Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան Ամենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ Զաքարյան Երբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ» Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ» Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»


«Ռազ­մա­վա­րա­կան բառն օգ­տա­գոր­ծում ենք, բայց բո­վան­դա­կա­յին առու­մով անհ­րա­ժեշտ բա­ղադ­րիչ­ներ չենք նե­րա­ռում». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին շրջանում բենզինի շուկայում որոշակի գնաճ է արձանագրվել, մինչդեռ անցած ամիսներին այս շուկայում էական նվազում էր եղել: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը գների որոշակի բարձրացումը կապում է հիմնականում ներքին դաշտում առկա որոշ հանգամանքներով:

«Շուկայական հարաբերությունների պայմաններում գների տատանումները, իհարկե, նաև միջազգային շուկաներում գոյություն ունեցող որոշակի փոփոխությունների, զարգացումների արդյունք են: Բայց միաժամանակ պետք է հաշվի առնել կոնկրետ երկրի առանձնահատկությունները. մասնավորապես, սպառման չափերը, ինչպես նաև սուբյեկտների վճարունակությունը: Հայաստանի պարագայում նշված բոլոր գործոնները նշանակություն ունեն: 

Նախ՝ մեզ համար վառելիքը զուտ ներկրվող ռեսուրս է, ունենք եկամուտների ցածր մակարդակ, ինչպես նաև սպառման ոչ բարձր մակարդակ: Այս բոլոր հանգամանքներով պայմանավորված՝ մեզ մոտ գների տատանումներ կարող են լինել, որոնք ոչ ամբողջությամբ են արտացոլում համաշխարհային շուկաներում տեղի ունեցող փոփոխությունները: 

Այն դեպքերում, երբ մեզ մոտ համեմատաբար սպառման ցածր մակարդակ է նկատվում, գնանկում է լինում այս շուկայում: Եթե փոքր-ինչ բարձրացում նկատվեց, նշանակում է՝ մենք առաջարկի ու պահանջարկի փոփոխություն ենք նկատում: Սա հենց այն պատկերն է, ինչը կա այս պահին ՀՀ բենզինի շուկայում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Նա շեշտեց, որ այս շուկայում հիմա փոքր ինչ այլ իրավիճակ է. «Մեզ մոտ հիմա հարաբերություններն այնպիսին են, որ մենաշնորհ ռեժիմները չեն կարող գործել այնպես, ինչպես նախկինում: 

Բոլոր դեպքերում նկատելի սահմանափակումներ կան, որոնց պարագայում գրեթե բացառված է, որ առանձին սուբյեկտներ գնային կտրուկ փոփոխությունների ճանապարհով: 

Իհարկե, կարող են որոշակի սուբյեկտիվություն հանդես բերել, բայց, ամեն դեպքում, վերահսկողական մարմինները կարգելեն: Իսկ ներկայիս որոշակի գնաճը նշանակում է, որ ՀՀ-ում սպառումը մեծացել է, այլ կերպ ասած՝ բենզինի պահանջարկը մեծացել է»:

Մյուս կողմից՝ տնտեսագետը նշեց, որ բենզինի շուկայում նախկինում արձանագրված անկումը որպես նվաճում որակելն այդքան էլ ճիշտ մոտեցում չէ:

«Դա ոչ թե գնանկում էր նշանակում, այլ վճարունակ պահանջարկի պակաս: Այդպիսի գնանկումը, ըստ էության, չի վկայում դրական զարգացման մասին: Հաշվի առնելով եկամուտների նվազումը՝ թե՛ իրավաբանական, թե՛ ֆիզիկական անձինք չունեին վառելիք սպառելու այն հնարավորությունները, որոնք ունեին նախկինում: 

Մեր տնտեսական ակտիվության ցուցանիշները բոլոր ոլորտներում կտրուկ ընկել են, ինչը նշանակում է շրջանառության սահմանափակում, և այդ սահմանափակումը վերաբերում է թե՛ բենզինին, թե՛ այլ ծառայություններին ու ապրանքներին: 

Իսկ երբ մի փոքր աշխուժացում է նկատվում, գները, բնականաբար, բարձրանում են»,-ընդգծեց Վ. Բոստանջյանը:

Անդրադառնալով ջերմոցային տնտեսությունների, վերամշակող կազմակերպությունների և խոշոր սպառողների համար հուլիսի 19-ից ուժի մեջ մտած գազի նոր սակագնին, Վարդան Բոստանջյանը նշեց, որ հետևանքներն արդեն իսկ նկատելի են:

«Որքան էլ ասենք՝ որոշ հատվածի համար գազի գինը չի բարձրանալու, այդ ամենն իրականում լիրիկական է հնչում: Գազի գնի այս բարձրացումն իր ազդեցությունն է ունենալու հատկապես բոլոր առաջին անհրաժեշտության ապրանքների վրա: Անկախ նրանից, թե մեր վիճակագրական մարմիններն ինչ թվեր կհրապարակեն գնաճի մասին, միևնույն է, ավելի կարևոր է իրական շուկան, որտեղ արդեն իսկ գների բարձրացում ենք տեսնում»,-ասաց նա:

Ամփոփելով՝ տնտեսագետը շեշտեց. «Հաշվի առնելով մի շարք գործոններ, գազի գնով պայմանավորված գնաճը ևս կշարունակվի, ինչը զարմանալի չէ: Նախ՝ ռեսուրսը մերը չէ, ներմուծում ենք: Զուգահեռ՝ տեսնում ենք, թե ինչպիսի հարաբերություններ ունենք այն երկրի հետ, որից որ ստանում ենք այդ ռեսուրսը: 

Ռազմավարական բառն օգտագործում ենք, բայց բովանդակային առումով անհրաժեշտ բաղադրիչներ չենք ներառում, որոնք մեզ համար ավելի նախընտրելի պայմաններ կապահովեն»:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանԴուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Հաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել ԿարապետյանՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԵթե դատարանը մի չնչին անկախ լինի, Սամվել Կարապետյանն այսօր անհապաղ պետք է ազատ արձակվի. Տիգրան ԱբրահամյանՁեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԵրբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ»ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ»ԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ինՊետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»