Երևան, 21.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ ՍԴ–ի մոտ Սամվել Կարապետյանի բարեգործություններից մեկի մասին. Նարեկ Կարապետյան Փաշինյանը չափազանց հեռուն է գնացել. հաջորդ փուլը Հայաստանը Ռուսաստանի ռազմական թշնամու վերածե՞լն է. «Փաստ» Ի՞նչ կորուստներ կունենա Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու արդյունքում. «Փաստ» «Այդ մեկ գլխարկն ինձ մնաց պատերազմից հետո և... Կարենիս մասին հուշերը». Կարեն Խուրշուդյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ» Ռիսկեր ու հակասություններ՝ հավասարակշռության բացակայության ֆոնին. «Փաստ» Կհստակեցվի կենսաթոշակը լիազորագրով վճարելու ընթացակարգը. «Փաստ» Հակաիրավական «բեսպրեդելն» ու արևմտյան փարիսեցիությունն՝ ընդդեմ հայ ժողովրդի. «Փաստ» «Ընտրական Սարդարապատի առաջ ենք կանգնած». «Փաստ» Ի՞նչ է թաքնված աղմուկի և ագրեսիվության տակ. «Փաստ»


«Ֆրես­կո» փա­ռա­տո­նի մեկ­նար­կը կտրվի սահ­մա­նա­մերձ Բերդ քա­ղա­քից. կազ­մա­կեր­պիչ­նե­րը հա­գե­ցած ծրա­գիր են խոս­տա­նում․ «Փաստ»

Մշակույթ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օգոստոսի 22-ից սեպտեմբերի 1-ը Հայաստանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը: Փառատոնի նախագահ Շահեն Նազարենկոն նշում է՝ ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի փառատոնն անցկացվելու է բացառապես բացօթյա տարածքներում: Պատճառն, իհարկե, համավարակն է և ստեղծված նոր իրականությունը:

«Նախորդ տարիներին շատ հյուրեր ենք ունեցել և փակ տարածքներում վարպետաց դասեր կազմակերպել: Այս տարի ևս տարբեր երկրներից ռեժիսորներ և հյուրեր պետք է գային Հայաստան, բայց, ցավոք, համավարակի պատճառով նրանք չկարողացան ժամանել մեր երկիր: Չնայած սրան՝ ունեցանք օնլայն հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկեցինք շատ հարցեր: Ֆիլմերն ուղարկեցինք միջազգային ժյուրիին, որը դիտել է դրանք և, ըստ մեր անվանակարգերի, որոշել հաղթողներին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նազարենկոն:

Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը կկայանա սահմանամերձ Բերդ քաղաքում՝ «Բերդ» պարային անսամբլի բացօթյա մենահամերգով, այնուհետև համերգին կհաջորդեն միջազգային ֆիլմերի դիտումները: Փառատոնի բացումը Բերդ քաղաքում կազմակերպելը պատահական չէ, գաղափարն առաջացել է հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում հուլիսյան ռազմական գործողություններից հետո:

«Գործնական այցով Բերդ քաղաքում էինք, մեր հարցումների, զրույցների արդյունքում պարզեցինք՝ այստեղ շատ են ցանկանում, որ «Բերդ» պարային անսամբլը ելույթ ունենա: Զրուցեցինք խմբի գեղարվեստական ղեկավար Կարեն Գևորգյանի հետ, հաշվի առնելով պարետատան բոլոր որոշումները, խնդրեցինք, որ թույլ տան, պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները, անսամբլը փորձեր անցկացնի:

Տավուշի մարզպետի և մարզպետարանի հետ պայմանավորվածություն ունենք, որ համերգին կմասնակցեն սահմանամերձ մյուս բնակավայրերի բնակիչները ևս: Փորձում ենք այդ ամենի մեջ գույներ մտցնել՝ գեղեցիկ բեմ, լուսային ձևավորում, իսկ վերջում էլ մի քանի ֆիլմի ցուցադրություն ունենք»,-նշում է մեր զրուցակիցը:

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանն ասում է՝ ցուցադրվելու է Երուսաղեմի Հրեշտակապետաց վանքի տեսուչ, միաբան հայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանի նկարահանած ֆիլմը, որի հեղինակը բանաստեղծուհի Անուշ Նագաշյանն է: «Իր հեղինակային ֆիլմն է, նա ծրագրերի շարք է անում, որոնցից մեկը նվիրված է Տավուշին: Ցուցադրվելու է հայկական լիամետրաժ մեկ ֆիլմ, նաև արտասահմանյան արտադրության կարճամետրաժ, անիմացիոն ֆիլմեր: Այս տարի մեր ֆիլմերի քանակը կրկնապատկվել է՝ համեմատած նախորդ տարիների հետ: 85 երկրից ներկայացված 3000-ից ավելի հայտից ընտրվել է 23 երկրի 63 ֆիլմ:

Հայտերի քանակը պայմանավորված է նաև նրանով, որ անցած տարի Հայաստանում կազմակերպեցինք «Մարդը նշանակետի տակ» կոնֆերանս, դրան միջազգային ութ փառատոն էր մասնակցում, կնքեցինք դաշինք, որ մեկս մյուսին պետք է մեր երկրում արտադրվող ֆիլմերի մասին առաջարկություններ ներկայացնենք: Այս ընթացքում տարբեր փառատոնների շրջանակներում «Ֆրեսկոն» ներկայացնում է Հայաստանը»,-ասում է Կարապետյանը:

Իսկ ինչպե՞ս է 3000 ֆիլմից ընտրվել 63-ը, ինչի՞ն է հատկապես ուշադրություն դարձվել: «Ֆիլմերն ընտրելիս հիմնվում ենք մեր փառատոնի առաքելության և կանոնակարգի վրա: Հիմնականում ընտրում ենք այն ֆիլմերը, որոնք ներկայացնում են համամարդկային արժեքներ, խնդիրներ, որոնք հուզում են թե՛ Հայաստանին, թե՛ ամբողջ աշխարհին՝ բնապահպանական, ընտանեկան և այլն:

Ֆիլմերը հիմնականում դասակարգել ենք չորս ուղղությամբ: Առաջինը «Կինը կինոյում» ուղղությունն է, ընտրվեցին ֆիլմեր, որոնք վերաբերում էին կանանց խնդիրներին՝ հղիության արհեստական ընդհատում, բռնություն, միգրացիա և այլն, բայց բոլոր այս ֆիլմերում խնդիրների մասին խոսելով կնոջը նաև մեծարում ենք: Հաջորդը «Պատերազմ և խաղաղություն» թեման է, որը ներառում է խաղաղության մեսիջը:

Մյուսը «Հավատն առանց սահմանների» շարքն է, այստեղ ընդգրկված են հոգևոր ֆիլմեր: Կան ֆիլմեր, որոնք ցույց են տալիս տարբեր ազգերի կրոնական մշակույթը, հավատալիքները, եկեղեցու պատմությունը: Հաջորդ ուղղությունը պայմանականորեն անվանել ենք «Անսահմանափակ կարողություններ»: Սրանք սոցիալական ֆիլմեր են, որոնք անդրադառնում են խոցելի խմբերի խնդիրներին, ցույց են տալիս նրանց ներուժը:

Դիտակետում են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, նրանց հաջողված պատմությունները, կներկայացվեն նաև ձայնագրություններ, որոնցով ֆիլմերի հերոսներն ուղերձներ կհղեն մարդկանց»,-նշում է փառատոնի գեղարվեստական ղեկավարը: Փառատոնի երևանյան ծրագիրը կմեկնարկի օգոստոսի 24-ից և կշարունակվի մինչև սեպտեմբերի 1-ը Երևանի սրտում՝ Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում: Ծրագրում կներառվեն ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր և առցանց հանդիպումներ: Նազարենկոն ասում է՝ այս ընթացքում ևս խստագույնս պահպանվելու են հակահամաճարակային բոլոր կանոնները:

«Փառատոնի ընթացքում օգոստոսի 28-ին կկայանա Հայաստանի պարի պետական անսամբլի մենահամերգը, 29-ին՝ Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին նվիրված հոբել յանական համերգը, իսկ 30-ին՝ «Ջիվան Գասպարյան և ընկերներ» համերգը: Մենք փաստորեն առաջինն ենք, որ այս համաճարակային իրավիճակում կարողանում ենք նման մասշտաբի բացօթյա միջոցառում կազմակերպել:

Փորձել ենք մշտապես կազմակերպել համերգային որակյալ ծրագրեր՝ հաշվի առնելով այն, որ նրանք, ովքեր ֆինանսապես հնարավորություն չունեն ներկա գտնվելու նման համերգների, կարողանան անվճար մասնակցել դրանց: Բավականին բծախնդիր ենք մոտենում համերգների կազմակերպմանը:

Մեզ համար կարևոր է կենդանի հնչողությունը, լուսային ձևավորումները, առհասարակ որակը»,- ասում է փառատոնի նախագահը: Նշում է՝ փառատոնի անցկացմանն աջակցում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: «Նրանք հավատում են այս նախագծին: Շատ շնորհակալ ենք Վեհափառին, փառատոնն անցկացվում է նրա օրհնությամբ և աջակցությամբ:

Իհարկե, այս ամենն իրականություն չէր դառնա նաև առանց մեր ընկերների օգնության: Այստեղ շատ կարևոր է, որ բոլոր այս մարդիկ հավատում են մեր նախագծին, փորձում օգտակար լինել դրա անցկացմանը, իսկ մենք էլ մեր հերթին ամեն ինչ անում ենք նրանց հույսերն արդարացնելու համար»,-եզրափակում է Շահեն Նազարենկոն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սահմանազատման կանոնակարգին պետք է կցել առանց անկլավների քարտեզ և վերջնականապես փակել այդ թեման. Էդմոն Մարուքյան Մասկը կարող է առաջին դոլարային տրիլիոնատերը դառնալ, SpaceX-ը IPO-ի դիմում է ներկայացրելՈ՛չ նախկիններին, ո՛չ կզողներին․ Արշակ ԿարապետյանՈՒժեղ Հայաստանի ՈՒժեղ Արագածավանը. Նարեկ Կարապետյան «Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը Թալինում. ուղիղԳնում ենք բացարձակ հաղթանակի. ՀՃԿ անդամ, ԴՕԿ կուսակցության թեկնածու, պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյան Սահմանադրություն փոխելու հանրաքվեն չպետք է դրվի, Ալիեւի պահանջն է դա. Մարուքյան Յունիսպորտը` ֆուտզալի Հայաստանի գավաթակիր Յունիսպորտը` ֆուտզալի Հայաստանի գավաթակիր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Ախուրյան համայնքում է. ուղիղ Քաջարանի հանքավայրի հերթական աշխատանքային օրը` ֆոտոշարքով Ինչպես Կալինինոն դարձավ Տաշիր. Տեսանյութ Ասֆալտ էինք փռում՝ ձեռքով, շատ ծանր աշխատանք էր. Սամվել Կարապետյան Ստել են, ստում են և ստելու են․ Նաիրի ՍարգսյանՄենք բացարձակ համերաշխ ընտանիք ենք, և ես ուրախ եմ, որ այդ համերաշխությունը ոչ միայն չորսիս մեջ է, այլ նաև մեր երեխաների. ԿարապետյանՏասնյակ տարիներ շարունակ Հայաստանում ձևավորվել է հակառուսական մթնոլորտ․ Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի պատասխանը՝ Սուրեն Պապիկյանին ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ ՍԴ–ի մոտԻշխանությունը ստեղծում է քաոս հասարակության մեջ. բոլորը պետք է կռվեն իրար հետ, իսկ իրենք որոշեն՝ ովքեր են հաղթողները. Սամվել ԿարապետյանՆավթի վրա հիմնված բռնապետությունները ժամանակակից աշխարհում երկար կյանք չունեն․ Հրայր ԿամենդատյանՖեյսբուքի ձեր ֆեյքապետությանը ու իրական կյանքի բռնապետությանը «Ուժեղ Հայաստան»-ը վերջ է տալու. Անդրանիկ ԳևորգյանՀունիսի 7-ին որոշվելու է Հայաստանի ճակատագիրը․ Սայիդա ՊողոսյանԵրբ դասալիքն ինքն է մեղադրում ուրիշներին դասալքության մեջ Նրանք փորձում են իրենց բոլոր ձախողումները արդարացնել. Սամվել Կարապետյան Քրեական օրենսգիրքը՝ մահակ Փաշինյանի ձեռքում «Ուժեղ Հայաստանը» քարոզարշավ է իրականացնում Արագածավանում․ ուղիղ «Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե»․ կհզորացնենք և կծաղկեցնենք մեր հայրենիքըԿարևո՛ր. Հերթական աղմկահարույց գաղտնալսումը. Ուժեղ ՀայաստանԿարբեցի արժանապատիվ տիկին Սուսաննայի խոսքը պարտավորեցնում է անել ավելին. Նարեկ Կարապետյան «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը՝ լակմուսի թուղթ է Ռուսաստանից շարունակում են քննադատել Այն մասին, թե որտեղ է պետք փնտրել իրական դավաճաններին. Ավետիք ՉալաբյանBauer Solar-ը ներկայացրել է նոր բարձր արդյունավետությամբ 480 Վտ հզորությամբ հետադարձ կապի արևային մոդուլ Սամվել Կարապետյանի բարեգործություններից մեկի մասին. Նարեկ ԿարապետյանԱնդրանիկ Թևանյանի ասուլիսն՝ ուղիղԹատրոնի ներկայիս տնօրեն Լիլիթ Պետրոսյանը շնորհակալագիր է շնորհել նախկին տնօրեն Սերյոժա Առաքելյանին Վանաձորում Փաշինյանի հանրահավաքը սակավամարդ էր Ինչպես կարող է մի մարդ փոխել մեր բոլորի ճակատագիրը. Նարեկ Կարապետյան Ամառը սկսվում է սառը սուրճից․ իսկ եթե այն նաև բոնուսնե՞ր է բերում․ Idram&IDBank Ո՞րն է ավելի հեղինակավոր՝ մեդալը, թե շքանշանը. «Փաստ»Ապացույցներ չկան. ՌԴ վեց քաղաքացիներ կալանավորված են Հայաստանում՝ լրտեսության անհեթեթ մեղադրանքներով ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցի ասուլիսն` ուղիղ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 մայիսի). Փլուզվել է երթևեկելի կամուրջ, կատարվել է Հայաստանի ղեկավարի փոփոխություն. «Փաստ»ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է անշարժ գույքի գրավով վարկերի պայմանները ԱրարատԲանկը նվազեցրել է շուրջ 400 պարտաճանաչ ՓՄՁ հաճախորդների վարկերի տոկոսադրույքըՁեր մասնակցությամբ վերադարձնենք ներքին համերաշխությունը, վերջ դնենք ստորացմանը, քաղաքական հետապնդումների էջը թողենք անցյալում, ունենանք իրական մարդասիրություն. Արամ ՎարդևանյանՓաշինյանը չափազանց հեռուն է գնացել. հաջորդ փուլը Հայաստանը Ռուսաստանի ռազմական թշնամու վերածե՞լն է. «Փաստ»Առաջիկայում մեր պետության և ժողովրդի ապագայով մտահոգ մարդկանց գերխնդիրը պետք է լինի նոր քաղաքական էլիտաների ձևավորումը. Մհեր Ավետիսյան«ՀայաՔվեն»՝ «Ուժեղ Հայաստանի» կողքին․ ժամանակն է կառուցելու ուժեղ պետությունՇատ շուտով միասին սկսելու ենք նոր ճանապարհ՝ ավելի համախմբված և վստահ վաղվա օրվա նկատմամբ. Գագիկ Ծառուկյան