Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան Ամենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ Զաքարյան Երբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ» Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ» Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»


«Գոր­գա­գոր­ծու­թյան ավան­դույթ­նե­րը շա­րու­նա­կող­ներ ունենք, այդ առու­մով հան­գիստ եմ».«Փաստ»

Հարցազրույց
«Փաստ» օրաթերթը գրում է
 

«Փաստը» պարբերաբար անդրադառնում է ավանդական տարբեր արհեստներին և դրանց երկրորդ կյանք պարգևող վարպետներին: Այսօր մեր զրուցակիցն է գորգագործ և կարպետագործ Սոնա Մակարյանը, որը բնակվում է Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում: «Մայրիկս մինչև իմ ծնվելը գործել է գորգեր: Երբ ավարտում էի տասներորդ դասարանը, օգնում էի նրան այդ գործում:Нет описания.

Մենք այդ ժամանակ երեք գորգ գործեցինք: 1999 թվականին, երբ ամուսնացա և տեղափոխվեցի Խաչիկ գյուղ, մեր տանը 1800 թվականին վերագրվող կիսված գորգ կար: Գորգի մյուս կեսը սկեսրայրիս եղբոր տանն էր, որը նրանք վաճառել էին, իսկ մեր բաժինը, փաստորեն, մնացել էր: Սկեսուրս, որն ազգագրագետ էր, աշխարհագրագետ, մեզ ավանդեց, որ երբեք չվաճառենք այդ գորգը:Нет описания.

Այդ ընթացքում ծրագիր կազմեցինք, որում ընդգրկեցինք տարածաշրջանի երեխաներին: Մենք լուսանկարեցինք տարածաշրջանի բոլոր կարպետները և գորգերը ու ստեղծեցինք դրանց էսքիզները: Հետո արդեն երեխաներին գործել սովորեցրեցի, շնորհանդես կազմակերպեցինք, նրանց աշխատանքները վաճառեցինք: Հաջորդ ծրագրով գառներ և ոչխարներ գնեցինք, որպեսզի մշակեինք նրանց բուրդը, նաև մի քիչ ներկել սովորեցինք: Երեխաներին բուրդը մանել ու գզել սովորեցրեցի: Հետո արդեն անցանք կարպետներ հյուսելուն:Нет описания.

Օգտվեցինք մեր թանգարանում առկա նմուշներից ու նախշերից: Այդպես մինչև այսօր: Խոսքը գյուղի երեխաների մասին է: Հիմա նրանք շրջանավարտներ են, ամեն մեկը գնացել է մի տեղ:

Մանկավարժական համալսարանում սովորող մեր երեխաներից մեկի դիպլոմային աշխատանքի թեման գորգագործությունն էր: Այժմ նա աշխատում է դպրոցում և երեխաներին գորգագործության գաղտնիքները սովորեցնում: Առաջին դասերին խոսում եմ նախշերի ու գույների մասին:Нет описания.

Շատ խիստ եմ մոտենում այդ հարցերին: Երեխաներն իրավունք չունեն օտար նախշեր կիրառել, նրանք պետք է հստակ հայկական նախշեր գործեն, օգտվեն պատմական նմուշներից: Հետո եթե կցանկանան, թող նորարարություններ էլ անեն: Մենք անգամ բիզնես ծրագրեր արեցինք, թևնոցներ, գլխանոցներ, գլխարկներ գործեցինք և վաճառեցինք, դրա փորձն էլ ունենք:Нет описания.

Բոլոր երեխաներին, ում գորգագործություն և կարպետագործություն եմ սովորեցրել, պարտադրել եմ՝ նրանցից յուրաքանչյուրն էլ իր հերթին պետք է տասը հոգու սովորեցնի այս արհեստի գաղտնիքները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սոնան:

հետ զրույցում ասում է տիկին Սոնան: Նա այժմ աշխատում է հանրակրթական դպրոցում, որտեղ «Տեխնոլոգիա» է դասավանդում և հենց այդ առարկայի շրջանակներում էլ սովորեցնում է գորգագործության հմտություններ: Սակայն այժմ արդեն առանձին խմբակներ չունի: «Արենիում կանանց եմ դասավանդել, հմտությունները սովորեցրել:

Երեխաները սովորում են, բայց բարձր դասարաններում սկսում են չզբաղվել դրանով՝ ծանր, ուշադրություն պահանջող աշխատանք է: Ես անգամ իրենց աշխատանքները գնել եմ, որ այդ կերպ շահագրգռեմ: Առաջ շատ էի գործում ու վաճառում աշխատանքներ, բայց հիմա, երբ տարիքի բերումով քիչ եմ գործում, աշխատում եմ չվաճառել, պահպանել նմուշները»,-նշում է մեր զրուցակիցը:Нет описания.

Շփումները տարբեր արհեստագործների հետ ցույց են տալիս՝ արհեստները, աշխատանքի ընթացքին հետևելը բավականին հետաքրքիր է օտարների՝ զբոսաշրջիկների համար: «Երբ թանգարան այցելուներ են գալիս, նախապես պայմանավորվում ենք և վարպետաց դասեր անցկացնում: Եղեգնաձորի տարածաշրջանում 1960 թվականին առաջին թանգարանը հիմնել է սկեսուրս՝ աշխարհագրության ուսուցչուհի Երանյակ Պետրոսյանը: Կան թանգարանային եզակի նմուշներ, որոնք պահվել են դպրոցում:Нет описания.

Պատերազմական շրջանում, երբ դպրոցը տեղափոխվել է, դասասենյակները ապակի չեն ունեցել, ամբողջ թանգարանը տարել, «լցրել են» մի տեղ ու անուշադրության մատնել: Հետո ես իմ ուժերով բոլոր ցուցանմուշները ազատեցի փոշուց, դասավորեցի դպրոցի մի սենյակում, տարբեր տեղերից եկան, որ տանեն, բայց մերժեցի: Հետագայում դպրոցի տնօրենն ասաց՝ դրանք տար և տիրություն արա:Нет описания.

Հիմա մեր տան մոտ մի հողածածկ շինություն ունենք, այդտեղ են թե՛ այդ ցուցանմուշները, թե՛ մեր տան հին կահ-կարասին ու նմուշները: Հիմա «Առաստամուղ» անունը կրող թանգարանն այցելուներ է ունենում: Հյուրեր ենք ընդունում՝ առանց որևէ վճարի, երբ տարբեր թանգարաններ խնդրում են, մեր ցուցանմուշները տրամադրում ենք ցուցադրությունների համար:Нет описания.

Թանգարանը ունի 3 սենյակ՝ թոնրատուն-ցուցասենյակ, որտեղ ցուցադրվում են լավաշի թխման և օղու թորման ժամանակակից նմուշներ, արհեստանոց-ցուցասենյակում ներկայացված են սովետական շրջանի նմուշներ, իսկ տեղում անցկացվում են վարպետաց դասեր և երրորդ՝ թանգարան-ցուցասենյակում այցելուներն արդեն կարող են տեսնել հավաքածուի հիմնական մասը»,ընդգծում է գորգագործ-վարպետը:

Տիկին Սոնայից հետաքրքրվում եմ՝ իսկ ընդլայնվելու, նոր նախաձեռնություններ անելու ցանկություն կա՞, ասում է՝ իհարկե, կա, բայց ֆինանսների խնդիր ունենք: «Թանգարանի տանիքը նորմալ վիճակում չէ, իսկ այն փոխելը մեր ուժերից վեր է: Հիմա վերանորոգելու ենք թանգարանի պատերից մեկը, որը փլման եզրին է:

Առհասարակ, մեր գյուղը հրաշալի ռեսուրսներ ունի զարգանալու, զբոսաշրջային կենտրոն դառնալու, բայց մարդիկ միջոցներ չունեն: Այստեղ ներդրող չի մտել: Հրաշալի պատմական կառույցներ ունենք, 5-րդ դարում հիմնված Խոտակերաց վանքն այստեղ է գտնվում»,-ասում է տիկին Սոնան:

Իսկ վերջում հավելում է՝ հիմա հանգիստ է այս արհեստի ապագայի համար, տեսնում է, որ շատերն են դրան երկրորդ կյանք տալիս, սովորեցնում: «Առաջ շատ քիչ տեղերում էին գորգ ու կարպետ հյուսում, հիմա տեսնում եմ, որ գործը շարունակող կա: Այդ առումով հանգիստ եմ»,-եզրափակում է Սոնա Մակարյանը:

 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
 
Ալյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանԴուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Հաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել ԿարապետյանՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԵթե դատարանը մի չնչին անկախ լինի, Սամվել Կարապետյանն այսօր անհապաղ պետք է ազատ արձակվի. Տիգրան ԱբրահամյանՁեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԵրբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ»