Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան Ամենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ Զաքարյան Երբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ» Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ» Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»


«Խնդի­րը նաև վե­րահս­կո­ղու­թյունն է. եթե ոչ սպաս­ված, ապա գոնե անակն­կա­լի չբե­րող նա­խա­գիծ». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Ըստ նախագծի՝ Հայաստանի տարածքում հաշվառված, ինչպես նաև չհաշվառված 12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվողները կվճարեն ճանապարհային վճար:

Ճանապարհային վճարի դրույքաչափը ավտոմոբիլային ճանապարհի անցած յուրաքանչյուր կիլոմետրի համար կսահմանվի մինչև 50 դրամ: Նախագծում շեշտվել է նաև ճանապարհային վճարի հիմքում առկա ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակի մասին: Անդրադառնալով նախագծին՝ ճանապարհային ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը «Փաստի» հետ զրույցում նախ ընդգծեց, որ առաջարկվող փոփոխությունները բխում են Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման միջոցառումների ճանապարհային քարտեզից:

«Այդուհանդերձ, ասել, որ նոր փոփոխություն է, մի քիչ սխալ կլինի: Ներկայումս էլ է ճանապարհային վճար գանձվում: Բայց, ի տարբերություն նոր նախագծի, այն նախատեսված է ՀՀ-ում չհաշվառված ծանրաքաշ մեքենաների համար: Բացի այդ, նոր նախագծով կառավարությանը հնարավորություն է ընձեռվում յուրաքանչյուր տարի փոփոխել այդ վճարի չափը»,-ասաց Ս. Ղահրամանյանը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ, ծայրահեղ հակափաստարկներով կարծիքների չի հանդիպել:

«Մեծ հաշվով, սա եթե ոչ սպասված, ապա անակնկալի չբերող նախագիծ է: Սակայն այստեղ խնդիր կա կապված մեր ասֆալտի որակի հետ: Միևնույն է, ճանապարհները վնասվելու են, որովհետև ասֆալտի որակը բավարար չէ: Նույնիսկ եթե կրկին ասֆալտապատեն արդեն վնասված հատվածները, որակը նորից այնքան էլ բավարար չի լինի: Այսինքն, մենք դեռ ապահովագրված չենք, որ որակյալ ասֆալտ կունենանք: Մյուս կողմից՝ ՀՀ բյուջեի եկամուտները կավելացվեն 2 մլն դրամով, որը, կարելի է ասել, եղած չեղած միևնույն է, դժվար թե տարբերություն լինի»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ այստեղ խնդիրը նաև վերահսկողությունն է:

«Քանի որ այն վերապահվելու է տեսչական մարմիններին, չեմ կարծում, որ տեսչական մարմինը, որը պետք է վերահսկողություն իրականացնի, կկարողանա իր պարտականությունները պատշաճ իրականացնել: Ընդհանուր առմամբ, փակ շղթա ունենք, կարծիքներն ուղիղ երկու մասի են բաժանվում. մի մասն ասում է՝ պետք է նախ որակ լիներ, այնուհետև գումար գանձվեր, մի մասն էլ կարծում է՝ եթե գումարը լինի, որակն էլ կլինի: Ապրելով Հայաստանում, այս իրականությունում՝ կարող եմ ասել, որ երկու կողմերն էլ ճիշտ չեն, բայց նաև երկու կողմերն էլ վստահաբար սխալ չեն»,-նկատեց նա՝ շեշտելով, որ, օրինակ՝ չենք կարող վստահ լինել, որ գումարի դեպքում հաստատ որակյալ ասֆալտ կլինի:

«Այնուամենայնիվ, հիմա ինչ-որ գումար է ավելացվում ճանապարհային վճարի տեսքով: Այդքան էլ վստահ չեմ, բայց, միգուցե, ճանապարհների որակը կբարձրանա, այնուհետև վերոնշյալ գումարի չափը ևս կբարձրանա: Ես մի խնդիր էլ եմ ուզում մատնանշել: Վերոնշյալ մեծ մեքենաները Հայաստանում այդքան էլ շատ չեն, բայց կան, օրինակ՝ 3,5 տոննայից մինչև 12 տոննա զանգված ունեցող այլ բեռնատարներ, որոնք իսկապես վնասում են ճանապարհածածկը: Հենց այս տեսակներին է պետք ավելի մեծ ուշադրություն դարձնել, որովհետև նախագծում մատնանշված մեքենաները քիչ են, հետևաբար՝ նաև հեշտ վերահսկելի:

Իսկ իմ մատնանշած այդ մեքենաներն ավելի շատ են, և ավելի շատ են վնասում ճանապարհածածկը: Իսկ վնասման պատճառն ասֆալտի ոչ պատշաճ որակն է: Եվ հարց է առաջանում՝ եթե ասֆալտը պատշաճ որակի լիներ, արդյոք կվնասվե՞ր, թե ոչ: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է տրվեն: Այդուհանդերձ, կարծում եմ, մենք հանգուցալուծումը շուտ չենք կարող ստանալ: Ամեն դեպքում, դեռ պետք է սպասել, որ գոնե միջին կամ միջինից բարձր որակի ասֆալտ լինի»,-հավելեց նա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանԴուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Հաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել ԿարապետյանՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԵթե դատարանը մի չնչին անկախ լինի, Սամվել Կարապետյանն այսօր անհապաղ պետք է ազատ արձակվի. Տիգրան ԱբրահամյանՁեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԵրբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ»ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ»ԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ինՊետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»