Երևան, 22.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սպորտի և արվեստի ամենագեղեցիկ համադրություններից մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 նոյեմբերի). Մարդու առաջին թռիչքը օդապարիկով. «Փաստ» Առասպելացված հին պատմությունների ու գաղափարախոսությունների տարասեռ համադրությունը. «Փաստ» Ժամանակի ընթացքում Հայաստանը դուրս կգա և՛ ԵԱՏՄ-ից, և՛ ՀԱՊԿ-ից. ի՞նչ հետևանքների է պետք սպասել. «Փաստ» Աշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ» «Նարեկիցս հետո հանուն մեր աղջիկների ապրեցինք». կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Ջրականում. «Փաստ» Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ» «Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ» Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ. «Փաստ» Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ»

Թե ինչպես զինվորների հնարամտությունն օգնեց ստեղծել գունազարդ բացիկներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Բացիկը (ի սկզբանե՝ բաց նամակ) փոստային քարտի հատուկ տեսքով առանց ծրարի բաց հաղորդագրության տեսակ է։ Բացիկի դիմային երեսին պատկերվում է ողջ մակերևույթը գրավող նկար, իսկ հակառակ երեսին նախատեսված է տեքստի, ուղարկողի ու ստացողի հասցեները գրելու, ինչպես նաև փոստային դրոշմանիշ փակցնելու համար հատկացված հատվածներ։ Հաճախ դրոշմանիշը տպագրվում է հենց բացիկի վրա։ Բացիկը կարող է լինել նաև ոչ փոստային։ Այդ դեպքում նրա վրա չի լինում փոստային նամականիշ և հասցեն գրելու տեղ, և այդ բացիկը լինում է ավելի մեծ թղթից։

Փոստային բացիկները առաջին անգամ առաջարկել է օգտագործել Ստեֆան Հենրիխը 1855 թվականին ավստրոգերմանական Կոնգրեսում, բայց նրա առաջարկը մերժվել է բաց ձևով հաղորդագրություններ ուղարկելու անվայել ձևի պատճառաբանմամբ։ Առաջին փոստային բացիկը թողարկվել է Ավստրոհունգարիայում 1869 թվականի հոկտեմբերի 1-ին, և դրանք եղել են այդ երկրի փոստային բաժանմունքներում հայտնված դրոշմանիշով թղթակցային քարտեր՝ առանց նկարի։ 1870-1871 թվականների Ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ Ֆրանսիայի և Գերմանիայի զինվորականների մոտ ծնվել է այդ քարտը պատկերազարդելու միտք։

Զինվորներից շատերը հարազատներին ուղարկվող նամակների մեջ սկսել են դնել պատկերներով քարտեր։ Այս գաղափարից ակտիվորեն օգտվել են գործարարները։ Ըստ ֆրանսիական տարբերակի, առաջին բացիկը թողարկվել է գրավաճառ Լեո Բենարդոյի կողմից (քաղաք Բրետեն), իսկ ըստ գերմանական տարբերակի, գրավաճառ Շվարցեմի կողմից (քաղաք Օլդենբուրգ)։ Սկիզբը եղել է հաջողակ, և բացիկի գաղափարը տարածվել է այլ երկրներում։ 1871 թվականին բացիկներ սկսել են արտադրել Անգլիայի, Շվեյցարիայի, Լյուքսեմբուրգի, Բելգիայի, Դանիայի, Նիդերլանդների փոստային բաժանմունքները, 1872 թվականից՝ Շվեդիայի, Նորվեգիայի, 1873 թվականից՝ Ֆրանսիայի, Իսպանիայի, Ռումինիայի, Սերբիայի, Չիլիի, իսկ 1874 թվականից՝ Իտալիայի փոստային բաժանմունքները։

Ռուսաստանում բացիկներ տպագրվել են 1872 թվականից, իսկ առաջին խորհրդային բացիկները՝ 1917 թվականի նոյեմբերից։ 1878 թվականին Փարիզում՝ միջազգային փոստային կոնգրեսում, ընդունվել է բացիկի միջազգային ստանդարտը՝ 9×14 սմ, որը 1925 թվականին փոխարինվել է 10,5×14,8սմ չափսով։ Սկզբնական շրջանում բացիկի հակառակ երեսը նախատեսված է եղել հասցեի համար (գրության համար հատուկ տեղ չի նախատեսվել), սակայն 1904 թվականից փոփոխություն է կատարվել և բացիկի՝ հասցեն գրելու երեսը ուղղահայաց գծով բաժանվել է երկու մասի՝ հաղորդագրության և հասցեի, դրոշմանիշի և փոստային նշումների համար։

Ինչպես գոյություն ունեն նամականիշներ հավաքողներ՝ ֆիլատելիստներ, կան նաև բացիկներ հավաքողներ՝ ֆիլոկարտիստներ։ Բացիկները հիմա էլ են արդիական, իսկ դասական ժանրի բացիկները եղել և մնում են շնորհավորական բացիկները։ Ժամանակակից կյանքում մեծ տարածում են գտել նաև անվճար բացիկները (freecards), ձեռքով պատրաստած բացիկները (hand-made) և ձայնային բացիկները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵս տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածուԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՁախ ոտքից են վեր կացել. Զախարովայի կոշտ արձագանքը ԵվրոպայինՀրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասում, տեղում աշխատում են հրշեջներըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասինՍպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղումՊետք է պարզեցնել պղտոր ջուրը․ ընդունել սխալներն ու հասկանալ՝ ինչու է Հայաստանը հայտնվել այս իրավիճակում․ Մհեր ԱվետիսյանԹեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը»Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք ՉալաբյանՌուսական կողմը շատ լավ պատկերացում ունի, թե հայկական տնտեսությունում ինչ է կատարվում. Հրայր ԿամենդատյանՄի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ ԿարապետյանԱղանդավորության ծավալուն մուտքը Հայաստան լի է վտանգներով. Արմեն ՄանվելյանՀայաստանն այսօր կանգնած է աշխարհաքաղաքական բարդ ընտրության առաջ. Մհեր ԱվետիսյանՏելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնումՀայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները քաղաքական հետապնդումների նոր ալիք են սկսում. Արեգ ՍավգուլյանԵՄ կառույցները չեն գործադրում բավարար ջանքեր մեր երկրում մարդկանց իրավունքների պաշտպանության համար. Մենուա ՍողոմոնյանՍպորտի և արվեստի ամենագեղեցիկ համադրություններից մեկը. «Փաստ»Մեր աշխատակիցները. Իշխան Պետրոսյան. տեսանյութՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 նոյեմբերի). Մարդու առաջին թռիչքը օդապարիկով. «Փաստ»Թվային լուծումներ արտարժույթի շուկայում․ IDBank-ը և Rate.Trading-ը՝ DigiTec 2026-ինՀայ համայնքի տարիների հետևողական ջանքերն արդյունք են տվել․ Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերիներին շնորհվել է Նիցցայի պատվավոր քաղաքացու կոչումԱռասպելացված հին պատմությունների ու գաղափարախոսությունների տարասեռ համադրությունը. «Փաստ»Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ումԺամանակի ընթացքում Հայաստանը դուրս կգա և՛ ԵԱՏՄ-ից, և՛ ՀԱՊԿ-ից. ի՞նչ հետևանքների է պետք սպասել. «Փաստ»Աշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ»«Նարեկիցս հետո հանուն մեր աղջիկների ապրեցինք». կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Ջրականում. «Փաստ»Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»«Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ»Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ. «Փաստ»Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ»Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ»Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ»Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ»Ռուբիոն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների պարբերական խորհրդակցություններըԱռաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծ