Ռեկորդային շոգից 48 ժամ անց՝ հանկարծակի ձյուն. Կոլորադոում եղանակային անոմալիաներ են տեղի ունեցել (լուսանկարներ)
ՄիջազգայինԱՄՆ Կոլորադո նահանգում եղանակային անոմալիաներ են գրանցվել․ Դենվեր քաղաքում ռեկորդային շոգից 48 ժամ անց հանկարծակի ձյուն է տեղացել, գրում է Bored Panda-ն։
Տեղի օդերևութաբանները պնդում են, որ սեպտեմբերի 6-ին նահանգի հարավ-արևելյան հատվածում գրանցվել է Ցելսիուսի սանդղակով 40 աստիճան ջերմաստիճան, մինչդեռ 48 ժամ անց արձանագրվել է ջերմաստիճանի կտրուկ անկում և 9,9 սանտիմետր բարձրությամբ ձյուն է տեղացել:
Համացանցում հայտնված լուսանկարներում երևում է, թե 2 օրվա ընթացքում որքան է փոխվել ապոկալիպտիկ կարմիր և նարնջագույն երկնքով Կոլորադոն՝ վերածվելով Սուրբ ծննդյան ցուրտ մթնոլորտի։
Նշենք, որ ԱՄՆ արևմտյան նահանգներում վերջին շաբաթներին անտառային հրդեհներ են մոլեգնում, որոնց հետևանքով նվազագույնը 28 մարդ է մահացել։
Ամենամեծ թվով զոհեր եղել են Կալիֆոռնիա նահանգում, որտեղ հրդեհը խլել է 19 մարդու կյանք: Նրանց մեծ մասը մահացել է վերջին մի քանի օրերին:
Ամերիկյան արևմտյան նահանգներում ընդհանուր ավելի քան 100 հրդեհ է արձանագրվել, որոնցից մի քանիսն իրենց զբաղեցրած մակերեսով ռեկորդային ցուցանիշներ են գրանցել: Ամենածանր իրավիճակը Կալիֆոռնիայում է, ինչպես նաև Օրեգոնում և Վաշինգտոնում: Այդահո նահանգում գրանցված հրդեհների ընդհանուր մակերեսը, Հրդեհների ազգային միջգերատեսչական կենտրոնի տվյալներով, կազմում է ավելի քան 1.9 միլիոն հա: