Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան Ամենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ Զաքարյան Երբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ» Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ» Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»


«Հան­րա­յին սննդի ոլոր­տում կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի 9-10 տո­կո­սը փակ­վել է. կա­ռա­վա­րու­թյու­նը զո­հա­բե­րում է տնտե­սա­կան զար­գա­ցու­մը»․«Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Կարանտինի ռեժիմի մեջ հանրային սննդի ոլորտի մասով թեև որոշ մեղմացումներ կան, բայց կարգավորումների առումով շատ քիչ բան է փոխվել: Անդրադառնալով ոլորտի խնդիրներին, այս փուլում առկա իրավիճակին՝ «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց հանրային սննդի ոլորտի փորձագետ Աշոտ Բարսեղյանը: «Հանրային սննդի ոլորտի մասով մատնանշված սահմանափակումներն անտրամաբանական են ու չեն արտահայտում իրականությունը:

Առհասարակ, կառավարությունը, պատասխանատու նախարարությունները պետք է իրադարձություններից առաջ լինեն: Բայց մեր պարագայում հակառակն է, կառավարությունը միայն ռեակցիա է տալիս արդեն տեղի ունեցածին, ինչը սխալ է»,-նշեց նա՝ մատնանշելով կառավարման ու ղեկավարման խնդիրը ու ընդգծելով, որ նման պայմաններում ստիպված ինքնակարգավորման գործոնն է աշխատում: «Մյուս կողմից՝ տեսնում ենք, որ համավարակի շուրջ ստեղծված մեդիա իրարանցումը չի արտացոլում իրականությունը, շատ ավելի վտանգավոր հիվանդություններ կան, և այս պարագայում հասկանալի չէ, թե կառավարությունը, շարունակելով այդ պայքարը, ինչ նպատակ է հետապնդում:

Անկյունաքարը տնտեսությունն է և տնտեսական կյանքը, բայց սպանելով ու զոհաբերելով տնտեսությունն ու տնտեսական կյանքը՝ երկրի վերականգնումը կարող է տարիներ տևել: Նժարի մի կողմում առողջապահական, մյուս կողմում տնտեսական հարցերն են, բայց, ցավոք, նկատում եմ, որ կառավարությունը զոհաբերում է տնտեսական զարգացումը: Ինչ վերաբերում է նժարի մյուս՝ առողջապահական կողմին, ապա այստեղ արդյունքները կասկածելի են: Առողջապահության նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ արդեն պատրաստ է բոլոր տեսակի ալիքներին, պատրաստ է ընդունել հիվանդներին: Հաշվի առնենք նաև, որ COVID-ով վարակվածների քանակը ևս սարսափելի չէ, բայց, միևնույն ժամանակ, գնում ենք ինչ-որ անհասկանալի և չտրամաբանված սահմանափակումների ճանապարհով, ինչն ուղիղ վնաս է տնտեսությանը, ինչպես նաև հասարակական սննդի ճյուղին:

Այս պարագայում թե՛ ազգաբնակչության, թե՛ բիզնեսի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է ապրեն արհեստական ստեղծված սահմանափակումների մեջ, որոնք ուղիղ հարված են հասցնելու տնտեսությանը »,-շեշտեց մեր զրուցակիցը: Նա ընդգծեց, որ հասարակական սննդի ոլորտը չի վերականգնվել. «Եթե ոչ մի փոփոխություն չլինի, մնա այնպես, ինչպես հիմա է, այս տարի հանրային սննդի ոլորտում, ընդհանուր առմամբ, անցած տարվա շրջանառության մոտ 30 տոկոսն է իրականացվելու: Սա, իհարկե, լավագույն կանխատեսումներով: Բացի այդ, հանրային սննդի օբյեկտներում այցելությունները նվազել են, երկու անգամ նվազել է նաև, այսպես ասած, միջին չեկը. մարդիկ երկու անգամ ավելի քիչ են սպառում, քան անցած տարի, ինչը հասկանալի է, քանի որ կա տնտեսական վատ իրավիճակ ու չկա այն եկամուտը, որը մարդիկ ունեին նախորդ տարի:

Հանրային սննդի ոլորտում փակված ընկերությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ չկան, բայց, իմ գնահատմամբ, այս պահի դրությամբ 9-10 տոկոսը փակվել է: Որոշները փակվել են վերաբացման ակնկալիքով, որոշները վերաբացվել են, բայց չկա այն շրջանառությունը, որը թույլ կտա հետագայում գործունեություն ծավալել: Կցանկանայի, որ գործադիր իշխանությունն այս ամենը ընկալեր, իրականությանը նայեր պարզ աչքերով ու սկսեր տնտեսական քաղաքականությունը վերանայել՝ այն տանելով դեպի զարգացման ուղի: Բայց, ցավոք, կառավարության տնտեսական բլոկի կողմից տնտեսության զարգացմանն ուղղված քայլեր չենք տեսնում, իսկ աջակցության ավելի քան քսան ծրագրերի մեծամասնությունը ոչ էֆեկտիվ է:

Ի դեպ, այդ ծրագրերով չի կարելի պարծենալ, որովհետև դրանց իրականացումն, ամեն դեպքում, պետության ուղիղ պարտականությունն է: Բիզնեսի ներկայացուցիչները չպետք է խնդրեն»: Աշոտ Բարսեղյանը նշեց, որ իրականում այդ ծրագրերի իրականացման փուլն էլ է անցել, և հիմա գործնական քայլերի ժամանակն է. «Մեծ հաշվով, այստեղ օժանդակության խնդիրը չէ, տնտեսությունը պետք է ազատականացնել, որն այդ դեպքում կգնա ինքնակարգավորման ճանապարհով: Տնտեսական կյանքի բաղադրիչները, ազգաբնակչության ձեռնարկատիրական որակները թույլ են տալիս ինքնակարգավորվել ու գնալ զարգացման ճանապարհով:

Եթե կարանտինի անհասկանալի պայմանները վերացվեին, մեզ մոտ մասնավորապես ՌԴ-ից տուրիստական մեծ հոսք էր լինելու, որը միանշանակ դրական կանդրադառնար մեր տնտեսության վրա: Շատ ռեստորաններ ևս կախված են տուրիստական հոսքերից: Բայց անհիմն ու անտրամաբանական որոշումներով մենք տուրիստական վերջին հոսքի հնարավորությունն էլ կորցրինք»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանԴուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Հաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել ԿարապետյանՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԵթե դատարանը մի չնչին անկախ լինի, Սամվել Կարապետյանն այսօր անհապաղ պետք է ազատ արձակվի. Տիգրան ԱբրահամյանՁեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԵրբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ»ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ»ԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա Սողոմոնյան