Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան Ամենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ Զաքարյան Երբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ» Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ» Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»


«Անս­խա­լա­կա­նու­թյան սինդ­րո­մը գնա­լով ավե­լի ինս­տի­տու­ցի­ո­նալ բնույթ է կրում»․«Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Անսխալականության սինդրոմն ու պրոֆեսիոնալիզմի խնդիրն այն հիմնական բաղադրիչներն են, որոնք, ըստ քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանի, նպաստում են հասարակություն-իշխանություն կապի խզմանը: «Իշխանության ղեկավարը վերջերս «Սխալվելու վճռականությունը` ճշմարիտ ճանապարհ» վերնագրով հոդված հրապարակեց, որի հիմնական իմաստն իրականում նույն անսխալականությունն էր: Հիմա երկիրը բավականին ծանր սոցիալ-տնտեսական վիճակում է: Տնտեսության որոշ ճյուղեր դեռ չեն աշխատում, չկա նաև վերաբացման հույս: Զուգահեռ՝ կան համաճարակի թողած հետևանքները: Հաշվի առնելով այս խնդիրները՝ ընդդիմությունը քննադատում է իշխանություններին: Մի բան, որն իշխանություններին ամենևին դուր չի գալիս: Նորմալ, քաղաքակիրթ երկրներում, երբ ընդդիմությունը քննադատեր, օրինակ՝ կրթական նոր չափորոշիչները, իշխանությունները փաստարկներ կբերեին:

Բայց քանի որ Հայաստանի իշխանավորները և գլխավոր իշխանավորն անսխալականության սինդրոմ ունեն, քննադատությունների հանդեպ հատուկ վերաբերմունք են դրսևորում: Քանի որ որևէ կոնկրետ փաստարկ, հիմնավորումներ չեն կարողանում բերել, քննադատությունը տեղափոխում են անձնական տիրույթ՝ սկսելով վիրավորանքներ հնչեցնել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Բադալ յանը՝ նշելով, որ քաղաքական դիսկուրսի մակարդակն իջնում է այն ժամանակ, երբ քաղաքական հարցեր չեն քննարկվում: «Այս ամենը փաստում է, որ իշխող ուժն առհասարակ այլևս չունի այն փաստարկները, որոնցով կապացուցի իր կողմից վարվող քաղաքականությունը: Իսկ ոչ քաղաքական հարցերի շուրջ նման դիսկուրսը կշարունակվի այնքան, որքան ընդդիմադիր ուժերից մեկը կամ մի քանիսն իրենց քաղաքական օրակարգում քաղաքական հարցեր առաջ չքաշեն:

Եթե իշխանությունը քաղաքական հարցեր առաջ քաշի, քաղաքական պատասխաններ կստանա, բայց երբ անցնում է անձնական վիրավորանքների դաշտ, բնականաբար, ընդդիմադիրները չեն կարող այդ վիրավորանքն անպատասխան թողնել: Եվ ամբողջ խնդիրն այն է, որ իշխանությունը չի կարող քաղաքական հարցեր առաջ քաշել, որովհետև իրականում Հայաստանը զարգացման ռազմավարություն չունի, և դրա շուրջ անգամ պատկերացում չկա: Հախուռն որոշումներով, օրվա կուրսով ապրող իշխանություն է, և ամենակարևոր հարցը բացառապես իշխանության մնալն է: Նման իշխանությունը չի կարող քաղաքական մտքեր հնչեցնել, հիմքում «մենք ճիշտ ենք, բոլորը սխալ են» տրամաբանությունն է: Իշխանությունն արդեն իր գործողություններով է ցույց տալիս, որ իրականում որևէ բարեփոխում չկա:

Երկու տարվա մեջ որևէ բարեփոխում չլինելու մասին արդեն հայտարարում են այն ուժերն ու անձինք, ովքեր ժամանակին քննադատում էին նախկին իշխանություններին, պաշտպանում այսօրվա իշխանություններին ու ավելի քան երկու տարի առաջ կանգնած էին նրանց կողքին: Միևնույն ժամանակ՝ լիարժեք չեն կարողանում քննադատել, որովհետև կստացվի, որ երկու տարի առաջ իրենք էլ են մաս կազմել հասարակությանը խաբելու գործընթացին: Այդուհանդերձ, արդեն կամաց-կամաց մի կողմ են քաշվում, որովհետև տեսանելի է դառնում, որ նպատակն ընդամենը իշխանությունը պահելն է, և որևէ այլ խնդիր չկա: Ու քանի դեռ ընդդիմադիր գործիչները չեն կարողացել գրագետ գործողություն իրականացնել իշխանություններին հեռացնելու ուղղությամբ, այս իրավիճակը կշարունակվի»,ասաց քաղտեխնոլոգը:

Ինչ վերաբերում է իշխանության՝ Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությանը, Ա. Բադալ յանը շեշտեց. «Սա քաղաքական դիսկուրսը առօրեական խնդիրներից շատ ավելի հեռու տանելն է: Այսօրվա խնդիրները լուծելու փոխարեն իշխող ուժը հարցերը տեղափոխում է 2050 թիվ՝ շատ լավ հասկանալով, որ 2050 թ.-ին ո՛չ իշխանություն, ո՛չ էլ ընդդիմություն է լինելու: Մինչդեռ այսօր բավականին լուրջ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն, բայց մենք ի՞նչ ենք տեսնում. քանի որ այժմյան հարցերը չի կարողանում լուծել, այդ չկարողանալու խնդիրը շատ գեղեցիկ PR բաղադրիչներով սկսում է տեղափոխել 2050 թիվ:

Սա օրակարգային հարցերը լուծել չկարողանալու ինչ-որ փորձ է, առօրեական խնդիրները մեկ այլ հարցով փոխարինելու քաղաքականություն: Հիմա խնդիրն այն է, թե ընդդիմադիր ուժերը կսկսե՞ն արդյոք մինչև 2050 թ.-ի ծրագրերը քննարկել, թե՞ կմնան առօրյա խնդիրների քննարկման տիրույթում: Առկա խնդիրների լուծման իրենց ծրագրերը կներկայացնե՞ն, թե՞ կուլ կտան PR խայծը: Եթե գրագետ գտնվեն, բնականաբար, այդ ֆիկտիվ հայեցակարգը չեն քննարկի»: Քաղտեխնոլոգի խոսքով, իշխանությունը գնալով ավելի արագ է կտրվում հասարակությունից: «Շատ ավելի արագ, քան նախորդ իշխանությունները:

Ընդհանուր առմամբ, պրոֆեսիոնալիզմի իսպառ բացակայությունն ու վերոնշյալ անսխալականության սինդրոմով տառապելու գործոնները միասին հանգեցնում են մի իրավիճակի, երբ իշխանության բոլոր քայլերը հասարակության կողմից ոչ միանշանակ են ընդունվում: Արդյունքում իշխանություն-հասարակություն կապի խզում է առաջանում: Այժմ իշխանություն-հասարակություն կապի խզման գործընթաց կա, որը խորանում է պրոֆեսիոնալիզմի բացակայության ու հատկապես գլխավոր իշխանավորի անսխալականության սինդրոմի պատճառով: Իրականում պրոֆեսիոնալիզմի բացակայությունն ի սկզբանե է եղել:

Բայց քանի որ այդ ամենին գումարվում է իշխանության անսխալականության սինդրոմը, և ոչ պրոֆեսիոնալը պրոֆեսիոնալով չի փոխարինվում, դա խորացնում է հասարակական դժգոհությունը: Եթե անսխալականության սինդրոմը չլիներ, բնականաբար, իշխող քաղաքական ուժը ոչ պրոֆեսիոնալին պրոֆեսիոնալով կփոխեր: Բայց արդեն այդ սինդրոմը կա, ու, բնականաբար, իրենց թվում է, որ իրենք շատ ճիշտ են, ու իրենց քննադատողներն են սխալ: Թե՛ 2018-ին և թե՛ հաջորդող ընտրություններին իշխանությունհասարակություն կապը շատ ուժեղ էր, բայց ընտրություններին գրանցած գլխապտույտ հաջողություններից հետո առաջ եկավ անսխալականության սինդրոմն ու սկսեց կամաց-կամաց ամրապնդվել:

Իսկ այսօր անսխալականության սինդրոմը գնալով ավելի ինստիտուցիոնալ բնույթ է կրում»,-շեշտեց մեր զրուցակիցը: Արմեն Բադալ յանը հավելեց՝ այս պայմաններում այլևս պրոֆեսիոնալներին լսելու կարիք չունեն, որովհետև ոչ պրոֆեսիոնալներին համարում են ճիշտ, պրոֆեսիոնալներին՝ սխալ: «Այս ամենի հետևանքով հասարակության մեջ դժգոհության առիթներ են ստեղծվում, և իշխանությունն ու գլխավոր իշխանավորը սկսում են հասարակությունից կտրվել:

Եվ այդ պատկերի մեջ կարող ենք տեսնել, որ, օրինակ՝ կրթական չափորոշիչների դեմ արտահայտվող անձինք, որոնք իրենց բնագավառում հեղինակություն ունեն, կարող են որակվել որպես խավարամիտներ: Այս ամենն ու մի շարք այլ հայտարարություններ ցույց են տալիս, որ իշխանությունը ամբողջովին կտրվում է հասարակությունից: Կարծում են, թե իրենք ճիշտ են, իսկ «խավարամիտ» հասարակությունը, «բութ ու սրիկա» լինելով, չի գնահատում իրենց»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանԴուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Հաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել ԿարապետյանՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԵթե դատարանը մի չնչին անկախ լինի, Սամվել Կարապետյանն այսօր անհապաղ պետք է ազատ արձակվի. Տիգրան ԱբրահամյանՁեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԵրբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ»ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ»ԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ին