Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ Գևորգյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ Դավթյան Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոց Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին


«Հայ­կա­կան դրա­մը կա­յուն է, բան­կա­յին հա­մա­կար­գը ցու­ցա­բե­րում է բարձր հու­սա­լի­ու­թյուն». տնտեսագետ.«Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած այս պատերազմը մենք պետք է հաղթենք, և այդ հաղթանակի համար պետք է աշխատեն բոլորը: Տնտեսագետ Սուրեն Պարսյանի դիտարկումն է, որն այս փուլի համար տնտեսությանն առնչվող մի շարք կարևոր հանգամանքներ է առանձնացնում: «Տնտեսությունը պետք է գործի ամեն ինչ ճակատի համար սկզբունքով: Սա վերաբերում է նաև ողջ երկրին, այդ թվում՝ պետական ու սոցիալական համակարգերին: Տնտեսությունն այս ընթացքում պետք է որոշակի վերանայումներ անի՝ ընդգծելով, ճշգրտելով ու հաշվի առնելով ճակատի առաջին անհրաժեշտության կարիքները:

Այս պահին մեր բանակը բավականին լուրջ մարտերի մեջ է, որի ժամանակ, բնականաբար, օգտագործվում են մեծ քանակությամբ զինամթերք, առաջին անհրաժեշտության տարբեր պարագաներ, հագուստ և այլն: Նշվածների ապահովումը մեծամասամբ հենց թիկունքի վրա է դրված: Տնտեսությունը և հատկապես բանակին մատակարարող ընկերությունները պետք է անխափան աշխատեն, իսկ պետությունն իր հերթին պետք է հնարավորինս օժանդակի նրանց: Եվ եթե արտադրության ընթացքում խնդիրներ են առաջանում, նրանք պետք է դիմեն պետությանը, որը պետք է տեղյակ լինի այդ խնդիրների մասին և արագ արձագանքի:

Սա մի ամբողջական լոգիստիկ շղթա է, որը պատերազմի ժամանակ պետք է անխափան գործի: Այս ընթացքում կարող են տարբեր խնդիրներ ի հայտ գալ՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ աշխատողներ ռազմաճակատ են մեկնում, բայց այդ ամենը շատ արդյունավետ ու արագ պետք է լուծվի: Կարևոր եմ համարում նաև այս իրավիճակում պետության կողմից վարվող ճիշտ քաղաքականությունը հասարակության հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը: Շեշտելով, որ բավականին մեծ ոգևորություն կա հասարակության շրջանում, և նրանք տարբեր տեղերում պարեն ու անհրաժեշտ այլ տնտեսական իրեր են հավաքում, տնտեսագետը նշեց, որ այդ գործընթացն, ամեն դեպքում, համակարգվածության խնդիր ունի:

«Առանձին դեպքերում խնդիր կա հասկանալու, թե այս կամ այն գործողությունը պետական ո՞ր մարմնի հետ է համաձայնեցված: Ըստ էության, այդ միջոցների համակարգումը կանոնակարգվում է ՊՆ-ի հետ: Հայտարարված են հեռախոսահամարներ, բայց այս պահին դա միակ միջոցը չպետք է լինի: Կարծում եմ՝ նաև հասարակությանը կամ առանձին խմբերին պետք է հստակ պահանջներ ներկայացնել այս կամ այն անհրաժեշտ ապրանքների մասին: Մարդիկ բավականին ակտիվ են աշխատում, բայց միգուցե առանձին դեպքերում, օրինակ՝ ոչ թե ապրանքի, այլ գումարի կարիք լինի: Այսինքն, այս պատերազմական իրավիճակում մեր ռեսուրսները պետք է ճիշտ հավաքագրենք, բաշխենք ու վերաբաշխենք:

Սա առաջնահերթություն պետք է դառնա: Մենք այդքան մեծ հնարավորություններ, ռեսուրսներ չունենք, որ կարողանանք ուղղակի ցանկությամբ հավաքագրել, կամ ում մտքով ինչ անցնի այդ պահին՝ անի: Կարծում եմ՝ այստեղ մեծ անելիքներ ունենք: Բնականաբար, շատ կարևոր է ստեղծված նյութական աջակցության շտաբը, որը պետք է հոգա նաև այն մարդկանց կարիքները, որոնք ռազմաճակատում գործողությունների պատճառով տեղահանվել են: Պետք է նրանց առաջին անհրաժեշտության խնդիրներն արագ լուծվեն: Կարևոր է նաև որոշակիորեն ապահովել նրանց զբաղվածությունը: Մեծ հաշվով, այս ամենը համակարգված աշխատանք է ենթադրում, որը պետք է արվի արտակարգ դրությունների ժամանակ, ինչպիսին հատկապես պատերազմական իրավիճակն է»,-ասաց նա՝ ընդգծելով, որ պատերազմական վիճակում առհասարակ ամենամեծ հարվածը ստանում է գյուղատնտեսությունը, քանի որ այս ոլորտից բազմաթիվ աշխատողներ ճակատ են մեկնում:

«Գյուղատնտեսության ոլորտից բազմաթիվ աշխատողներ ճակատ են մեկնում, ինչի հետևանքով այդ պահի դրությամբ բերքի հավաքումն ու այլ հարցեր չեն լուծվում: Դա կարող է խնդիրների հանգեցնել: Մեր տնտեսական բլոկն այս հարցը պետք է լուծի, կազմակերպի այնպես, որ բերքի հավաքումն այս շրջանում անպայման իրականացվի:Կարելի է ներգրավել բնակչությանը, կամավորների, որ բերքը դաշտում չմնա հատկապես այս ամիսներին, որոնք մեզ համար կարևոր են այդ առումով: Եթե գյուղացին չկարողանա այս տարի բերքը հավաքել և իրացնել, ապա սոցիալական խնդիրներ կունենա ոչ միայն այս, այլև հաջորդ տարի»,- նշեց տնտեսագետը: Ս. Պարսյանի խոսքով, այս պահին, ընդհանուր առմամբ, տնտեսական և սոցիալական բազմաթիվ հարցեր կան, որոնք լուծման անհրաժեշտություն ունեն:

«Ցանկացած ուժեղ բանակի թիկունքում ուժեղ տնտեսություն, ուժեղ հասարակություն է կանգնած: Ճգնաժամային իրավիճակները գալիս են ևս մեկ անգամ հիշեցնելու, որ պետությունը պետք է ուժեղ լինի: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ պետական ինստիտուտները հզորանան, ուժեղանան, կայանան և կարողանան դիմակայել ճգնաժամային իրավիճակներին: Նույն կորոնավիրուսի ճգնաժամը մեզ ևս մեկ անգամ հիշեցրել էր, որ մենք խնդիր ունենք առողջապահական համակարգում: Հիմնականում մասնավոր ընկերություններ են գործում, և պետական փողը տարիներ շարունակ ուղղվել է մասնավոր ընկերությունների հզորացմանը, իսկ պետական առողջապահական ընկերությունները զուգահեռաբար թուլացել են:

Եվ սա այն դեպքում, երբ կորոնավիրուսի առաջին հարվածը հենց իրենք ընդունեցին: Վերանայումներ են անհրաժեշտ: Առհասարակ, պետությունմասնավոր համագործակցությունն ավելի ուժեղացնելու կարիք կա: Պետությունը իր համար կարևոր ռազմավարական ոլորտներն իր ձեռքում պետք է պահեր, այդ ուղղություններում որոշումներ կայացներ: Օրինակն ավիացիան է: Ազգային փոխադրողի բացակայությունը կամ ավիացիայի պարկի փոքր լինելն այս ռազմական դրության պայմաններում խնդիր է: Մենք ստիպված ենք լինում այս կամ այն երկրին դիմել, որ շարունակի կամ չընդհատի ավիափոխադրումները: Սա ևս կարևոր հարց է, և մենք այս առումով պետք է որոշակի հետևություններ անենք: Մենք հաղթելու ենք այս պարտադրված պատերազմում, բայց նաև հետևություններ պետք է անենք մեր տնտեսության թույլ տեղերը բացահայտելով, նախանշելով ու լուծումներ առաջարկելով:

Վստահ եմ, որ արագ քայլերի միջոցով կարող ենք վերականգնել և՛ Արցախը, և՛ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը»,-ընդգծեց մեր զրուցակիցը: Անդրադառնալով այս պահին տնտեսության որոշակի հատվածներում առկա իրողություններին՝ Սուրեն Պարսյանը նշեց. «Հայկական դրամն այս պահին կայուն է, բանկային համակարգը ցուցաբերում է բարձր հուսալիություն: Մենք նշված առումներով աժիոտաժ և խուճապային տրամադրություններ չունենք, ինչը պայմանավորված է նրանով, որ մեր ֆինանսական համակարգը բավականին կայուն է: Բայց, բնականաբար, մենք չպետք է դա որպես հանգստացնող երևույթ դիտենք. ուշադիր պետք է լինել բանկային, ֆինանսական համակարգի ցուցանիշներին, որ եթե հանկարծ ինչ-որ սպեկուլ յատիվ երևույթներ ի հայտ գան, անմիջապես կանխվեն:

Օրինակ՝ նույն Ադրբեջանը վերջին 9 ամիսների ընթացքում մեծ քանակությամբ դոլար է ներարկում իր տնտեսության մեջ: Ադրբեջանի պետական նավթային ֆոնդից մեծ քանակով դոլար է վաճառվում տնտեսության մեջ, որ մանաթի կուրսը կայուն մնա: Դրա արդյունքում նրանք այս տարվա ընթացքում արդեն 5-6 մլրդ դոլարի չափով գումար են մսխել և շարունակում են դա անել: Բարեբախտաբար, մեզ մոտ նման գործընթացներ այս պահին չկան: Միևնույն ժամանակ, մենք պետք է հասկանանք ու գնահատենք ապագայում նաև դրամի արժեզրկման հնարավորությունները, ինչը թույլ կտա խրախուսել մեր տեղական արտադրությունն ու մեծ քանակությամբ արտահանել այն»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Եթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանԵս հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանՍամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԱշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ ԱկոպյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանԱրարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱյն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանԳորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՀույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանՋուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ը