Երևան, 30.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան  Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթ Երբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն Հովասափյան Վենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր Կամենդատյան Մասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում են Իշխանությանը մեկ բան է հաջողվել՝ արցախցիների մեջ «ռազբոռկաներ» ու նրանց նկատմամբ թշնամnւթյուն հրահրելով՝ հետին պլան մղել վերջիններիս իրավունքներին և սոցիալական վիճակին վերաբերող խնդիրները. Աբրահամյան Ինչո՞ւ «ֆորմուլա» և ինչո՞ւ «1». ե՞րբ «մեր բակում էլ հարսանիք կլինի». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՕԳՈՍՏՈՍԻ).Առաջին էլեկտրական սղոցը, առաջին շուրջերկրյա թռիչքը, առաջին խորհրդային ատոմային ռումբը. «Փաստ» Բյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» Ի՞նչ նոր «գործիքներ» է պատրաստվում կիրառել Ռուսաստանը. սահմանափակումների ավելի խիստ փուլի շեմին. «Փաստ»


Ար­ցա­խի դեմ ռազ­մա­կան ավան­տյու­րա­յի հե­տև­ան­քով ադր­բե­ջա­նա­կան տնտե­սու­թյու­նը շատ եր­կար ժա­մա­նակ ուշ­քի չի գա.«Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան խոստանում է տնտեսական ծանր հետևանքներ ունենալ։ Ադրբեջանը ոչ միայն կորցնում է մարդկային կյանքեր, զրահատեխնիկա, այլև էական տնտեսական կորուստներ է կրում։ Ինչպես գիտենք, ադրբեջանական տնտեսությունը դիվերսիֆիկացված չէ և մեծապես կախված է էներգակիրների արտահանումից։ Երկրի ՀՆԱ-ի շուրջ 40 տոկոսը բաժին է հասնում նավթարդյունահանման ճյուղին: Այս դեպքում կարող է հարց առաջանալ, թե ի՞նչ են եղել տարիներ շարունակ նավթի վաճառքից ստացված միլիարդավոր դոլարների եկամուտները։ Չէ՞ որ նավթային դարաշրջանի լուսաբացին Ադրբեջանում անգամ երազում էին իրենց երկիրը տեսնել որպես երկրորդ Քուվեյթ։

Պատասխանը շատ պարզ է՝ տնտեսության այլ ճյուղերում ներդնելու և դրանք զարգացնելու փոխարեն գումարները կենտրոնացվել են մի քանի մարդկանց ձեռքերում, իսկ դրանց մի ստվար մասը ադրբեջանական ղեկավարությունը Ալիևի գլխավորությամբ ներդրել է ռազմական ոլորտում և Իսրայելից, Ռուսաստանից, Թուրքիայից և այլ երկրներից ժամանակակից ու թանկարժեք զենքեր է գնել։ Բացի այդ, երկրի տնտեսության բոլոր ոլորտներում կան մենաշնորհներ, որոնք բարձրաստիճան պաշտոնյաներինն են:

Պետական պաշտոնյաները զբաղվում են ձեռներեցությամբ և վերահսկում են տնտեսական գործունեության բոլոր բնագավառները: Լայնորեն տարածված են նաև պաշտոնեական կամայականությունն ու կոռուպցիան: Ալիևի վարչակազմն իր գործունեության շրջանում միշտ աչքի է ընկել կոռուպցիոն սկանդալներով, հովանավորչությամբ, իշխող ընտանիքի նկատմամբ անձի պաշտամունք ձևավորելու դրսևորումներով: Եվ մեկ անգամ չէ, որ Ալիևի ընտանիքի մութ գործարքների և աստղաբաշխական ունեցվածքի մասին փաստեր են հայտնվել միջազգային մամուլի էջերում։ «Ադրբեջանական լվացքատան» շրջանակներում տարիներ շարունակ գործում է փողերի լվացման խոշոր մեխանիզմ, որի միջոցով ադրբեջանական ղեկավարությունը միլիարդավոր դոլարներ է օրինականացրել։

Իսկ այսպիսի աստղաբաշխական գումարներն օգտագործվել են հիմնականում թանկարժեք գույք գնելու, իսկ որոշ դեպքերում նաև մի քանի ազդեցիկ եվրոպացի քաղաքական գործիչների կաշառելու նպատակով։ Եվ ահա այս պայմաններում կորոնավիրուսի համավարակը և նավթի գների անկումը մեծ հարված հասցրեցին ադրբեջանական տնտեսությանը։ Դրանով է պայմանավորված երկրի պետական բյուջեի վերանայումը, ըստ որի, բյուջեի դեֆիցիտը կկազմի 3 մլրդ 368,2 մլն մանաթ կամ ՀՆԱ-ի 4,9 տոկոսը՝ նախկինում հաստատված 2 մլրդ 760,2 մլն մանաթի փոխարեն։ Պետբյուջեի կրճատման հետևանքով մի շարք ոլորտների ֆինանսավորումը նվազել է։

Մասնավորապես, կրթության ու գիտության ոլորտին հատկացվող գումարներն էականորեն կրճատվել են։ Եվ պատահական չէ, որ այդ երկրում ֆինանսական կոլապսի նշաններ էին նկատվում դեռևս տարվա առաջին կեսից։ Ադրբեջանում մայիսի ընթացքում երկու բանկ փակվեց, իսկ ֆինանսատնտեսական անորոշությունը ավելի է բարդացնում իրավիճակը։ Սակայն տնտեսության վերականգնմամբ զբաղվելու և բնակչության սոցիալ-տնտեսական բեռը թեթևացնելու փոխարեն Ալիևի բռնապետական ռեժիմը Արցախի դեմ ռազմական ավանտյուրայի ու հանցագործության է դիմում, որը տնտեսապես անդառնալի հետևանքներ է ունենալու այդ երկրի համար։ Նախ՝ Ադրբեջանն այս ամենի արդյունքում կորցնելու է իր ներդրումային գրավչությունը։

Արտերկրյա ներդրողներն, Ադրբեջանը համարելով անկայունության գոտի, փորձելու են ուղղակի ձեռնպահ մնալ այդ երկրում գումարներ դնելուց, իսկ Ադրբեջանում առկա տնտեսական նախագծերը համարվելու են ռիսկային։ Ի վերջո, Ադրբեջանում արդեն իսկ կատարված ներդրումների առյուծի բաժինը դուրս է գալու, ահռելի չափերի է հասնելու կապիտալի արտահոսքը։ Եթե սրան էլ գումարում ենք պատերազմի տնտեսական բեռը, որ իր ուսերի վրա պետք է տանի երկրի բնակչությունը, ապա պարզ է դառնում, որ ադրբեջանական տնտեսությունը դեռևս երկար ժամանակ ուշքի չի գա, իսկ եթե պատերազմը երկար տևի, ապա հեռու չէ այն օրը, որ ադրբեջանական տնտեսությունը կարող է լիակատար կրախի մատնվել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթԵրբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովԻշխանությանը մեկ բան է հաջողվել՝ արցախցիների մեջ «ռազբոռկաներ» ու նրանց նկատմամբ թշնամnւթյուն հրահրելով՝ հետին պլան մղել վերջիններիս իրավունքներին և սոցիալական վիճակին վերաբերող խնդիրները. Աբրահամյան Ռուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին Ինչո՞ւ «ֆորմուլա» և ինչո՞ւ «1». ե՞րբ «մեր բակում էլ հարսանիք կլինի». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՕԳՈՍՏՈՍԻ).Առաջին էլեկտրական սղոցը, առաջին շուրջերկրյա թռիչքը, առաջին խորհրդային ատոմային ռումբը. «Փաստ»770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ»Ի՞նչ նոր «գործիքներ» է պատրաստվում կիրառել Ռուսաստանը. սահմանափակումների ավելի խիստ փուլի շեմին. «Փաստ»Երևանը կորուստներ կկրի այդ քայլից. «Փաստ»Իշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա Սողոմոնյան«Բարի, ընկերասեր, խելացի տղա էր Համլետս». Համլետ Բադալ յանն անմահացել է նոյեմբերի 1-ին Նռնաձորում. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ»Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ. «Փաստ»ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ»Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ»Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ»Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ»Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ»«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ»