Երևան, 27.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ահասարսուռ մի բառ՝ «մաֆիա». իսկ ի՞նչ է այն իրենից ներկայացնում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 նոյեմբերի). Սոչիում կայացել են եռակողմ բանակցություններ. «Փաստ» Ինչպե՞ս փրկել երկիրը. քիչ հավանական է, որ Փաշինյանը որևէ պարագայում որոշի կամավոր թողնել վարչապետի պաշտոնը. «Փաստ» «Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» Մենք փոփոխությունը կբերենք Սպիտակում. տեսանյութ Եվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ» «Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Թեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»

Ներ­կա­յիս բարդ փու­լում հա­սա­րա­կու­թյան հա­մախմ­բումն ու ռե­սուրս­նե­րի ար­դյու­նա­վետ կի­րա­ռումն առաջ­նա­յին նշա­նա­կու­թյուն ունեն․«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախում ընթացքող պատերազմը ճակատագրական նշանակություն ունի հայ ժողովրդի համար։ Եվ այստեղ դրված է ոչ միայն արցախահայության, այլև ընդհանրապես հայ ժողովրդի գոյության հարցը։ Պատմությունը մեկ անգամ չէ, որ ցույց է տվել Թուրքիայի (դե, Ադրբեջանն ինքնին պատմություն չունի) հանցագործ քաղաքականության էությունը: Հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրը բարդանում է նրանով, որ մենք գործ ունենք ոչ միայն տարածքով, բնակչությամբ և ռեսուրսներով գերազանցող Ադրբեջանի, այլև ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ, որը շատ լուրջ ռազմական պոտենցիալ ունի։ Թուրքիայի և Ադրբեջանի ներուժին էլ գումարվում են ահաբեկիչ զինյալները, որոնք Սիրիայից բերվել են հակամարտության գոտի։

Բայց, քանի որ այս հարցը մեզ համար գոյության խնդիր է, ապա մեզ այլ ելք չի մնում, քան թուրք-ադրբեջանական ագրեսիան հետ մղելը և հաղթանակի հասնելը։ Իսկ ինչպե՞ս կարող ենք օրակարգ թելադրել մեզ անգամներով գերազանցող հակառակորդին։ Միակ ելքը մեր ունեցած ռեսուրսները կենտրոնացնելն է, իսկ դրա համար հարկավոր են նախևառաջ անհրաժեշտ պայմաններ, որոնցից առաջնայինը հանրության համախմբումն է հաղթանակի հասնելու օրակարգի շուրջ։ Իսկ հանրության միասնականությունը ենթադրում է, որ մի կողմ պետք է դրվեն ներքաղաքական օրակարգերը, արհեստական տարանջատումները, տարատեսակ հակասություններն ու ամբիցիաները։ Կանխատեսումներ կան, որ հակառակորդը պլանավորել է երկարատև պատերազմ, որպեսզի փորձի հյուծել հայկական կողմին։

Ուստի այս համատեքստում առավելապես կարևորվում է նաև այն հանգամանքը, որ պետք է արդյունավետ օգտագործվեն մեր ունեցած հնարավոր ու անհնար ռեսուրսները, իսկ սա ենթադրում է, որ հարկավոր է ոչ միայն խնայողաբար վերաբերվել մեր ունեցածին, այլև առաջնայնությունը տալ պրոֆեսիոնալիզմին, որպեսզի կարողանանք մեր ունեցած ռեսուրսներով մեծ արդյունքների հասնել։ Ու սա չի վերաբերում միայն ռազմական գործողություններին. այստեղ հիրավի գործ ունենք ոչ միայն տարածաշրջանի, այլև գուցե աշխարհի ամենամարտունակ, կազմակերպված ու պրոֆեսիոնալ բանակի հետ:

Իսկ ռազմական հաջողությունների ամրապնդման համար անհրաժեշտ է, որ ամուր լինի նաև թիկունքը, պետական կառավարման համակարգը գործի արդյունավետ ու կանոնակարգված, տնտեսությունը ոչ միայն սթրեսների չենթարկվի, ալև խթանիչ քայլեր ձեռնարկվեն առևտրաշրջանառության և տնտեսական գործունեության ակտիվացման համար։ Իսկ մեծ նպատակների հասնելու ճանապարհին ամենից առաջ պետք է օգտագործվեն նաև հանրության չօգտագործվող ռեսուրսները։ Մեզ համար այս իրավիճակում, օրինակ՝ շատ օգտակար կարող է լինել այն պրոֆեսիոնալների և փորձառուների ներուժը, որոնք այսօր ուղղակիորեն մասնակից չեն պետական կառավարմանը։

Եվ ներկայիս փուլում երկրին հատկապես լուրջ ծառայություններ կարող են մատուցել նախկին ղեկավարները։ Չէ՞ որ նրանք տարիների աշխատանքի արդյունքում մեծ փորձ և գիտելիքներ են կուտակել, ինչպես նաև կապեր են ձեռք բերել միջազգային ասպարեզում։ Նրանց այս հնարավորությունների կիրառման կարևորությունը ևս պետք է գիտակցենք։ Որքան թույլ են տալիս եզրակացնել առկա «ժլատ» տեղեկությունները, նրանք իրենց հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անում են, սակայն շատ կարևոր է նրանց ներուժի ներգրավումը համակարգված կերպով: Սրա հետ մեկտեղ չպետք է անտեսել ընդհանրապես ընդդիմության ունեցած հնարավորությունները և դրանք ի սպաս դնել հաղթանակի հասնելու օրակարգին։

Այս պարագայում էլ ակնհայտ է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը, բացի ներքաղաքական օրակարգը մի կողմ դնելուց, առաջնագծում մասնակցություն ունենալուց, ակտիվորեն զբաղված են «դրսի» իրենց կապերն ու հնարավորություններն օգտագործելով ի շահ ընդհանուր գործի: Սակայն այս ամենի համար անհրաժեշտ է որոշակի հարթակ, որտեղ ներկաներն ու նախկինները, ընդդիմությունն ու իշխանությունը կկարողանան համագործակցել միմյանց հետ և առաջ գնալ։ Հենց սրա շուրջ էր, որ օրերս մեկ տասնյակից ավելի կուսակցություններ հայտարարությամբ հանդես եկան, որում ընդգծվում էր պետական հատուկ մարմնի ձևավորման անհրաժեշտությունը։

Նրանք այդպիսով փորձեցին լուծումներ առաջարկել ստեղծված իրավիճակում միասնական գործելու ուղղությամբ։ Սակայն եթե իշխանությունները գոնե «ի գիտություն» ընդունեցին, ապա որոշ շրջանակներ ներկայիս ծանրագույն փուլում փորձեցին այդ հայտարարության ենթատեքստում այլ նպատակներ տեսնել և, այսպես ասած, մութ սենյակում սև կատու փնտրել։

Սակայն ներկայիս պատերազմական պայմաններում համախմբումն ուղղակի անհրաժեշտություն է բոլոր առումներով, իսկ ձվի մեջ մազ փնտրողներ միշտ էլ կինեն։ Այդպիսինների մասին, որոնք հայտարարության մեջ սահմանադրական կարգի տապալման, պետական հեղաշրջման նյուանսներ ու վտանգ են տեսել, օրինակ՝ ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթել յանը շատ ուշագրավ է արտահայտվել. «Գլուխները պատին են տալիս։ Ով այդպես է մեկնաբանում, ուրեմն չի հասկացել, թե ինչի մասին է խոսքը»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՍև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համարԱրարատ Միրզոյան, հիմա ասում եմ, մեռնենք էլ, ալիևյան սահմանադրությունը Հայաստանում չի’ ընդունվելու․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևյան սահմանադրության դեմ պայքարող մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը պետականությունն ու իր ազատությունը սակարկման առարկա չի’ դարձնելու. Վրույր ԱյվազյանՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՓաշինյանը պատռում է Հայաստանի ծննդյան վկայականն Ալիևի հրահանգով. Հարություն Հարությունյան36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՆոր սահմանադրությունը հանրության մեծ մասն ընկալում է որպես թշնամական երկրի պարտադրանք. Ավետիք Չալաբյան⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է. Հարություն ՄնացականյանԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԱյսօր տեղի ունեցավ Շաքիի դեպքով առաջին դատական նիստըԱլիևի հրահանգով գրված սահմանադրությանը կողմ քվեարկելու դեպքում մենք կդավաճանենք մեր հայրենիքը, կնմանվենք ՔՊ-ին. Ռուբեն ՄխիթարյանԱյսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել. տեսանյութՇարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)ՔՊ-ն Ալիևին պարտված իշխանություն է. Հայաստանին պարտադրվող Սահմանադրությունն այդ պարտության հետևանքն է. Հայկ ՖարմանյանՄեր երկրի տնտեսության կայուն հենքերից է ատոմակայանը, որը փակելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանԻշխանությունների կամքով քաղաքական համակարգերը մեր երկրում գնալով վերանում են. Մենուա ՍողոմոնյանUcom-ում հյուրընկալվել են FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցներըՈրքան պետք է հակահայ լինես, որ այլ երկրի հրահանգով Հայաստանում Սահմանադրություն փոխես ու հրաժարվես հայ ժողովուրդ եզրույթից. Լենա ՄաթևոսյանՆիկոլ Փաշինյանն առաջին հայն է, որը փորձում է Ալիևի հրահանգով հայ ժողովրդին սահմանադրություն պարտադրել. Իրինա ՅոլյանՈւսուցիչների ժամանակը չի գնահատվում, և ստեղծում են հավելյալ արհեստական նոր խնդիրներ. Աննա ԿոստանյանԱհասարսուռ մի բառ՝ «մաֆիա». իսկ ի՞նչ է այն իրենից ներկայացնում. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 նոյեմբերի). Սոչիում կայացել են եռակողմ բանակցություններ. «Փաստ»Մերօրյա կրթական համակարգում ամեն ինչ կրում է ցուցադրական բնույթ. Ատոմ ՄխիթարյանԻնչպե՞ս փրկել երկիրը. քիչ հավանական է, որ Փաշինյանը որևէ պարագայում որոշի կամավոր թողնել վարչապետի պաշտոնը. «Փաստ»Գեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)«Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Մենք փոփոխությունը կբերենք Սպիտակում. տեսանյութԵվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ»«Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ»Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»Թեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ»Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետ