Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Կապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ» «Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»


«Հա­կա­հու­մա­նիստ պե­տու­թյան հետ հու­մա­նի­տար պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն ձեռք բե­րելն անհ­նա­րին է». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրեին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը քննարկել է ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի նկատմամբ վերահսկողության ապահովման անհրաժեշտությունը: Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի խոսքով, պատերազմի սկզբից ի վեր սա երկրորդ փակ քննարկումն էր: Առաջինն Էստոնիայի նախաձեռնությամբ էր, երբ կոչ էր արվել դադարեցնել ռազմական գործողությունները: «Երկրորդի պարագայում քննարկումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ էր:

Այս անգամ օրակարգը մի փոքր այլ էր՝ վերահսկողական մեխանիզմների միջոցով կրակի դադարեցման իրականացում: Այնուամենայնիվ, պետք է նկատել, որ այս քննարկումն այս իրավիճակում միանշանակ որևէ գործնական, արդյունավետ ու պրոդուկտիվ դրսևորում չի կարող ունենալ: Սա պարզապես ՄԱԿ-ի շրջանակներում հարցը քննարկելու մի փորձ էր: Այս համատեքստում եկեք հաշվի առնենք այն հանգամանքը, որ, ամեն դեպքում, կոնֆլիկտի կարգավորման միջազգային մանդատը հենց ԵԱՀԿ Մինսկի հանձնախմբինն է: Եկեք ընդունենք նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը նույնիսկ հարաբերականորեն խաղաղ պայմաններում չկարողացավ վերահսկողության գործուն մեխանիզմներ ներդնել: Այդ հարցն իրականում շատ է քննարկվել:

Հայաստանը մշտապես կողմ է եղել այդ մեխանիզմների ներդրմանը, բայց Արդրբեջանը մերժել է դա անգամ խաղաղ պայմաններում: Եթե վերահսկողության մեխանիզմները խաղաղ պայմաններում հնարավոր չի եղել ներդնել, ապա այսօր այս լայնամասշտաբ պատերազմի պայմաններում այն անհնար է բառի բուն իմաստով»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը: Անդրադառնալով այսօր առկա իրողություններին, թշնամու նպատակներին՝ Է. Օրդուխանյանը մի քանի հանգամանք առանձնացրեց. «Եթե մենք նայենք այս օրերին ռազմադաշտում տեղի ունեցող զարգացումներին և այն ուղղություններին, որոնք առաջնահերթ է համարում թշնամին, միանգամից ակնհայտ է դառնում, որ հարավային հատվածով, Արաքսի հովտով թշնամին փորձում է ճեղքում ապահովել՝ ուղղությունը դեպի Նախիջևան:

Ես ուզում եմ հիշեցնել, որ բավականին երկար ժամանակ խոսվում էր այն վտանգի մասին, որ Թուրքիան որոշակի զորախմբեր է տեղափոխում Նախիջևան: Արդեն այսօր տեսնում ենք Թուրքիայի ուղղակի ներգրավվածությունն այս կոնֆլիկտում, որի ուղղությունը Նախիջևանն է. ավելի կոնկրետ՝ գեոպոլիտիկայի մեջ հայտնի «հայկական սեպ», որը խրված է և խոչընդոտ է թշնամու համար: Թուրքիա, որը Նախիջևանի հետ ունի ցամաքային սահման, և Նախիջևան, որն Ադրբեջանի հետ ցամաքային սահման չունի: Կարծես թե, այսօր թուրք-ադրբեջանական տանդեմը այս ռազմավարական խնդիրն է փորձում լուծել:

Հիմք ընդունելով մեր պաշտոնական հաղորդագրությունները՝ կարող ենք ասել, որ ամենաթեժ ու ծանր մարտերը հենց հարավային ուղղությամբ են: Երեկ էլ հայտարարվեց Իշխանաձորի մատույցներում կատաղի մարտերի ու այն մասին, որ հայկական զինուժը ամեն կերպ դիմագրավում է այդ հարձակումներին: Այս ամենն ակնհայտ ցույց է տալիս, որ թշնամու տրամադրվածությունը ու թիրախը նշված ուղղությամբ միջանք բացելն է»: Թեպետ այսօր, ըստ քաղաքագետի, թուրքադրբեջանական տանդեմի առաջնահերթությունը վերոնշյալ միջանցքի բացումն է, բայց հեռանկարի տեսանկյունից այլ հարցեր ևս կան:

«Սա նաև շատ ավելի լուրջ, այդ թվում՝ նաև տարածաշրջանային, աշխարհաքաղաքական հետևանքներ ունեցող և հեռուն միտված մի ծրագիր է. այն, ըստ էության, ուղղված է Իրանի դեմ, ՌԴ-ի դեմ: Բնականաբար, նպատակը նաև ընթացքում հայ բնակչության նկատմամբ որոշակի էթնիկ զտումներ իրականացնելն է: Եվ մենք տեսնում ենք, որ թշնամին չի խնայում անգամ խաղաղ բնակիչներին»,-ասաց նա: Քաղաքագետի խոսքով, այսօր ունենք բոլոր նախադրյալները խոսելու տարածաշրջանում բալանսի փոփոխության մասին. «Այս տարածաշրջանի բալանսավորման հարցը պայմանավորվում է տարածաշրջանում խոշոր ազդեցություն ունեցող պետություններով: Մեզ մոտ այդ ազդեցության առումով անվանդաբար միշտ ՌԴ-ի պատկերն է եղել:

Բայց այսօր ազդեցության տեսանկյունից Թուրքիայի միայն գործնական քայլերին ու հավակնություններին չէ, որ ականատես ենք լինում: Այս տարիների ընթացքում տեսանք Թուրքիայի կողմից Վրաստանի տնտեսական կլանումը, ինչպես նաև կոմունիկացիաների կլանումը, տեսանք Վրաստանից Ռուսաստանի հետ մղումը, այդ թվում՝ նաև ռազմական ներկայության տեսքով: Թուրքիային, ըստ էության, անուղղակիորեն հաջողվել է հետ մղել ռուսական ռազմական ազդեցությունը, մասնավորապես Վրաստանի պարագայում նաև քաղաքական ազդեցությունը: Մյուս թիրախը Ադրբեջանն է. այսօր միանշանակ է, որ Թուրքիան նաև քաղաքականապես է կլանել Ադրբեջանին:

Մենք առաջիկայում կտեսնենք, որ կփորձի փաստացի հսկողություն սահմանել նաև էներգակիրների վրա: Այդ գործիքին տիրապետելով՝ Թուրքիան նաև հավել յալ ազդեցության լծակ է ունենալու Եվրոպայի նկատմամբ: Եվ հենց այս հանգամանքով էր պայմանավորված Եվրոպայի կողմից խոսուն, բայց ոչ գործուն այն դրսևորումը, ըստ որի, հինգ պետություններ արգելափակեցին ԵՄ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները: Այդ երկրների թվում նաև Հունգարիան էր, որը գազի ու նավթի շահառուներից մեկն է լինելու: Հիմա մնացել է Հայաստանը, որտեղ ՌԴ-ն շարունակում է ռազմական ներկայություն ունենալ: Եվ մենք տեսնում ենք, որ Թուրքիան «գիծը» տանում է դեպի Նախիջևան, այսինքն, ՀՀ-ի հետ ուղիղ սահման:

Սրանք ուղիղ սպառնալիքներ են նաև Ռուսաստանի ազգային ու պետական շահերի համար, և այս պարագայում մենք համատեղ շահերի կրող ենք: Ռուսաստանը պետք է դադարի սակարկություններ առաջարկել Հայաստանին ու իրապես նաև գործուն աջակցություն ցուցաբերի, որպեսզի հաղթանակն ամրապնդվի. մեր հաղթանակը նշված համատեքստում վստահաբար նաև Ռուսաստանի հաղթանակն է»: Ինչ վերաբերում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից այս ընթացքում երկու անգամ ձեռք բերված համաձայնությունները չպահելու շարունակական ոճին, մեր զրուցակիցը նկատեց. «Եթե ծանոթ ենք թուրքական ռազմավարական մտքին, պետք է իմանանք, որ թուրքը մարդասիրական պայմանավորվածությունները խախտելու դիվանագետ է: Միշտ է այդպես եղել:

Այսինքն, բանակցում է մինչև այն պահը, երբ կուտակում է որոշակի պոտենցիալ ու խախտում հենց այդ բանակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը: Սա ռազմավարական մտածողություն է, ինչը մեզ հայտնի է: Մասնավորապես, այդպես էլ կյանքի չկոչված հրադադարները կարելի է համարել ապտակ նաև երկու միջնորդ երկրներին՝ մի դեպքում Ֆրանսիային, մյուս դեպքում՝ ՌԴ-ին, որոնց ջանքերը թուրք-ադրբեջանական տանդեմն ուղղակի հօդս ցնդեցրեց:

Այդ տանդեմը հրադադարն օգտագործեց վերադասավորումներ, վերահաշվարկներ կատարելու համար: Այնպես որ, մենք շատ լավ պետք է հասկանանք, որ հակահումանիստ պետության հետ հումանիտար պայմանավորվածություն ձեռք բերելն ուղղակի անհնարին է: Առաջիկայում մի շարք այցեր են նախատեսված, խոսվեց նաև երկրի ղեկավարների միջև հանդիպման հնարավորության մասին: Մինչ այդ այցերն ու հանդիպումները, մենք պետք է կարողանանք արդյունք ապահովել, որպեսզի, երբ նստենք քննարկումների, մեր ձեռքին շատ ծանրակշիռ փաստարկներ ունենանք»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել ԿարապետյանՀայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Գևորգ Պապոյան Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել ԿարապետյանՓաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան 2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով Նախընտրական շրջանում և քվեարկության օրը արձանագրվել է շուրջ 1300 խախտում․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով․ Իվետա ՏոնոյանՀայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն ԿԸՀ-ն կորցրել է իր առաքելությունը և իրավական անորոշություն առաջացրել․ Աննա ԿոստանյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհ՝ Բաքվի նավթավերամշակման գործարանում Պերովսկիտային արևային վահանակները այլևս արագ չեն «մեռնում». Գիտնականները հետաքրքիր լուծում են գտել Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանԱռաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Լրջագույն հարվածներ ու արտադրական նոր կյանք. «Փաստ»Սևան-Մարտունի ավտոճանապարհին 41-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին․ կա վիրավոր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈԻՆԻՍԻ). «Տիտան» սարքի կորուստը՝ «Տիտանիկի» հետքերով. «Փաստ»Անհեթեթ և անպատասխանատու արկածախնդրություն է Հայ-ռուսական հարաբերությունները թողնել ժողովրդի էմոցիոնալ ընտրությանը․ Մհեր ԱվետիսյանՊետական մարմիններում մարդիկ կան, ովքեր սյան նման իրենց վրա են վերցնում այդ մարմինների առաքելությունից բխող ծանրությունը․ Մենուա ՍողոմոնյանԻրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ»Այն մասին, թե ում փաստացի հրահանգով է Փաշինյանը փորձում կեղծել ընտրության արդյունքները. Ավետիք ՉալաբյանԿապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ»Հայաստանի ընտրություններն անցկացվել են խախտումներով և ԵՄ միջամտությամբ. «Փաստ»«Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»«Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ»Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ»Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ»Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»«Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ»Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ ԱԹՍ-ների արտադրությունը 20 միլիոնի հասցնելու հնարավորության մասինԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել ԿարապետյանՑորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառովԻրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ ԹրամփՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումըԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Ուղիղ եթեր դատարանի բակից. դատարանը քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին կալանավորելու միջնորդությունըՄադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասինՀայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. Reuters