Ֆրանսիան կորցրեց Լեռնային Ղարաբաղի հարցով միջնորդի իր ողջ վստահությունը․ Էրդողան
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մակրոնի վերջին որոշումներից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ֆրանսիայի միջնորդական դերը գործնականում ավարտվել է: «Ֆրանսիան կորցրեց Լեռնային Ղարաբաղի հարցով միջնորդի իր ողջ վստահությունը: Մակրոնը Ֆրանսիայի փորձանքն է: Ես ուզում եմ, որ Ֆրանսիան շուտ ազատվի Մակրոնի բեռից: Հակառակ դեպքում՝ երկիրը չի կարողանա ազատվել «դեղին ժիլետներից», և այնտեղ կարող են հայտնվել նաև կարմիր ժիլետներ»,֊ասել է Էրդողանը: Էրդողանի և Մակրոնի միջև կոնֆլիկտը սրվեց Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունների, ինչպես նաև Փարիզի արվարձաններում մանկավարժի աղմկահարույց սպանության ֆոնին, որից հետո Մակրոնն ասաց, որ անհրաժեշտ է «Ֆրանսիայում իսլամը ազատել արտաքին ազդեցությունից և խստացնել վերահսկողությունը մզկիթների ֆինանսավորման վրա»: Էրդողանը ի պատասխան հայտարարեց, որ իր ֆրանսիացի գործընկերը «հոգեկան խնդիրներ ունի»։