Ֆրանսիան կորցրեց Լեռնային Ղարաբաղի հարցով միջնորդի իր ողջ վստահությունը․ Էրդողան
Международные новостиԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մակրոնի վերջին որոշումներից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ֆրանսիայի միջնորդական դերը գործնականում ավարտվել է: «Ֆրանսիան կորցրեց Լեռնային Ղարաբաղի հարցով միջնորդի իր ողջ վստահությունը: Մակրոնը Ֆրանսիայի փորձանքն է: Ես ուզում եմ, որ Ֆրանսիան շուտ ազատվի Մակրոնի բեռից: Հակառակ դեպքում՝ երկիրը չի կարողանա ազատվել «դեղին ժիլետներից», և այնտեղ կարող են հայտնվել նաև կարմիր ժիլետներ»,֊ասել է Էրդողանը: Էրդողանի և Մակրոնի միջև կոնֆլիկտը սրվեց Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունների, ինչպես նաև Փարիզի արվարձաններում մանկավարժի աղմկահարույց սպանության ֆոնին, որից հետո Մակրոնն ասաց, որ անհրաժեշտ է «Ֆրանսիայում իսլամը ազատել արտաքին ազդեցությունից և խստացնել վերահսկողությունը մզկիթների ֆինանսավորման վրա»: Էրդողանը ի պատասխան հայտարարեց, որ իր ֆրանսիացի գործընկերը «հոգեկան խնդիրներ ունի»։