Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ» Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ» Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ» «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»

«Ձեզ չեն ների պարտությունը ու նաև այն, որ այս պարտությունը ոտնակոխ արեց մեր արժանապատվությունը»․ «Փաստ»

Մարդկանց մի մեծ խումբ աղաղակում էր՝ մեր արժեքների դեմ ակնհայտ արշավ է սկսվել, անհասկանալի և կործանարար ուղղությամբ ենք շարժվում։ Երկու կողմերից ամեն մեկն իր ճիշտն էր առաջ տանում, բայց ինչ-որ մի կետում մենք էլի հաշտ էինք, իսկ հիմա հաշտ ենք նաև ամենակարևոր հարցում՝ յուրաքանչյուրս ձեզ չի ների մեր հայրենիքի կորուստը։

Չենք ների Եռաբլուր ձեր չայցերը, մինչդեռ դուք այնտեղ ամեն օր պետք է գլխիկոր գնայիք՝ ներում ստանալու ակնկալիքով, որը երբեք չի լինելու։ Ձեզ չենք ների այն, որ մեր երեխաները գերության մեջ են, իսկ շատերի մարմիններն էլ, ավաղ, դեռ չենք կարողանում պատվով հողին հանձնել և գոնե այդ կերպ սփոփանք գտնել։ Մենք ձեզ չենք ների, որ Հայաստանի սահմաններին այսօր ազատորեն թուրքն է թրև գալիս, չենք ների, որ բերեցիք ու երեսուն տարի հետո թուրքին նորից մեզ այդքան մոտ հարևան դարձրեցիք։ Չենք ների Եռաբլուրի սահմանի մեծացումը, ձեզ չեն ների հայրերն ու մայրերը, որոնք զոհասեղանին դրեցին ամենակարևորը՝ իրենց սիրասուն որդիների կյանքը, բայց փոխարենը ձեռնունայն մնացին՝ ո՛չ որդիները վերադարձան, ո՛չ էլ հաղթանակի բերկրանքը տեսան։

Ձեզ չի ների քաղաքացին, ձեր փոխարեն վիրավորվում է. ստորաքարշ թշնամու նախագահն այնքան համարձակություն է ձեռք բերել, որ կարողանում է մեր երկրի փաստացի ղեկավարին վիրավորել։ Քաղաքացին, հայը ձեզ այդ անարգանքը չի ների, որովհետև համարում է՝ Ալիևն իրեն է անձնական վիրավորանք հասցնում։ Ձեզ չեն ների, որ պրոթեզավորման կենտրոնները նորից սկսել են մեծ թափով աշխատել, հիվանդանոցներում տեղ չկա։ Չեն ների, քանի որ մեկ ոտքը կորցրած երիտասարդն ասում է՝ «մենք ոչ ոքից չենք տարբերվում, երևի միայն ամռանը տարբերությունը կերևա, երբ կարճ շորտեր կհագնենք»։

Մարդիկ ձեզ չեն ների, որովհետև մարտի դաշտից վերադարձած տղաների աչքերում խորը դատարկություն են տեսնում, շատերն էլ ասում են՝ երջանիկ են նրանք, ովքեր չվերադարձան, նրանք գոնե այս պարտությունը, այս ամոթը չտեսան։ Չեն ների, որովհետև ամեն անգամ մեղավորներ եք փնտրում՝ նախկիններն են մեղավոր, իսկ կա՞ մեկը, որը նրանց գլխին սրբի պսակ է դնում։ Մեղավոր են նաև ներկաները, իսկ կհիշե՞նք, թե իրենց ընտրության հարցում ովքե՞ր են մեղավոր։ Ձեզ չեն ների պարտությունը, ու նաև այն, որ այս պարտությունը ոտնակոխ արեց մեր արժանապատվությունը, որ Մոնթեի ծննդյան օրը նրա ազատագրած Քարվաճառը, որպես նվեր, սկուտեղի վրա մատուցեցիք թշնամուն, պարտության զոհասեղանին դրեցիք ամենակարևորը, ինչի արժեքն, ավաղ, ինքներդ էլ չգիտեք՝ հայրենիքը, արժանապատվությունը և բանակը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրինԱրցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա ԿոստանյանՇարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ ՀայաստանՈւժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԻնչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՓաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»«Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը