Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ» Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ» Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ» «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ» «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»

Թու­նե­լի վեր­ջում գտնվող լույ­սը պայ­ծա­ռա­նա­լու փո­խա­րեն ավե­լի է խամ­րում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Էս երկիրը որբի գլուխ չի, որ ով ուզի, երբ ուզի, խուզի»։ Սրանք Վազգեն Սարգսյանին վերագրվող խոսքեր են։ Չգիտեմ, թե ինչ առիթով է ասել, ում կամ ինչի է հանդիպել, որ նման միտք է արտահայտել, բայց դրանք, կարծես թե, մարգարեական են եղել։ Մեր օրերի մասին է նաև ասել։ Հիմա Հայաստանը վերածվել է որբի գլխի, ով ինչ ուզում՝ անում է, ամենացավալին այն է, որ մեր երկրի սահմանները «խուզում» է թշնամին, որը վախենում էր անգամ հանգիստ շնչել մեր սահմանների մոտակայքում։ Կարո՞ղ էր, չէր կարող։ Այո, ինձ անասելի ցավ է պատճառում թշնամու սանձարձակ պահվածքը, լկտիությունը: Այն, որ հիմա կարող է անել սրտի ուզածը, քանի որ երկիրս անտեր է մնացել։ Գալիս, ասում է՝ հետ քաշվեք, սա մեր հողն է։ Մեզ մեր հողից հանում է, հասկանո՞ւմ եք, թե ինչ է անում։ Բայց մենք խորը թմբիրի մեջ ենք, շատերս չէ, բայց կա մի խումբ, որն ասում է՝ «սուս մնացեք, 5000 դրամով ծախվածներ, պիցցայակերներ, մեր վարչապետն է, ինչ ճիշտ է գտնում, թող դա էլ անի»։

Մեկ այլ դեպքում ես լեզվակռվի մեջ կմտնեի՝ ապացուցելու իմ ու շատերի ճշմարտացիությունը, բայց հիմա դա չեմ անում, որովհետև շարունակում եմ պնդել, որ վախենում եմ նման մարդկանցից։ Սա ինձ հիշեցնում է այն կնոջ գրառումը, որն ասել էր՝ «ճիշտ է արել, Արցախը տվել է, պետք լինի, թող Հայաստանն էլ տա»։ Է, կտա, չկասկածեք, նա մի օր մեզ էլ կվաճառի։ Ես արդեն համոզվում եմ դրանում, ես վախենում եմ քնել ու արթնանալ այլ Հայաստանում, բացեմ պատուհանս և մեկ էլ շենքի բակում ադրբեջանցի զինվորի տեսնեմ կամ էլ մուղամ լսեմ։ Մեկին կինը հրավիրեց Արցախ մուղամ լսելու, է, մարդն էլ Երևանի դարպասներն Ալիևի առջև կբացի, ինչ կա որ։ Աստված մի արասցե, բայց Երևանն էլ մի օր կհանձնի, մեզ էլ անհատույց թուրքին կտա։ Չկասկածեք, մի րոպե չի էլ երկմտի։ Թքած ունի ամեն ինչի վրա: Տեսե՞լ եք՝ ինչ է կատարվում պաշտպանության նախարարության շենքի մոտ:

Ծնողներ են, որոնք իրենց որդիներին երկու տարով տվել են պետության խնամքին, բանակ են ճանապարհել: Հազար ու մի երազանք են ունեցել՝ ուսման, ընտանիքի, աշխատանքի հետ կապված: Իսկ հիմա՞: Հիմա եկել, կանգնել են պետական գերատեսչության մուտքի մոտ և ասում են՝ վերադարձրեք մեր որդիների մարմինները: Սա ի՞նչ է, եթե ոչ մեծագույն ողբերգություն: Արցախից, ավելի ճիշտ՝ դրանից մնացած մի փոքր մասից ու Հայաստանի տարբեր հատվածներից ահազանգ է, որ հնչում է։ Մի տեղից ասում են զինվորներին գերեվարել են, մյուս տեղից՝ թշնամին տարածքային առաջխաղացում ունի: Տարիներ թվացող ժամեր, և պետական որևէ գերատեսչությունից արձագանք չլսեցինք: Լուռ էին, հետո էլ մի ամոթալի հաղորդագրություն տարածեցին, կարճ ասած՝ մենք որևէ տեղեկություն չունենք, դուք ձեր գլխի ճարը տեսեք: Այսինքն՝ վե՞րջ: Արցախից ու երեխեքից հաժարվում եք, ձեզ այլևս հետաքրքիր չէ՞, թե ինչ է կատարվում այնտեղ: Մեկը լինի՝ հարցնի, եթե հարցեր չեք լուծելու, ձեզ ինչի՞ համար ենք պահում, մի հատ էլ աշխատավարձ ու ճոխ պարգևավճարներ ենք տալիս:

Գիտակից կյանքիս ընթացքում շատ բան տեսա, բայց նման ապաշնորհ, ապիկար իշխանություն չէի տեսել, անտերության ու ամենաթողության նման զգացում երբևէ չէի ունեցել, իսկ հիմա ունեմ։ Ներկան ցավալի, անդառնալի հարվածներ հասցրեց մեր երկրին ու ժողովրդին, այս ամենից ուշքի գալու համար տարիներ են պետք, դեռ հարց է՝ խելքի կգա՞նք, թե ոչ։ Բայց ամենացավալին ապագայի կանխատեսումն է՝ թունելի վերջում գտնվող լույսը պայծառանալու փոխարեն ավելի է խամրում, ավաղ, մենք մեր հույսն ենք կորցնում։ Մինչև ե՞րբ. ոչ ոք այդ հարցի պատասխանը չունի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա ԿոստանյանՇարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ ՀայաստանՈւժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԻնչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՓաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»«Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը