Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»


Կար­միր գծե­րի հա­տու­մը. ար­ժե­հա­մա­կար­գե­րի կոր­ծա­նում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան պատերազմում հայկական կողմի պարտությամբ նոր, դժվարին փուլ է մեկնարկում հայ ժողովրդի կյանքում։ Կասկած չկա, որ պատերազմի հետևանքները դեռևս երկար զգալու ենք։ Միանշանակ է, որ ամեն ինչ այնպես չի լինելու քաղաքացիների կյանքում, ինչպես նախկինում էր։ Տեղի ունեցածից հետո, կարծում ենք, հանրությունը դեռ ժամանակ կունենա խորհելու և սխալներից հետևություններ անելու համար, բայց պարզ է, որ այս իրավիճակի գլխավոր պատասխանատուները չեն կարող շարունակել իրենց պաշտոնավարումը, քանի որ նրանք այսօր բարոյալքված և հեղինակազրկված վիճակում են գտնվում։ Եվ պատահական չէ, որ հասարակականքաղաքական շրջանակների և քաղաքացիների մեծամասնության համար ներկայիս իշխանությունների պաշտոնավարումն ուղղակի անընդունելի է։

Հանրության մտավոր առավել բարձր զարգացածություն ունեցող հատվածը գտնում է, որ Փաշինյանն օր առաջ պետք է հրաժարական տա, քանի որ նրա պաշտոնավարման շարունակությունն ուղղակի նոր սպառնալիքներ է ստեղծում հայկական պետականության համար, քանի որ երկրի ղեկավարությունն այլևս ընդունակ չէ արձագանքել հակառակորդի կողմից եկող մարտահրավերներին։ Դրանով է նաև պայմանավորված, որ Փաշինյանի հրաժարականի օրակարգի շուրջ նույնիսկ առանձին քաղաքական պլատֆորմ է ձևավորվել, իսկ 17 քաղաքական կուսակցությունները և նրանց հարող շրջանակները պահանջում են ազգային համաձայնության կառավարության ձևավորում, որի հիմնական խնդիրը պետք է լինի Հայաստանն այս ճգնաժամային իրավիճակից դուրս բերելը և բանակցային հարթության վրա հայկական կողմի դիրքերի ամրապնդումը։

Բայց, ինչպես ասում են, իշխանությունը քաղցր է, և Փաշինյանը կառչում է իր աթոռից։ Չնայած օր օրի իր վարկանիշը անկում է ապրում, սակայն Փաշինյանը շարունակում է իմիտացնել, թե իր հրաժարականի պահանջը չի հասունացել, և ժողովրդի մեծամասնությունը կողմ է իր պաշտոնավարմանը։ Իսկ որպեսզի ի ցույց դնի, թե ինքը հանրային աջակցություն ունի, իր հետևից մարդիկ են գալիս, Փաշինյանը նույնիսկ չի խորշում անցնել հնարավոր ու անհնար կարմիր գծերը։ Այս անգամ նա որոշեց իր քաղաքական նպատակների համար օգտագործել սուգը և պատերազմի ընթացքում զոհված տղաների հիշատակը։ Արդյունքում դեկտեմբերի 19-ին Փաշինյանի գլխավորած երթը դեպի Եռաբլուր պանթեոն ուղղակի շոուի վերածվեց։ Մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան, որ իշխանությունները լայնորեն օգտագործել են վարչական ռեսուրսները երթին մարդաքանակ ապահովելու համար։

Բացի այդ, հայտնի են դեպքեր, երբ մարդկանց ներկայություն են ապահովել ուղղակի սպառնալիքների միջոցով։ Ուշագրավ էր, որ երթի ընթացքում իրեն ամենաժողովրդավար հռչակած մարդը ժողովրդից պատսպարվում էր հազարավոր ոստիկաններով ու իրավապահ համակարգի այլ աշխատակիցներով և փորձում էր սահմանազատվել քաղաքացիներից, պաշտպանվել ժողովրդից։ Ավելին, կիրառվեցին Հայաստանի համար աննախադեպ միջոցներ՝ հակահրազենային հովանոցներ ու ճամպրուկներ։ Միևնույն ժամանակ, զազրելի տեսարան էր, երբ իրավապահները բիրտ ուժով, արհամարհական հրմշտոցով ճանապարհից հեռացրին ազատամարտիկներին, զոհերի հիշատակը հարգող քաղաքացիներին ու... որդեկորույս մայրերին։ Ըստ էության, երբեք չէր եղել նման դեպք, երբ երկրի ղեկավարն ուժով «զավթի» Եռաբլուրը։ Էլ չենք խոսում այն մասին, որ իշխանություններն այնպես էին կազմակերպել, որ սգո երթին «Նիկոլ վարչապետ» բղավեն, ծափահարություններ հնչեն:

Թեպետ գուցե և հասկանալի է այս ամենը։ Անընդունելի, նողկալի, բայց հասկանալի: Երկու տարի շարունակ այս իշխանությունները տրորել են ազգային բոլոր արժեքները, բոլոր սրբությունները, այն ամենը, ինչ կապված է Հայրենիքի ու հայկականի հետ: Եռաբլուր կամ Սյունիք «գրավելը», որդեկորույս մայրերին հրմշտելը, սադրանքներ հրահրելը, ծեծկռտուք սարքելը, զոհվածների շիրիմները բառիս բուն իմաստով ոտնատակ տալը ինչ մի դժվար բան է նրանց համար: Սա ոչ թե հարգանքի տուրք էր զոհերի հիշատակին, այլ, ավելի ճիշտ, նրանց հիշատակի անարգում, քանի որ այդ հիշատակը ծառայեցվում է քաղաքական նպատակներին։ Այսպիսի վարվելակերպի արդյունքում երկրի քաղաքական ղեկավարությունը պետության բարձրագույն ինստիտուտները, բոլոր արժեքները վերածում է ծաղրուծանակի առարկայի։ Մնում է հասկանալ, թե ժողովրդի համբերության բաժակն ինչքան մեծ է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումը