Ինչո՞ւ են արշավ սկսել ՄԻՊ-ի դեմ. «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է
Վեր ջին շրջանում իշ խա նական ու «մերձիշխանական» որոշակի շրջանակներ հետևողականորեն թիրախավորել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և փորձում են վարկաբեկել նրան: Այնինչ, շատերի համոզմամբ, սահմանադրական ինստիտուտներից երևի թե միակը, որը լիարժեքորեն, պրոֆեսիոնալ կերպով գործել է պատերազմի ողջ ընթացքում (նաև դրանից առաջ) և հետ պ ա տ ե րազ մ ա կ ա ն ա յ ս շրջանում, հենց ՄԻՊ-ն է: Սակայն հենց այդ հանգամանքն էլ զայրացնում է Նիկոլ Փաշինյանին, որի թիմակիցները արշավ են սկսել Թաթոյանի դեմ: Ի դեպ, սա նորություն չէ: Դեռևս մայիսին մենք գրել էինք, որ ըստ թերթի հավաստի տեղեկությունների, իշխանությունները ակտիվորեն քննարկում են նաև ՄԻՊ-ին «յուրայինով» փոխելու հարցը: Կուլիսներում շրջող խոսակցությունների համաձայն, ՍԴ «ճգնաժամը լուծելուց» հետո Փաշինյանը ցանկանում էր անցնել ՄԻՊ-ին, սակայն հանգամանքներն այլ կերպ դասավորվեցին: Հիմա, կարծես, իշխանությունների «ախորժակն» այս առումով նորից է բացվել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում