Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Կապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ» «Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ»


«Փո­փո­խու­թյունը որոշիչ դեր չի ունենա»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդարադատության նախարարությունն առաջարկում է լրացում կատարել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։ Հանրային քննարկման ներկայացված նախագծի հիմնավորման մեջ նշվում է՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում կատարված վարչական իրավախախտումների և Հայաստանում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի և կարանտին հայտարարելու որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտման հիմքով նշանակված տուգանքների կատարման ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ տուգանքների ճնշող մեծամասնությունը պարտապանների կողմից կամավոր կերպով չի կատարվում։ Այս իրավիճակը հանգեցնում է ոստիկանության և վարչական դատարանի ծանրաբեռնվածության բարձրացմանը։

Բացի դա, այս ակտերը կամովին չկատարելու դեպքում դրամական պահանջները ներկայացվում են հարկադիր կատարման, ինչն էլ բարձրացնում է արդեն հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծանրաբեռնվածությունը։ Արդարադատության նախարարության ներկայացրած վիճակագրական տվյալներից պարզ է դառնում, որ 2019-2020 թվականներին ԴԱՀԿ-ում ճանապարհային ոստիկանության կողմից ներկայացված անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ընթացք է տրվել մոտ երկու միլիոն կատարողական վարույթի, իսկ ներկայումս ընթացիկ վիճակում է 71030 կատարողական վարույթ։ Այսպիսով՝ նախարարությունն առաջարկում է, եթե վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված իրավախախտումների համար նշանակվել է համապատասխան տուգանք, և քաղաքացին սահմանված կարգով և ժամկետներում մարում է դրա 50 տոկոսը, ապա տուգանքի վճարման պարտավորությունը համարվում է պատշաճ կատարված։ Ակնհայտ է, որ այս տարբերակով նախարարությունը փորձում է թեթևացնել ոստիկանության, ԴԱՀԿ-ի և վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև այս դեպքում պետբյուջե որոշակի դրամական մուտքեր ապահովել։

ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ-ի ղեկավար Սերգեյ Ղահրամանյանը նշում է՝ նախագծի հիմնավորման մեջ ասվում է՝ խնդիրները կապված են նրա հետ, որ մարդիկ չեն վճարում, դրա հետևանքով ծանրաբեռնվում է ԴԱՀԿ-ի աշխատանքը։ «Բացի դա, ենթադրվելիք այն գումարը, որը պետք է մուտք գործի պետբյուջե, չի մուտքագրվում։ Այս ամենը հաշվի առնելով՝ ՃՈ որոշ տուգանքների համար այս փոփոխությունն են ցանկանում իրականացնել՝ տուգանքի կեսը վճարելու դեպքում այն համարվելու է մարված։ Կարելի է ավելի լավ առաջարկ անել՝ մարդկանց չտուգանել, որպեսզի պարտքեր չկուտակվեն։ Ընդ որում, սա հանգեցնելու է ոչ թե վճարումների գործակցի բարձրացմանը, այլ, եթե նախկինում արվում էր իքս տուգանք և չէր վճարվում իգրեկ գումար, ապա այսօր այս փոփոխության արդյունքում երկու անգամ կկատարվի իքս խախտում և չի վճարվի այդ նույն իգրեկ գումարը։

Գուցե լինի տոկոսային ինչ-որ տարբերություն, բայց միևնույն է՝ խնդիրը դրանից չի լուծվի, որովհետև չվճարողը չի վճարում, իսկ պարտաճանաչ վճարողը վճարում է։ Ասում են, որ այս փոփոխությունն օգտակար է բարեխիղճ վարորդների համար։ Նշեմ՝ նրանք խախտումներ չեն անում կամ էլ գուցե տարվա մեջ մեկ խախտում անեն, մեծ հաշվով իրենց համար սա որոշիչ փոփոխություն չէ»,-ասում է «Փաստի» զրուցակիցը։ Նա նշում է, որ նախագծի ընդունման դեպքում այս փոփոխությունները վերաբերելու են հինգ և տասը, մի քանի դեպքում էլ քսան հազար դրամանոց տուգանքներին։ ՀԿ-ի ղեկավարը ընդգծում է՝ անհասկանալի է, թե ինչու է արդարադատության նախարարությունը ցանկանում նման փոփոխություններ իրականացնել։ «Դեռևս 2016, 2017 թվականներին նման նախագծեր ներկայացվել են Ազգային ժողովի պատգամավորների կողմից, բայց կառավարությունը միշտ մերժել է դրանք։

Նման նախագիծ ներկայացվել է նաև այս ԱԺ-ի պատգամավորների կողմից ու նորից մերժվել։ Այսքան մերժումներից հետո հիմա նորից արդարադատության նախարարությունը նման առաջարկով է հանդես գալիս։ Իմ անձնական կարծիքով՝ եթե օրենքի այս փոփոխությունն ուժի մեջ մտնի, ապա այն քաղաքացիների 30-40 կամ ավելի քիչ տոկոսը կվճարի տուգանքներն այս տարբերակով, որոնց ակտերի վարույթները ԴԱՀԿ-ում են կամ էլ տարբեր՝ քաղաքից բացակայելու, ծանուցումը չստանալու, տվյալ պահին ֆինանսական միջոցներ չունենալու պատճառներով նրանք չեն կարողացել վճարումները կատարել, բայց ֆինանսների հավաքագրման տեսանկյունից կարծում եմ, որ սա որոշիչ դեր չի ունենա։

Ի վերջո, վճարողը կվճարի, չվճարողը՝ ոչ։ Նույն պատկերը կունենանք նաև դիմակները չկրելու համար նախատեսված տուգանքների վճարման դեպքում։ Շատերն արդեն իսկ վճարել են տուգանքները, ոմանք այդպես էլ չեն վճարի, որոշներն էլ գուցե օգտվեն այս փոփոխությունից։ Այսինքն՝ հարկերի հավաքագրման տեսանկյունից այս փոփոխությունն արդյունավետ գործիք չի կարելի համարել»,-եզրափակում է Սերգեյ Ղահրամանյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն ԿԸՀ-ն կորցրել է իր առաքելությունը և իրավական անորոշություն առաջացրել․ Աննա ԿոստանյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհ՝ Բաքվի նավթավերամշակման գործարանում Պերովսկիտային արևային վահանակները այլևս արագ չեն «մեռնում». Գիտնականները հետաքրքիր լուծում են գտել Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանԱռաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Լրջագույն հարվածներ ու արտադրական նոր կյանք. «Փաստ»Սևան-Մարտունի ավտոճանապարհին 41-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին․ կա վիրավոր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈԻՆԻՍԻ). «Տիտան» սարքի կորուստը՝ «Տիտանիկի» հետքերով. «Փաստ»Անհեթեթ և անպատասխանատու արկածախնդրություն է Հայ-ռուսական հարաբերությունները թողնել ժողովրդի էմոցիոնալ ընտրությանը․ Մհեր ԱվետիսյանՊետական մարմիններում մարդիկ կան, ովքեր սյան նման իրենց վրա են վերցնում այդ մարմինների առաքելությունից բխող ծանրությունը․ Մենուա ՍողոմոնյանԻրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ»Այն մասին, թե ում փաստացի հրահանգով է Փաշինյանը փորձում կեղծել ընտրության արդյունքները. Ավետիք ՉալաբյանԿապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ»Հայաստանի ընտրություններն անցկացվել են խախտումներով և ԵՄ միջամտությամբ. «Փաստ»«Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»«Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ»Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ»Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ»Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»«Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ»Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ ԱԹՍ-ների արտադրությունը 20 միլիոնի հասցնելու հնարավորության մասինԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել ԿարապետյանՑորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառովԻրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ ԹրամփՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումըԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Ուղիղ եթեր դատարանի բակից. դատարանը քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին կալանավորելու միջնորդությունըՄադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասինՀայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. ReutersՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմԻրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցելՊայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանԻնձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՆիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունMoody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարով