Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն

Ներքին վախերի հետևանքներն ու ամուր պահված աթոռը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Մոտ երկուսուկես ամիս է՝ Արցախում դադարել են պատերազմական գործողությունները, սակայն դա չի խանգարում, որ շարունակենք ապրել ռազմական դրության պայմաններում։ Եվ մի շատ պարզ հարց կարող է առաջանալ՝ լավ, իմաստը ո՞րն է ռազմական դրությունն այսքան երկար պահելու, մանավանդ որ Հայաստանը մեկը մյուսի հետևից, առանց որևէ հակազդման զիջումներ է կատարում Ադրբեջանին։ Պատահական չէ, որ շատերը ռազմական դրությունն այսքան ժամանակ պահելու մոտեցման տակ փնտրում են ներքաղաքական բաղադրիչներ։

Հարցն այն է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը մեծ հաշվով անկանխատեսելի է և ցանկացած պահի հուժկու ընդդիմադիր շարժում կարող է սկսվել, որն իր քայլերով շատ լուրջ վտանգ կարող է ստեղծել իշխանությունների համար։ Իսկ Փաշինյանի մտավախությունները պարտությունից հետո չափազանց շատ են, քանի որ ներքաղաքական օրակարգը խմորվում է իր հեռացման պահանջի շրջանակներում։ Դրանով է պայմանավորված, որ ռազմական գործողությունների ավարտից տևական ժամանակ հետո՝ միայն դեկտեմբերին վերացվեց ռազմական դրության՝ հավաքների կազմակերպման և անցկացման արգելքը։ Սակայն մի շարք սահմանափակումների վերացման հետ մեկտեղ, ռազմական դրության ռեժիմը կարող է օգտագործվել այն գործիքի տեսքով, որով հնարավոր կլինի արդարացնել ընդդիմության նկատմամբ ճնշումները։

Նկատենք, որ նմանատիպ իրավիճակ էր նաև համավարակով պայմանավորված արտակարգ դրության անընդհատ երկարաձգման դեպքում, որի տակ թաքնված էր ընդդիմության քայլերը չեզոքացնելու նպատակադրումը։ Բայց Նիկոլ Փաշինյանի մտավախությունները սրանով չեն ավարտվում։ Վերջինս բոլոր կողմերից իր դեմ դավադրությունների հոտ է առնում։ Նրա մոտ անվստահություն կա անգամ սեփական թիմի նկատմամբ։ Վերջին շրջանում մենք ականատես եղանք, թե ինչպես են մի շարք իշխանական պատգամավորներ դուրս գալիս իրենց հարազատ խմբակցությունից։ Ավելին՝ «Իմ քայլը» խմբակցությունը ներքին տարաձայնությունների պատճառով բզկտված վիճակում է գտնվում։

Ուստի այսքանից հետո առաջիկա քաղաքական զարգացումների մասով Փաշինյանն ինչքանո՞վ կարող է վստահ լինել, որ իրեն արդեն քաջածանոթ սցենարը, որ ինքը հրաժարական է տալիս, երկու անգամ չի ընտրվում խորհրդարանի կողմից և արտահերթ ընտրություններ են տեղի ունենում, կարող է իրականություն դառնալ։ Մեծ հաշվով, որևէ վստահություն չկա, թե իշխանական պատգամավորների վարքագիծը տեղավորվելու է այդ սցենարի շրջանակում։ Դրա հետ մեկտեղ, Փաշինյանը մեծապես սարսափում է թեկուզ մեկ օր հրաժարական տվածի կարգավիճակում լինելուց։ Այդ է պատճառը, որ վերջինս շրջանառության մեջ է մտցնում ներքաղաքական ճգնաժամի լուծման մեկ այլ տարբերակ, այն է՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով խորհրդարանի ինքնալուծարման մեխանիզմի կիրառումը։

Այսինքն՝ ինքը հրաժարական չի տալիս, Սահմանադրության փոփոխություն է իրականացնում, և խորհրդարանը ստանում է ինքնալուծարման ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու լիազորություն: Եվ այս դեպքում Փաշինյանը հնարավորություն կստանա նաև մինչև ընտրությունների անցկացումը օգտվել իր պաշտոնական կարգավիճակից և հանուն իր իշխանության վերարտադրության գործի դնել բոլոր լծակները։ Ու ամենակարևորը, գործադիրի ղեկավարի կարգավիճակում նա կպահի ուղիղ ազդեցությունը իրավապահ համակարգի ու հենց իր թիմի նկատմամբ: Պատահական չէ, որ արդեն իսկ շրջանառության մեջ են դրվում տեղեկություններ, որ Փաշինյանն իր թիմակիցների վրա «դոսյեներ» ունի և մեծ մասին հենց դրանցով էլ պահում է իր կողքին:

Իսկ այն, որ անձամբ ինքն է ուզում անցկացնել ընտրություններ, ապացուցում է ևս մեկ վախ ու վստահություն, որ հակառակ դեպքում ոչ մի պարագայում ինքն ու իր թիմը չեն վերարտադրվի: Ըստ այդմ էլ՝ բնական են ընդդիմադիր շրջանակների տեսակետները, որ նրա պաշտոնավարման պարագայում ընտրությունները անպայմանորեն կեղծվելու են և չեն կարող լեգիտիմ համարվել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան»«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համարՓաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ ԿարապետյանԺողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա Կոստանյան