Երևան, 09.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը «Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ Կարապետյան Բեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ Կարապետյան Բռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համար «Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան «Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր Կամենդատյան Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 նոյեմբերի). Բոլշևիկների գրոհը Ձմեռային պալատի վրա. «Փաստ» Հայաստանը հետ կվերցնի՞ միջազգային հայցերը. Բաքուն ձգտում է լիակատար իրավական անպատժելիության. «Փաստ»

Իշխանությունները դատական համակարգը ուզում են վերածել իրենց քաղաքական կցորդի․«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Դատական համակարգը իշխանության երեք ճյուղերից մեկն է, որից առանձնահատուկ հանրային և հասարակական մեծ ակնկալիքներ կան։ Եվ պատահական չէ, որ Հայաստանում դատաիրավական բարեփոխումների հարցը միշտ ակտուալ է եղել, այլ հարց է, թե դա ինչպես է ներկայացվել կամ իրականացվել։ Խնդիրն այն է, որ դատական համակարգին է վերապահված արդարադատության իրականացումը, սակայն շատ հաճախ դատարանների կողմից կայացվող որոշումները թերի են և ոչ հիմնավոր, իսկ որոշ դեպքերում էլ գոհացուցիչ չեն հանրային ընդհանուր ընկալման համար։ Այդ է պատճառը, որ հասարակությունը բավական զգայուն է արդար որոշումների պակասի հարցում։ Դրա ցուցիչներից մեկն էլ ՄԻԵԴ-ի կողմից բեկանվող որոշումներն ու վճիռներն են, որոնցով պետությունն անարդար որոշումների ու վճիռների ընդունման համար պետք է փոխհատուցում տրամադրի։

Մյուս կարևոր հարցը դատական համակարգի անկախության և ինքնուրույնության ապահովման խնդիրն է, որն անընդհատ գտնվում է ոլորտի գործունեության բարելավում նախատեսող քննարկումների կիզակետում։ Բայց նկատի ունենանք, որ դատական բարեփոխումների անվան տակ կարող են այլ նկատառումներ թաքնված լինել, որի դեպքում հարցը դիտարկվում է ոչ թե հանրության, այլ նեղ քաղաքական շրջանակների շահերից ու նկատառումներից ելնելով։ Հենց այս պատկերն է գործող իշխանությունների կողմից առաջ քաշվող դատական «բարեփոխումների» հայեցակարգի դեպքում։ Ընդ որում, դրա հիմքում դրված է դատարանները քաղաքական իշխանությունից կախվածության մեջ գցելու ու վերահսկելի դարձնելու նպատակը։ Հենց այստեղ են աչքի զարնում դատական համակարգում նախատեսվող փոփոխությունների համատեքստում իշխանությունների կողմից առաջ քաշվող հիմնավորումները։

Օրերս Նիկոլ Փաշինյանը, արդարադատության նախարարություն կատարած այցի ժամանակ խոսելով դատական բարեփոխումների ընթացքի մասին, նշել է. «Վերջին շրջանում մենք ականատես ենք եղել դատական համակարգի քաղաքականացման փորձերի, ինչը, իհարկե, անթույլատրելի է և խարխլում է դատական համակարգի և արդարադատության գաղափարն ինքնին»։ Սա ապշելու հայտարարություն է, քանի որ փաստացի իր ողջ պաշտոնավարման ընթացքում դատական իշխանությունը քաղաքականացրած, այն ամբողջովին կամակատար դարձնելու ապարդյուն փորձեր արած Փաշինյանը դրանում մեղադրում է ուրիշներին։ Այստեղ տեղին է հիշեցնել նույն Փաշինյանի հետևյալ արտահայտությունը. «Ինչի ՀՀ-ում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարողա չանի՞»։ Ու այս հարցում վերջինս ոչ միայն չի սահմանափակվել դատական իշխանության նկատմամբ ճնշումներով, այլև անցել է օրենքների և երկրի գլխավոր օրենսդրական ակտի՝ սահմանադրության ոտնահարման ճանապարհով։ Բավական է հիշել, թե ինչպես երկրորդ նախագահին կալանքի տակ պահելու մոլուցքից ելնելով՝ Փաշինյանը նախաձեռնեց դատարանների շրջափակումը և նրանց գործունեության խաթարումը։

Դրան գումարվեցին ՍԴ-ի նկատմամբ ճնշումներն ու իշխանությանը ոչ հաճո, իսկ իրականում՝ անկախ դատավորների թիրախավորումը։ Հենց այս հարցում է, որ ՍԴ մի շարք դատավորների լիազորությունները դադարեցնելու համար իշխող խմբակցությունը ոտնահարեց Սահմանադրությունն ու փոփոխություններ իրականացրեց անցումային դրույթներում։ Այսպես ժամանակը լիովին տեսանելի դարձրեց, որ իշխանություններին դատական բարեփոխումների անվան տակ անհրաժեշտ է միայն հլու կամակատար, կախյալ ու աչառու դատական համակարգ, ինչը Փաշինյանը կարող է ծառայեցնել իր իշխանությունը պահելու, իրեն հաճո որոշումներ ընդունել տալու նպատակին։ Ու այս նպատակադրումից է բխում նաև իշխանությանը անխոնջ ծառայություն մատուցելու երդում տված Գագիկ Ջհանգիրյանի ու Դավիթ Խաչատուրյանի նշանակումը ԲԴԽ անդամների պաշտոնում։

Չէ՞ որ ԲԴԽ անդամների միջոցով իշխանությունները կարող են դատարաններին ու դատավորներին պահել իրենց վերահսկողության տակ։ Հատկանշական է նաև հակակոռուպցիոն դատարանի ստեղծման հարցը։ Կոռուպցիոն գործերը միշտ էլ դատարաններում քննարկման առարկա են դարձել, սակայն հարցն այն է, թե ինչո՞վ է պայմանավորված դրա համար առանձին դատարան ստեղծելու, նոր հաստիքներ բացելու, պետության վրա լրացուցիչ բեռ ավելացնելու անհրաժեշտությունը, եթե հատկապես կալանքների հարցում քաղաքական հեռահար նպատակներ չունես։ Իրականում իշխանությունները հակակոռուպցիոն դատարանի միջոցով փորձելու են իրենց քաղաքական հարցերը լուծել, այսինքն՝ ընդդիմադիրների վրա գործեր կարել ու լռեցնել նրանց ձայնը։ Իսկ այս ամենի արդյունքում մենք կտեսնենք, թե ինչպես է դատական համակարգը ոչ միայն զրկվում ինքնուրույնությունից, այլև վերածվում իշխանությունների քաղաքական կցորդի։ Այս ամենն այն դեպքում, եթե Փաշինյանը շարունակի պաշտոնավարել, ինչը շատ կասկածելի է..․

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համար«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովումԱրարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ ՄխիթարյանԿա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանԱշխարհում կան խնձորի հազարավոր տեսակներ. ինչպե՞ս է փոխվել այդ մրգի «գենետիկան». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 նոյեմբերի). Բոլշևիկների գրոհը Ձմեռային պալատի վրա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը հետ կվերցնի՞ միջազգային հայցերը. Բաքուն ձգտում է լիակատար իրավական անպատժելիության. «Փաստ»Այն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանԲոլորին բանտարկում է ու ռեյդերական զավթում իրականացնում. «Փաստ»«Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ»«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալ