Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Կապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ» «Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ»


«Տնտեսությունը խորացող անկման փուլում է. այս կառավարությունն այն դեպի անդունդ է տանում». «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Տնտեսությունն այսօր խոր ճգնաժամի մեջ է: Տնտեսական իրավիճակն այսպես է գնահատում «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը, որի հետ զրույցում մի շարք հարցերի ենք անդրադարձել: «Տնտեսությունը խորացող անկման փուլում է: Այն վատ վիճակում է, իսկ տնտեսական շարունակական անկումը բերելու է տնտեսական կոլապսի: Սա վատագույն սցենարն է, և ես տնտեսության վերաբերյալ բավականին վատ կանխատեսում ունեմ. հաշվի առնելով կառավարության ձեռնարկած քայլերը՝ տնտեսության վերականգնման նախադրյալներ չեմ տեսնում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ն. Սարգսյանը՝ շեշտելով, որ կառավարությունը տնտեսական հակաճգնաժամային ծրագիր կա՛մ չի իրականացնում, կա՛մ պարզապես անունն է հակաճգնաժամային, բայց բովանդակային առումով նման բան չկա:

Հիշեցնելով մի քանի գործոնների մասին՝ նա շեշտեց, որ 2020 թ.-ից սկսած տնտեսությունը պետք է անկում ապրեր, որովհետև տնտեսական պոտենցիալն արդեն իսկ գոյություն չուներ. «Եվ եթե գործոններին գումարում ենք տնտեսական երկու շոկերը՝ կորոնավիրուսն ու պատերազմը, ապա կանխատեսվում էր, որ տնտեսական խոր ճգնաժամ պետք է ունենանք: Մինչև 2020 թվականը, մինչև կորոնավիրուսը կառավարությունն արդեն իսկ պետք է տնտեսության զարգացման ու վերականգնման քաղաքականություն ունենար: Առնվազն պետք է հարկային արձակուրդներ տրամադրվեին: Պետք է տնտեսությունը բաժաներ կարևոր և ոչ կարևոր, հեռանկարային և ոչ հեռանկարային ճյուղերի՝ ցուցաբերելով հասցեական օգնություն, ինչը չարվեց:

Հետո վրա հասավ նաև պատերազմը, որից հետո խնդիրներն ավելի խորացան. կառավարությունն առաջին հերթին պետք է գույքագրեր պատերազմի հետևանքով առավել վնաս կրած, տնտեսության համար կարևոր ճյուղ ներկայացնող բիզնես ոլորտները և հասցեական աջակցություն ցուցաբերեր, որը ևս չարեց»: Նաիրի Սարգսյանն ընդգծեց նաև արտաքին պարտք ներգրավելու խնդրի մասին: «Կառավարությունը շարունակում է պարտք ներգրավել ու ընթացիկ ծախս սպասարկել: Նույն իշխող խմբակցությունից հայտարարեցին՝ եթե պարտք չվերցնենք՝ թոշակներն ու աշխատավարձերն ինչպե՞ս ենք վճարելու: Առհասարակ, շատ վտանգավոր քայլ է, որ պարտքեր են վերցնում և ընթացիկ ծախսեր են սպասարկում: Շատ արագ պետք է այս մեխանիզմը վերափոխել ու պարտքի հաշվին ընթացիկ ծախսեր չսպասարկել: Այս քաղաքականությունը մեր պետությանը դեֆոլտի է տանում, այս քաղաքականության հետևանքով տնտեսությունը կարող է պայթել»:

Անդրադառնալով մասնավորապես 750 միլիոն դոլարի պարտատոմսեր՝ եվրոբոնդեր թողարկելու որոշմանը՝ նա նշեց. «Երբ դեռ 2020 թ. սկզբին ավելացնում էին պարտքը, բոլորն անհանգիստ էին պարտքի մասով: Այդ ժամանակ տարբեր խողովակներով հայտարարեցի, որ պարտքից պետք չէ վախենալ, ուղղակի պարտքի ներգրավման և ծախսման ուղղությունները պետք է համադրել, և կտեսնեք՝ վտանգավո՞ր է, թե՞ ոչ: Բայց արդեն նախորդ փորձն աչքի առաջ ունենալով՝ կարծում եմ, այո՛, նոր ներգրավված պարտքն արդեն խիստ վտանգավոր է: Պետությունը եկամուտների բացակայության պայմաններում ծախսերը սպասարկելու երկու ուղղություն ունի. պետական գույքի վաճառք կամ պարտքի ներգրավում: Ըստ էության, գույքի տեսանկյունից արդեն ամեն ինչ վաճառված է, իսկ եթե գույք կա, հարց է, թե այդքան արագ գնորդ կգտնվի՞, թե՞ ոչ: Մյուս տարբերակը մնում է պարտքի ներգրավումը:

Եթե պարտքը ներգրավում ենք ընթացիկ ծախսերը սպասարկելու համար, ապա սա ռիսկային է,որովհետև այդ պարքի վերադարձելիությունը կասկածի տակ է: Չմոռանանք նաև այն, որ նախորդ կառավարությունների թողարկած եվրոբոնդերի մարման ժամկետները մոտենում են: Այսինքն, ստացվում է, որ նույնիսկ դա չենք կարողանալու սպասարկել, բայց ևս մեկ անգամ պարտքն ավելացնում ենք»: Շեշտելով այլ վտանգների մասին՝ նա հավելեց. «Երբ պոպուլիզմ էին դրսևորում ու ասում էին՝ թոշակները, աշխատավարձերը կբարձրացնենք ու պարգևավճարներ էին բաժանում, դրանք բոլորն անհեռատես քաղաքականություններ էին: Չգնահատելով հաջորդ տարիների տնտեսական պոտենցիալը, բյուջեի հնարավորությունները՝ տվյալ պահին հավաքագրված որոշակի գումարների հաշվին բարձրացումներ արեցին, իսկ այժմ այդ գումարը չունենք, բայց ընթացիկ ծախսերը պետք է սպասարկել:

Իրականում շատ դժվար է բարձր աշխատավարձից անցում կատարել հնի, դժվար է նաև կենսաթոշակը 2000-ով բարձրացնել, հետո 3000-ով նվազեցնել: Սրանք գրեթե անհնար գործընթացներ են: Երբ դեռ նոր կառավարությունը պոպուլիզմ էր դրսևորում ու շահութահարկի դորույքաչափը նվազեցնում էր, երբ եկամտային դրույքաչափերը դարձնում էր համահարթ, ասում էինք՝ չի՛ կարելի նման բան անել, բայց կատարեցին այնպիսի փոփոխություններ, որոնցով ոչ միայն տնտեսական, այլև բյուջեի հավաքագրման պոտենցիալը նվազեցրին:

Հիմա պարտքի ներգրավում են իրականացնում, ու այդ պարտքի ներգրավման ծախսման ուղղությունների վերաբերյալ դեռևս պաշտոնական տեղեկատվություն չկա: Պարզ չէ, թե ինչ է լինելու, ուր է ուղղվելու: Եթե չեմ սխալվում, միակ պաշտոնական արձագանքն ԱԺ-ում արված «եթե պարտք չներգրավենք, ընթացիկ ծախսերն ինչպե՞ս սպասարկենք» հարցադրումն է: Եթե պարտքը ներգրավել են այդ տրամաբանությամբ, այսինքն, ընթացիկ ծախսը սպասարկելու համար, ապա մենք խոր խնդրի մեջ ենք: Չեմ նախանձի հաջորդ կառավարություններին, որոնք անգամ մեծ ցանկության դեպքում շատ լուրջ դժվարություններ կունենան այս անդունդից տնտեսությունը փրկելու համար»: Անդրադառնալով արձանագրված 4,5 տոկոս գնաճին՝ Ն. Սարգսյանն այն մի քանի տեսանկյունից դիտարկեց:

«Նախ՝ շեշտեմ, որ վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկությանը չեմ վստահում ու չեմ հավատում, որի առումով ունեմ իմ հիմնավորումները: Այդուհանդերձ, եթե դիտարկում ենք պաշտոնական վիճակագրության տեսանկյունից, ապա գնաճը մոտ է նպատակային՝ 4+-1,5 տոկոս շեմին, և այստեղ ասելիք չկա:Բայց եթե դիտարկում ենք գնաճի սոցիալական հետևանքներն ու պատճառները, ապա տեսնում ենք, որ իրականում սարսափելի մեծ գնաճ է տեղի ունեցել, որն ամենամեծ ազդեցությունը թողնելու է աղքատ խավի վրա»,ասաց նա՝ շեշտելով, որ գնաճը ոչ թե 4,5, այլ շատ ավելի բարձր մակարդակի վրա է: «Եթե հարցին նայենք սպառողների վրա ազդեցության տեսանկյունից, պետք է նախ հաշվի առնենք այն հանգամանքը, թե որտեղից են գոյանում եկամուտները. հիմնականում՝ աշխատավարձեր, տուրիզմում ներգրավված անձանց եկամուտներ, արտագնա աշխատանքի մեկնածների փոխանցած տրանսվերտներ:

Երեք ուղղություններն էլ մեծ ծավալներով կրճատվել են կամ շատ դեպքերում իսպառ վերացել: Այսինքն, սպառողը նախկին ծավալներով սպառում իրականացնելու հնարավորություն չունի: Իսկ գնաճն իր հերթին պայմանավորված էր պահանջարկի նվազմամբ ու փոխարժեքի բարձրացմամբ: Իսկ փոխարժեքի բարձրացումը, իմ խորին համոզմամբ, տեղի ունեցավ տարեվերջին ՀՆԱ-ի չափի վրա ազդեցությունը որոշակիորեն մեղմելու համար: Այն տեղի ունեցավ նաև դրսից եկող գումարների փոխակերպման առումով ավելի շատ դրամ ստեղծելու համար, ինչպես նաև բյուջե ավելի շատ հարկ հավաքագրելու համար: Որ չասեինք՝տնտեսական երկնիշ անկում եղավ, որ պետական բյուջե ավելի քիչ հարկ հավաքագրվեց ու դրանք շահարկման թեմա չդառնային, այդ ամենը մեղմելու համար փոխարժեքի բարձրացում տեղի ունեցավ:

Դա տեղավորվում է ոչ թե տնտեսության պահանջի, այլ իշխանությունների պոպուլիստական հայտարարությունների հիմնավորման տրամաբանության մեջ: Իսկ գնաճը, այնուամենայնիվ, սոցիալական ծանր խնդիրների հանգեցրեց, որոնց թվում նաև ընտանեկան տնօրինվող եկամուտները գերազանցող պարտադիր ծախսերն են»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով նաև տնտեսական հետևանքների մասին: Ինչ վերաբերում է ներդրումների հնարավորություններին, Ն. Սարգսյանի խոսքով, ներդրումների աճի պոտենցիալը գնահատելու համար հարցին պետք է նայենք ներդրողների աչքերով: «Ներդրողը մի մարդ է, որը գումարները պետք է ուղղի այնտեղ, որտեղ նվազագույն ծախսերով առավելագույն արդյունք է ստանալու: Ներդրումները պետք է գնան այնտեղ, որտեղ կայունություն կա թե՛ անվտանգային և թե՛ քաղաքական իմաստով: Ներդրումները պետք է ուղղվեն այնտեղ, որտեղ կա հարկաբյուջետային ու դրամավարկային կայունություն: Նշվածներից որևէ մեկը Հայաստանում գոյություն չունի:

Բացի այդ, եթե դիտարկում ենք նախորդ մի քանի տարիների վարքագիծը, տեսնում ենք, որ իշխանությունները պիտակավորել են բիզնեսին, անհարկի քրեական գործեր հարուցել: Գործարարներին այնպիսի ճնշումների են ենթարկում, որոնց կապիտալը պարզապես արտահոսում է ՀՀ-ից: Եթե մենք ամեն ինչ անում ենք, որ մեր հայրենակիցները գումարը հավաքեն ու դրսում ներդրում անեն, ապա օտարերկրյա ներդրողը կյանքում չի գալու Հայաստանում ներդրում անի»,-ասաց նա՝ հավելելով, որ պետք է վեր հանել մեր մրցակցային առավելությունները, դիտարկել ներդրումներին ու բիզնեսին սպառնացող վտանգները ու հենց այդ ուղղությամբ աշխատել: «Մեր միակ մրցակցային առավելությունը կարող է մեր հարկային դաշտը լինել. խոսքը բարենպաստ հարկային դաշտ ստեղծելու ու դա նաև սփյուռքում գովազդելու մասին է:

Մեկ տարբերակ էլ կա, որը պետք է անեն համայնքները՝ պարտատոմսերի թողարկման եղանակով: Սակայն, մեծ հաշվով, չեմ կարծում, որ գործող կառավարությունը կարող է իրականացնել այս տարբերակները: Ներդրումների հավանականության պոտենցիալն այս պահին Հայաստանում զրոյական է: Ներդրումների ներգրավման տեսանկյունից կարևոր է նաև կանխատեսելիությունը: Ներկա կառավարությունը ցույց է տվել, որ շատ անկանխատեսելի է. անում է հայտարարություն, անում դրանից 180 աստիճանով տարբերվող գործողություն: Ի՞նչ է լինում, երբ առօրյա հարաբերություններում մարդը միշտ խաբում է, օրինակ՝ երեխայի արևով է երդվում, որ վերցրած պարտքը վաղը կվերադարձնի, բայց նախորդը չմարած, նորն է վերցնում ու այսպես շարունակ: Երրորդ անգամ արդեն չենք վստահի, չէ՞:

Ներդրող-պետություն-ներդրող հարաբերությունները մոտավորապես այսպիսին են. եթե միշտ սուտ, կեղծիք, ապատեղեկատվություն ու անկանխատեսելի վարքագիծ կա, տվյալ անձանց հետ որևէ մեկը հույս չի կապելու. կարճ ասած՝ այս կառավարությունն ու ներդրումներն իրարից խիստ հեռու են: Այս կառավարությունը տնտեսությունը դեպի անդունդ է տանում: Եթե ժամանակին ասում էինք՝ տնտեսությունն անդունդի եզրին է, ապա տնտեսությունն արդեն անդունդի եզրից իջել ու գլորվում է: Իրավիճակի դեմը շատ շուտ պետք է առնել, պետք է արգելակել:

Բայց ասել, որ կառավարության փոփոխությունը բավարար է, ճիշտ չէ: Կառավարության փոփոխությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Հաջորդ կառավարությունը պետք է ցույց տա, որ ունակ է լսելու, աշխատելու ու բարելավելու ներդրումային միջավայրը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանԹրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ BloombergՀաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիրՊերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվելԿարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնովԱնորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ ՓաշինյանԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԳերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներումՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանԱնի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանՈրևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. ՓաշինյանԲոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանԱյս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանԵվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Մենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանՎտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանԲացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Աշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններումԵրբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ ԿարապետյանՆիկոլը պարտվել է իր ՇԵՖԵՐԻ առաջ․ Գառնիկ ԴավթյանՄինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա ՂահրամանյանԱլիևին փոխած սահմանադրություն է պարտք, դրա համար էլ իրեն պատեպատ է տալիս․ Արշակ ԿարապետյանԹուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Արդյո՞ք ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի. Էդմոն ՄարուքյանԻդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասինԱմբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել ԿարապետյանՀայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Գևորգ Պապոյան Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել ԿարապետյանՓաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան 2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով Նախընտրական շրջանում և քվեարկության օրը արձանագրվել է շուրջ 1300 խախտում․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին