Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Կապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ» «Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»


Հայաստանը դեռ խորհուրդ չտրվող երկրների ցանկում է. ե՞րբ կզարթնի և ե՞րբ կվերականգնվի զբոսաշրջությունը․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Կարող ենք և պետք է ձգտենք այնպես անել, որ տուրիզմը զարթնի և սկսի դինամիկ վերականգնվել ու զարգանալ: «Փաստի» հետ զրույցում այս մասին ընդգծեց «Տուրիզմի հայկական ֆեդերացիա» ՀԿ նախագահ Մեխակ Ապրեսյանը՝ անդրադառնալով ամենատուժած ոլորտներից մեկի՝ զբոսաշրջության հնարավոր հեռանկարներին: Նա հայտնեց, որ մի շարք պետական կառույցների հարցեր ու առաջարկներ են ներկայացրել:

«Առաջարկել ենք աշխատել այն ուղղությամբ, որ դիվանագիտական խողովակներում մեր երկրի մասին ճիշտ ինֆորմացիա լինի: Կարծես թե, այդ գործընթացն սկսվել է: Համենայն դեպս, ինձ այդպես են տեղեկացրել զբոսաշրջության կոմիտեից: Ասել են, որ ԱԳՆ-ի միջոցով արդեն դիմել են,և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- ասաց նա:

Հստակեցնելով խնդիրը՝ նա ընդգծեց.«Շատ երկրներում և հատկապես մեզ համար նպատակային ու պոտենցիալ շուկաներում, ինչ-որ տեղ նաև թյուրիմացաբար, Հայաստանը դեռ խորհուրդ չտրվող երկրների ցանկում է գտնվում: Դա պայմանավորված է թե՛ կորոնավիրուսի, թե՛ միգուցե նաև հետպատերազմյան իրավիճակով: Բայց, օրինակ՝ Ռուսաստանում իրենց զբոսաշրջության ոլորտի իրավասու մարմնի՝ «Ռոստուրիզմի» կայքում Հայաստանն արդեն ընդգրկվել է խորհուրդ տրվող երկրների ցանկում: Դիվանագիտական բոլոր ուղիներով, սփյուռքի ներուժն օգտագործելով՝ ամեն ինչ պետք է անենք, որ այլ երկրներում մեր երկրի մասին ճիշտ տեղեկատվություն լինի, և Հայաստանը չդասեն խորհուրդ չտրվող երկրների ցանկում: Մեզ հավաստիացրել են, որ մեր հարցադրումների վերաբերյալ աշխատանքներ են տարվում: Սպասում ենք, բայց ժամանակը քիչ է, պետք է արագացնել»:

Մեխակ Ապրեսյանը նշեց, որ արդեն դրսից տարբեր հարցումներ ու հետաքրքրություններ կան: «Օտարերկրյա գործընկերներին հուզող հարցեր կան՝ հատկապես անվտանգության վերաբերյալ: Եվ եթե իրավիճակը Հայաստանում ու տարածաշրջանում կայուն լինի, կարծում եմ՝ զբոսաշրջությունը կսկսի կամաց-կամաց զարթնել, վերականգնվել ու զարգանալ»,-նշեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, թե՛ կորոնավիրուսը, թե՛ պատերազմն իրենց ազդեցությունն ունեցել են ոլորտի վրա: «Կարծում եմ՝ կա նաև հանրային ընկալում, որ կորոնավիրուսից ամենաշատն ու ուղղակիորեն տուժած ոլորտը հենց զբոսաշրջությունն է: Առ այսօր էլ դեռ ոլորտը քնած է: Դեռ քիչ, բայց զարթնելու հույսեր ու ծիլեր կան: Սակայն ոլորտը դեռ վերականգնման կարիք ունի: Մասնավորապես կառավարությանը ներկայացրած մեր առաջարկներից մեկն էլ շատ արագ կորոնավիրուսի և պատերազմի հետևանքների չեզոքացման ծրագրի մշակումն է: Խոսքը հատուկ զբոսաշրջության ոլորտի վերականգնման և զարգացման ծրագրի անհրաժեշտության մասին է, ինչը շատ կարևոր է: Իսկ թե որքան փակված ընկերություններ կան՝ դժվար է ասել: Ի դեպ՝ այդ հարցը ևս բարձրացրել ենք: Ցավոք, չգիտենք, թե հստակ քանի ընկերություն ունենք, ուր մնաց՝ իմանանք, թե քանիսն են փակվել: Այս առումով էլ վարչական ռեգիստր ունենալու խնդիր ունենք: Առաջարկների մեջ ընդգծել ենք նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտության մասին՝ թե՛ մրցակցային, թե՛ գործարար ներդրումային միջավայրը բարելավելու, ինչպես նաև ծառայությունների որակն ապահովելու տեսանկյունից: Այս ամենը հնարավոր է իրականացնել ոլորտում գործունեության մի շարք տեսակների լիցենզավորման կամ առնվազն դրանք ծանուցման ենթակա գործունեության տեսակ սահմանելու միջոցով»,-շեշտեց Մ. Ապրեսյանը՝ հավելելով, որ ավելի ծավալուն ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտություն կա:

Մեխակ Ապրեսյանը նշեց, որ թեպետ ֆեդերացիայի անդամ հանդիսացող ոչ մի ընկերություն չի փակվել, բայց ոլորտում կան մի շարք ընկերություններ, որոնք մտածել են վերապրոֆիլավորման մասին: «Կան ընկերություններ, որոնք մտածում են այլ գործունեության ուղղությամբ ներդրում անելու մասին: Բայց ասեմ, որ վերապրոֆիլավորվելը կարճաժամկետ լուծում է, և այն զբոսաշրջության ոլորտի համար այդքան էլ ցանկալի չէ. եթե այլ ոլորտներում վերականգնվելն ավելի հեշտ է, ապա եթե այստեղ ոլորտի աշխատակիցները տեղափոխվեն այլ ոլորտներ, հետագայում ոլորտի վերականգնման համար շատ ավելի երկար ժամանակ է պահանջվելու: Այդ դեպքում անգամ կարող է վերականգնում չլինել:

Եվ սա է պատճառը, որ զբոսաշրջության ոլորտի վերականգնման և զարգացման հատուկ պետական ծրագիր է անհրաժեշտ: Այլապես, եթե կարողությունները կորցնենք, համաշխարհային շուկայում ոլորտի վերականգնման պայմաններում Հայաստանն իր դիրքերը դժվարությամբ կվերականգնի»,-ասաց նա՝ հավելելով, որ արագ վերականգնվելու հեռանկար կա, եթե նշված խնդիրները լուծվեն, արդեն այսօրվանից մարքեթինգային ակտիվ քաղաքականության և կոմպլեքս միջոցառումներ իրականացվեն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սևան-Մարտունի ավտոճանապարհին 41-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին․ կա վիրավոր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈԻՆԻՍԻ). «Տիտան» սարքի կորուստը՝ «Տիտանիկի» հետքերով. «Փաստ»Անհեթեթ և անպատասխանատու արկածախնդրություն է Հայ-ռուսական հարաբերությունները թողնել ժողովրդի էմոցիոնալ ընտրությանը․ Մհեր ԱվետիսյանՊետական մարմիններում մարդիկ կան, ովքեր սյան նման իրենց վրա են վերցնում այդ մարմինների առաքելությունից բխող ծանրությունը․ Մենուա ՍողոմոնյանԻրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ»Այն մասին, թե ում փաստացի հրահանգով է Փաշինյանը փորձում կեղծել ընտրության արդյունքները. Ավետիք ՉալաբյանԿապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ»Հայաստանի ընտրություններն անցկացվել են խախտումներով և ԵՄ միջամտությամբ. «Փաստ»«Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»«Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ»Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ»Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ»Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»«Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ»Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ ԱԹՍ-ների արտադրությունը 20 միլիոնի հասցնելու հնարավորության մասինԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել ԿարապետյանՑորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառովԻրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ ԹրամփՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումըԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Ուղիղ եթեր դատարանի բակից. դատարանը քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին կալանավորելու միջնորդությունըՄադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասինՀայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. ReutersՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմԻրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցելՊայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանԻնձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՆիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունMoody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՓամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՍուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան«Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված