Կառավարական...անկառավարելիության վիճակ․ «Փաստ»
Վերլուծական«Փաստ» օրաթերթը գրում է
Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում վերջին երեք ամիսներին, շատերի համոզմամբ, դուրս է տրամաբանությունից. ի թիվս բազմաթիվ այլ աննորմալ երևույթների, պետական կառավարման համակարգ, որպես այդպիսին, գրեթե գոյություն չունի։ «Փաստ» թերթը պարբերաբար տեղեկություններ է ստանում, որ պետական գերատեսչությունների ղեկավարները բացարձակ չեն տիրապետում նախարարություններում տիրող իրավիճակին, մեծամասամբ ամեն ինչ մատնված է ինքնահոսի։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, նախարարները, հատկապես նորանշանակները, բացառապես զբաղված են սեփական կադրերով իրենց աշխատակազմը համալրելով և դեկլարատիվ, կոսմետիկ փոփոխությունների իրականացմամբ, իսկ նախարարությունների բուն գործունեությունը մատնված է անտերության։
Թերթի հետ զրույցում պետական ապարատի պաշտոնյաներից մեկը, ով ցանկացել է անանուն մնալ, մասնավորաբար անկեղծացել է, որ գերատեսչությունների ղեկավարները ոչ թե չեն ցանկանում կարգավորել ստեղծված քաոսը, այլ ուղղակի ի զորու չեն. նախ՝ չեն տիրապետում ողջ ընթացակարգերին, և երկրորդ՝ աշխատակիցները նրանց հանձնարարություններին նայում են մատների արանքով։ Դրան գումարած՝ պետական բոլոր մարմիններում ներքին լարվածություն կա. շատերը ստիպված շարունակում են պաշտոնավարել («հացի խնդիր ունեն»), սակայն չեն ցանկանում ասոցացվել այս իշխանությունների հետ: Մեր զրուցակիցը նաև հավելել է, որ մարդիկ աշխատում են չշփվել ղեկավարության հետ, հատկապես նրանց, ովքեր ՔՊ անդամ են։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում