Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Անկարայի ախորժակը զսպելու հրամայականը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան երկրորդ պատերազմը գործնականում փոխեց տարածաշրջանում հաստատված ստատուս քվոն, այդ թվում` նաև ուժերի հարաբերակցությունը։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը չունի այն ազդեցության գոտին, ինչն ուներ պատերազմից առաջ։ Դրա փոխարեն ուժեղացել են Ադրբեջանի դիրքերը, իսկ մյուս կողմից էլ՝ եթե նախկինում Հայաստանն էր Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, ապա հիմա Արցախի՝ տարբեր կողմերից բզկտված հատվածի կենսագործունեությունն ուղղակի կախված է ռուսական խաղաղապահների ներկայությունից։ Արցախում ռուս խաղաղապահների առկայությանն ըմբռնումով է մոտենում անգամ Արևմուտքը, քանի որ արևմտյան երկրները գիտակցում են, որ ռուսական խաղաղապահների ներկայությունն Արցախում այն գլխավոր գործոնն է, որն արգելակում է արցախահայության նկատմամբ ցեղասպանության իրագործումը։

Եվ հետո ԱՄՆ-ը և ԵՄ-ն Հարավային Կովկասն ընկալում են որպես ռուսական կենսական շահերի ազդեցության գոտի, այլապես, երբ Ռուսաստանը փորձում է ավելի ընդարձակել ազդեցության գոտին, ապա այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու օրակարգն առաջ է քաշվում։ Միևնույն ժամանակ, հայկական կողմի պարտության արդյունքում մեկ այլ խոշոր աշխարհաքաղաքական տեղաշարժ է տեղի ունեցել, որն անհնար է չնկատել։ Հարավային Կովկասում մեծապես ամրացել են Թուրքիայի դիրքերը։ Նույնիսկ ռուսական կողմն է ընդունում, որ թուրքական ազդեցության ներթափանցումը Հարավային Կովկաս Խորհրդային Միության փլուզման հետևանքներից է, բայց ոչ ոք նույնիսկ չէր կարող կանխատեսումներ անել, որ Թուրքիան կփորձի Հարավային Կովկասում տիրապետող դիրքեր հաստատել։ Դրա վառ օրինակն է այն, որ ուժերի նոր դասավորության պայմաններում Թուրքիան արդեն թելադրող ազդեցություն է ձեռք բերել Ադրբեջանում։ Խնդիրն այն է, որ Արցախի դեմ պատերազմում Անկարայի աջակցությունը Բաքվին վճռորոշ նշանակություն ունեցավ։

Թուրքիան Ադրբեջանին ոչ միայն ռազմական տեխնիկա, հրահանգիչներ ու վարձկան ահաբեկիչներ էր ապահովում, այլև ադրբեջանական բանակը փաստացի վերցրել էր իր վերահսկողության տակ։ Հենց դրանով էր պայմանավորված Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ և պրոռուսական կողմնորոշում ունեցող Նաջմեդդին Սադիկովի մեկուսացումը։ Դիվանագիտական հարթության վրա ևս նկատելի դարձավ Ադրբեջանի կախվածությունը Թուրքիայից։ Եվ եթե Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի նախաձեռնությամբ ռազմական գործողությունների դադարեցման ու հրադադարի հաստատման մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվում, ապա Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը իր դիրքորոշումը հստակեցնելու համար սպասում էր թուրքական հրահանգներին։ Այս ամենով հանդերձ, մի քանի տարի առաջ շատ դժվար կլիներ պատկերացնել, որ Թուրքիան կարող է հաստատվել ոչ միայն Ադրբեջանում, այլև Ղարաբաղում: Եվ պատահական չէ, որ պաշտոնական Անկարայից հայտարարություններ են հնչում, թե իրենք ամենագործուն մասնակցությունն են ունենալու Ղարաբաղի վերականգնման գործում։

Այս տրամաբանության լույսի ներքո էր, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հունիսի 15-ին մեծ հանդիսավորությամբ այցելեց Շուշի և ադրբեջանական կողմի հետ ստորագրեց «Շուշիի հռչակագիր» անվանումը ստացած փաստաթուղթը, որը փոխգործակցության լայն դաշտ է ապահովում։ Քիչ չէ, որ Էրդողանը խոսեց Շուշիում առաջիկայում թուրքական գլխավոր հյուպատոսություն բացելու մասին, այլև չբացառեց, որ Ադրբեջանում կարող է տեղակայվել թուրքական ռազմաբազա։ Թուրքական ռազմաբազայի հնարավոր տեղակայման վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը չէր կարող վրիպել ռուսական փորձագիտական շրջանակների ուշադրությունից, քանի որ ինչքան էլ Ռուսաստանը և Թուրքիան փորձեն միմյանց հետ համագործակցել, միևնույնն է, տարածաշրջանում երկու երկրները մնում են որպես մրցակիցներ։ Եվ քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անվտանգային հովանոցի ներքո ԱՄՆ-ից հետո ամենամեծ թվաքանակով զինված ուժեր ունեցող երկիրն է, ապա պատահական չէ, որ ռուսական քաղաքական շրջանակներում, անգամ Պետական դումայում կարծիքներ են հնչում, որ Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի տեղակայումը փաստացի նշանակում է Ռուսաստանի անմիջական հարևանությամբ ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայում։

Ուստի իրադարձությունների ընթացքից պետք է եզրակացություններ անել, որ Ռուսաստանը փորձելու է կանխել թուրքական մեծածավալ ազդեցության ներհոսքը դեպի Ադրբեջան, ապա Միջին Ասիա, իսկ այս հարցում ռուսական կողմին կարող է օգնել Հայաստանը։ Պատահական չէ, որ ռուսական փորձագիտական տիրույթում խոսվում է այն մասին, որ Հայաստանի թուլացումը չի բխում առաջին հերթին իրենց երկրի շահերից։ Եվ ստացվում է, որ հայկական դիվանագիտության առաջնային խնդիրներից մեկը պետք է լինի ողջ ծավալով Ռուսաստանի հետ համագործակցության ընդլայնումը, որը թույլ կտա զսպել Անկարայի ախորժակը։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանը պետք է կարողանա իր շահերին համապատասխան օգտագործել թուրքական ազդեցության ընդլայնման հետ կապված Իրանի և արևմտյան որոշ երկրների՝ մասնավորապես Ֆրանսիայի անհանգստությունը։

Այնպես որ, դիվանագիտության ասպարեզում ահռելի աշխատանք կա տանելու, բայց խնդիրն այն է, որ այսօր մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը անկայուն ու բարձիթողի վիճակում է։ Ինչպես արտգործնախարարը, այնպես էլ փոխարտգործնախարարները հրաժարական են ներկայացրել։ ԱԳՆ-ում պրոֆեսիոնալ թիմ ունենալն այս պահին առաջնային նշանակություն ունի, ընտրություններից անմիջապես հետո իշխանությունները պետք է ձեռնամուխ լինեն այս հարցի լուծմանը, սակայն սրա փոխարեն լուրեր են շրջանառվում, որ արտգործնախարարի պաշտոնի համար հավակնություններ ունեն իշխանական թիմի այնպիսի ներկայացուցիչներ, որոնք ուղղակի էլ ավելի զավեշտալի վիճակում կդնեն մեր արտաքին քաղաքականության ռելսերը:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումըՆիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ ՂազինյանԼավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. ՂազինյանԷլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ ՂազինյանԱդրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. ՂազինյանՏարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. ՂազինյանUcom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեումԱդրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսըԻշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ)Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր ԱվետիսյանԺողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան ԴումիկյանԱշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտա