25-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է
ՀասարակությունՀուլիսի 16-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 77-րդ կմ-ին «ԳԱԶել» մեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին, ընկել ձորակը և հրդեհվել. 21-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Հուլիսի 22-ին հիվանդանոցից ոստիկանություն հայտնել են, որ վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված ուղևորը՝ 25-ամյա Հայկ Պողոսյանը, մահացել է:
Կատարվում է քննություն:
Շարունակությունը՝ այստեղ