Երևան, 13.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ահռելի պաշարներ ենք կորցրել. հիմա ի՞նչ ենք ուզում. «Փաստ» Ինչու՞ է նորընտիր խորհրդարանը ոչ լեգիտիմ. իրավական տեռորի և արդյունքների խմբագրման ժամանակագրությունը. «Փաստ» Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է նաև կարկուտ Որքան մոտ է կարևոր հարցերի շուրջ համաձայնության գալու պահը, այնքան սաստկանում է ռազմական գործողություններով դիրքորոշումներն ամրապնդելու գործընթացը. Զաքարյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ին Իրանում հերքել են Թրամփի խոսքերը խաղաղության պայմանագրի մասին Axios. Իրանի վերաբերյալ Թրամփի պնդումները «անսպասելիորեն զարմացրել են Նեթանյահուին» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Նարեկ Կարապետյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել․ տեսանյութ Քիչ առաջ ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց 10/51 եւ 35/65 տեղամասային կենտրոնների արդյունքները․ Գոհար Մելոյան


Ավելի ողջամիտ է համարվում համապատասխան տուրք սահմանելը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական տուրքի մասին» օրենքում և Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը: Հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքների նախագծերի փաթեթը մշակվել է՝ հիմք ընդունելով 2020-2050թթ. Հայաստանի վերափոխման ռազմավարության 3-րդ՝ «Արդյունավետ և հաշվետու կառավարում» և 8-րդ՝ «Մաքուր և կանաչ Հայաստան» մեգանպատակները, այն է՝ «3.պետական մարնների գործունեությունը դարձնենք թափանցիկ, հանրամատչելի, արդյունավետ, վերահսկելի և մասնակցային, ինչպես նաև կերտենք նոր ժամանակների՝ նախաձեռնող, արդյունք տված, բարեվարքության բարձրագույն նորմերին համապատասխանող, պատասխանատու և արհեստավարժ հանրային ծառայողներ» և «8. ապահովենք շրջակա ջավայրի համատարած պահպանությունն ու զանգվածային առողջացումը, բնական պաշարների սահմանափակ և պատասխանատու օգտագործումն ու ամբարումը՝ ի շահ ներկա և ապագա սերունդների»։

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության ընդերքի ուսումնասիրությունը և օգտակար հանածոների վերաբերյալ վստահարժան տեղեկատվության տիրապետումը հանդիսանում է պետության անվտանգային, տնտեսական և երկարաժամկետ որոշումների ընդունման կարևորագույն հենքերից մեկը, իսկ հավաքագրված տեղեկությունների մեծ մասը ստացված է դեռևս խորհրդային տարիներին կատարված հետախուզական աշխատանքներից, նախագծերի հեղինակները գտնում են, որ անհրաժեշտ է մի կողմից լրացուցիչ քայլեր ձեռնարկել ընդերքի ուսումնասիրության աշխատանքների խթանման ուղղությամբ, որի արդյունքում կապահովվի նաև կայուն զարգացման հիմնադրույթը՝ զարգացում, որը թույլ է տալիս բավարարել ներկա պահանջմունքները՝ ապագա սերունդներին նույնպես ապահովելով նման հնարավորություններով, իսկ մյուս կողմից՝ ավելի հասցեական, պետության կողմից իրականացվող մասնագիտական և մեծածավալ գործառույթի՝ ընդերքաբանական փորձաքննության դիմաց վճարման սահմանման ուղղությամբ։

«Հարկ է նշել, որ ուսումնասիրությունների և հետախուզությունների փուլում մասնավոր ընկերությունները իրականացնում են հիմնականում ծախսեր՝ տվյալ տարիների համար ուղղակի շահույթ չստանալով (շահույթի ստացումը ենթադրվում է իհարկե և կախված է հենց ուսումնասիրության արդյունքներից, սակայն հաջորդ՝ արդյունահանման փուլում)։ Ուստի գտնում ենք, որ նպատակահարմար է առաջիկա երեք տարիներին ուսումնասիրության իրավունքի համար դիմած ընկերություններին իրավունքի ստացման համար որպես տարեկան պետական տուրք սահմանել բազային տուրքի դրույքաչափը։

Փոխարենը ավելի ողջամիտ է համապատասխան տուրք սահմանել պետության կողմից արդեն իսկ ստացված իրավունքի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքով ընկերության ներկայացրած պաշարների հաշվետվությունը փորձաքննելու համար, ինչպես օրինակ Ընդերքի մասին օրենսգրքով սահմանված մյուս երկու փորձաքննությունների՝ ՇՄԱԳ հաշվետվության կամ տեխնիկական անվտանգության փորձաքննությունների դեպքում է։ Մասնավորապես, առաջարկվում է մետաղական օգտակար հանածոյի պաշարների հաշվետվության փորձաքննության համար սահմանել բազային տուրքի 500-ապատիկի չափով, իսկ ոչ մետաղական օգտակար հանածոյի պաշարների հաշվետվության փորձաքննության համար՝ բազային տուրքի 250-ապատիկի չափով պետական տուրք։

Նախագծով սահմանված փոփոխություններով իրականացվում են եզրույթային փոփոխություններ՝ միասնականացնելով Ընդերքի մասին օրենսգրքով, Հարկային օրենսգրքով և Պետական տուրքի մասին օրենքով սահմանված հասկացությունները։ Միաժամանակ, համապատասխանեցվում են օրենքներում կիրառվող հանքային ջրի օգտագործման նպատակները՝ բուժական կամ արդյունաբերական։ Առաջարկվում է նաև ըմպելասրահներում ջրի արդյունահանված յուրաքանչյուր խորանարդ մետրի համար Հարկային օրենսգրքով սահմանված 0 դրամ դրույքաչափի փոխարեն սահմանել 40 դրամ դրույքաչափ՝ հաշվի առնելով Ընդերքի մասին օրենսգրքով ընդերքի օգտագործման և պահպանության հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորման հիմնադրույթներից ընդերքօգտագործման վճարովիությունը։

Օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունները կիրականացվեն մուտքերի ավելացման տեսանկյունից՝ հաշվի առնելով, որ ժամանակավորապես ուսումնասիրությունների պետական տուրքի վճարը սահմանվում է 1000 դրամ, սակայն բոլոր ուսումնասիրության թույլտվությունների դեպքում իրենց վերջնական աշխատանքների՝ օգտակար հանածոների պաշարների հաստատման փուլում ավելանում է փորձաքննություն իրականացնելու վճար: Նշյալ օրենքների ընդունման կապակցությամբ նախատեսվում է պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում»,նշվում է հիմնավորման մեջ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ահռելի պաշարներ ենք կորցրել. հիմա ի՞նչ ենք ուզում. «Փաստ»Ինչու՞ է նորընտիր խորհրդարանը ոչ լեգիտիմ. իրավական տեռորի և արդյունքների խմբագրման ժամանակագրությունը. «Փաստ»ԻՀՊԿ-ն զգուշացրել է նավերին՝ չփորձել անցնել Հորմուզի նեղուցով առանց համաձայնեցմանԻրանական ճգնաժամnւմ ԵՄ-ի և Մեծ յոթնյակի դաշնակիցները նշանակություն չեն ունեցել. Թրամփ«Միքայելյանների ընտանեկան ֆերմա» ընկերության պանրի արտադրամասում արտադրվում է վտանգավոր սննդամթերք. ՍԱՏՄԻսպանիայի նախկին վարչապետի գրասենյակում հայտնաբերված զարդերը գնահատվել են 1,3 մլն եվրո. El PaisՍագրադա Ֆամիլիայով գաղտնի շրջագայություն. Մեծ տաճարի 5 աստվածային գաղտնիքներն ու թաքնված գանձերըICE-ում Brent-ի գինը իջել է՝ մեկ բարելը 88 դոլարից ցածրՍտորագրահավաք՝ ընդդեմ քվենների գողության. ՀՃԿ անդամները Ազատության հրապարակոմ ենՄի թողեք, որ կացինն իջնի գլխներիդ, որ հասկանաք' գլուխը մտածելու համար է. միացեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՀամոզված եմ, որ միմյանց ինքնիշխանության և պետական շահերի հարգման վրա հիմնված բաց ու կառուցողական երկխոսության երկկողմ պատրաստակամությունը այսուհետ ևս կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը. Փաշինյանը՝ ՊուտինինԻրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտության կարգավորման հուշագիրը բաղկացած է 14 կետից. Mehr45-ամյա Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր ադամանդե զգեստը ընկերոջ՝ Լյուիս Համիլթոնի զբոսանավի վրա Ալեն Ղևոնդյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում օրվա իշխանություններին քննադատելու, պաշտոնականից տարբերվող դիրքորոշում հայտնելու համարԿորեայի Հանրապետության նախկին նախագահը դատապարտվել է 30 տարվա ազшտազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ներ փոխանցելու համարԿԺԴՀ-ն և Ռուսաստանը բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ. Կիմ Չեն Ըն Կենտրոնամետ Դեմոկրատների Միությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին ապահովել թափանցիկություն և հարգել իրավական պատշաճ ընթացակարգերը Արմեն Աշոտյանի գործումԺոզե Մոուրինյուն նշանակվել է «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Աննախադեպ կեղծված ընտրություններ․ «Բարգավաճ Հայաստանին» դուրս թողնելու ձգտում, նպատակը՝ 3/5 ունենալն է, պետք է չեղարկել ընտրությունները․ Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ն ընդլայնում է իր միջազգային համագործակցությունը՝ միանալով ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրին Ձայների վերահաշվարկը բացահայտել է հանձնաժողովներում տիրող իրական պատկերը. Արեգ ՍավգուլյանIDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 4-րդ և 5-րդ տրանշերը Արսեն Վարդանյանը բողոքի ակցիա է իրականացնում ընտրությունների դեմ իր անհամաձայնությունն արտահայտելով Փաշինյանը ատում է հայ ազգին, իր աթոռը հեշտ չի թողնի. Եղիազարյան Մովսես Բազմաթիվ քաղաքացիներ միացել են ստորագրահավաքին և «քո ձայնը գողացել են դուրս արի պայքարի» ակցիային Գեղամ Մանուկյանը միացավ ստորագրահավաքին Բոլոր ընտրատեղամասերում կեղծիքներ են եղել, պարտադիր պետք է չեղարկվի ընտրությունները Պայքարը շարունակվում է «Ազատության» հրապարակում Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի. ՀՃԿ ղեկավար Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել Ադրբեջանը բացահայտ խոսում է, որ դուք իր նախագծի իրագործողներն եք․ Շիրազ ՄանուկյանՍամվել Կարապետյանի ճեպազրույցը դատական նիստից առաջ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է նաև կարկուտ Ընտրողը «ոչ» է ասել Արցախի հարցը փակելուն․ Փաշինյանը պարտվել է․ Մենուա Սողոմոնյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Ռուսաստանի օրվա կապակցությամբԻմ ելքը սահմանափակման տակ դրեցին, Վերին Լարսում հերթերի մասին եթերը կանի «Արմատ Մեդիան». Նարեկ Կարապետյան Մարդկանց մոտ տարանջատումներ են,խաթարվում է համերաշխությունը․ Սարգսյանը՝ հետընտրական պրոցեսների մասին (տեսանյութ) Որոշումն այնքան փնթի է կատարվել ԿԸՀ–ում, որ հասկանում ենք՝ ինչ նպատակներ ունեն. Վարդանյան Բոլոր անհնարին միջոցներով արգելում են ԲՀԿ–ին մտնել ԱԺ. Իվետա Տոնոյան Մթության քողի տակ ԿԸՀ-ն որոշել է 2 տեղամասում ընտրության արդյունքները անվավեր ճանաչել Սա ուղիղ հարված է ԲՀԿ-ին, բայց ազդում է ընտրության լեգիտիմության վրա․ Տոնոյանը՝ ԿԸՀ-ի որոշման մասին (տեսանյութ) ՈՒղիղ․ ԲՀԿ-ն՝ «գողացված» ձայների մասին. հրատապ ասուլիս (տեսանյութ) Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»ՔՊ-ի մեծամասնությունը ապահովվել է «փոշիացված» ձայների հաշվին․ Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ը ցանկանում է մեկ երրորդով կրճատել Եվրոպայում ՆԱՏՕ-ին տրամադրվող կործանիչների թիվը. NYT Որքան մոտ է կարևոր հարցերի շուրջ համաձայնության գալու պահը, այնքան սաստկանում է ռազմական գործողություններով դիրքորոշումներն ամրապնդելու գործընթացը. Զաքարյան Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն ԳրիգորյանԲացահայտվել է մեքենայից գnղության հերթական դեպքը․ 28-ամյա երիտասարդը ձերբակшլվել է (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացնում ԿԸՀ