Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան ՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios


Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող Covid-19 կանոնակարգումը հավասարապես ազդելու է նաև պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վրա

Հասարակություն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

Մինչ օրակարգի քննարկումը, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակին: Փոխվարչապետը խնդրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին տեղեկատվություն ներկայացնել ընթացիկ իրավիճակի և այն մարտահրավերների վերաբերյալ, որոնք պայմանավորված են պատվաստումներով, նախարարի որոշման նախագծով և այն օրենքի նախագծով, որը վերաբերում է հանրային ծառայության ոլորտի աշխատակիցներին և այդ առումով ենթադրվող պատասխանատվությանը, այդ թվում՝ տուգանքներին, ՊՇՌ թեստերին:

Առողջապահության նախարարը զեկուցել է հետևյալը. «Սեպտեմբերի 16-ի դրությամբ՝ իրականացվել է 6049 թեստ, դրական դեպքերի ցուցանիշը կազմում է 764: Ցավոք, երեկ գրանցվել է 19 մահ: Նորից պիտի շեշտեմ, որ դելտա շտամով պայմանավորված՝ ունենք մահացության և ծայրահեղ ծանր, ծանր ընթացքի համամասնության մեծացում: Օրինակ, երբ անցյալ տարի ունենում էինք 764 դրական դեպք, հոսպիտալացման տոկոսը կազմում էր շատ ավելի նվազ, քան հիմա է: Սա ի՞նչ է նշանակում՝ որ նույն ցուցանիշի պարագայում մենք զբաղեցնում ենք շատ ավելի շատ մահճակալ, և մեր մահճակալային ֆոնդը շատ ավելի արագ է սպառվում: Այս պահին մեզ մոտ ծավալված է 2044 մահճակալ, որից զբաղված է 1860-ը, միայն վերակենդանացման 319 մահճակալից զբաղված է 289-ը: Իհարկե, սա ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում նկատվող միտում է:

Եվս մեկ միտում ենք գրանցում՝ հիվանդանոցային զբաղվածության 97-98 տոկոսը կազմում են այն քաղաքացիները, ովքեր պատվաստված չեն կամ ամբողջական պատվաստումը չեն ստացել: Սա շատ կարևոր ցուցանիշ է: Մենք դիտարկում ենք՝ Իսրայելում, Միացյալ Թագավորությունում, եվրոպական երկրներում, որտեղ պատվաստման ցուցանիշը բավական բարձր է, նկատելի է հիվանդացության աճ, բայց հոսպիտալացման և մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածության առումով անհամեմատելի է անցյալ տարվա հետ, իր թեթևությամբ: Այսինքն` Covid-19 համավարակը հաղթահարելու մեր գերխնդիրը ծանր, ծայրահեղ ծանր, մահվան դեպքերը հնարավորինս նվազեցնելն է և առողջապահական համակարգին թույլ տալը՝ հասցնել հիվանդներին պատշաճ բժշկական օգնության տրամադրումը:

Եվս մեկ հատկանշական բան. առջևում աշուն է, գիտենք, որ աշնանը ընդհանուր առմամբ նկատվում է հիվանդացության աճ՝ սրտանոթային հիվանդություններ, շատ քրոնիկ հիվանդություններ այս ընթացքում սրվում են: Բայց եթե ամբողջ հանրապետության մահճակալային ֆոնդի մեծ մասը շարունակում է սպասարկել Covid-19-ով հիվանդներին, դժվար է դառնում այլ հիվանդություններով մարդկանց բուժօգնություն տրամադրելը: Դրա համար մեր հորդորն է, խնդրանքը, որ միացյալ ջանքերի շնորհիվ հնարավորինս կառավարելի շրջանակում պահենք հիվանդության տարածումը և թույլ տանք, որ բժիշկների պայքարն արդյունավետ լինի:

Առիթը բաց չթողնեմ և ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեմ մեր բուժաշխատողներին, ովքեր մեկուկես տարի է՝ օրուգիշեր պայքարում են հիվանդների կյանքի համար: Գիտեք, դժվար է ամեն օր բախվել նույն վիճակին. անգամ վերակենդանացման բաժանմունքի բժիշկները, ովքեր կարծես էմոցիոնալ առումով շատ ավելի ամուր են, բայց բոլորը հոգեկան ուժերի սպառման եզրին են: Պետք է նաև այս կարևոր շեշտադրումն անենք: Մենք խոսում ենք տարբեր մասնագիտությունների մարդկանց մասին և փորձում ենք նրանց իրավունքները շեշտադրել, ինչը շատ լավ է, կարևոր է, բայց ուզում եմ չմոռանանք նաև մեր բուժաշխատողներին: Անցյալ տարի, երբ համավարակը նոր էր սկսվել, շատ հանրային աջակցության ալիք կար, որն իսկապես կարևոր է: Բայց քանի որ վարակի ընթացքը երկար է, չմոռանանք բուժաշխատողների վրա այս գերծանրաբեռնվածությունը և օգնենք, որ նրանք վերադառնան նաև այլ հիվանդությունների դեմ պայքարի իրենց առաքելությանը:

Հոկտեմբերի 1-ից, այո, ուժի մեջ է մտնում պահանջը՝ ժամանակ առ ժամանակ հավաստելու վարակակիր չլինելու փաստը: Ընդհանրապես համաճարակաբանական բոլոր միջոցառումները պետք է դիտարկենք ամբողջության մեջ: Որևէ միջոցառում ինքնին չի կարող երաշխավորել վարակի տարածման կամ հիվանդության բացառումը: Բայց երբ համադրության մեջ ստեղծում ենք մի շարք ֆիլտրեր, հնարավորություն ենք ունենում զսպելու վարակի տարածումը: Նման ֆիլտր է, օրինակ, Հայաստանի Հանրապետության սահմանն անցնելիս ՊՇՌ թեստի բացասական պատասխանը: Արդյոք սա 100 տոկոսով բացառո՞ւմ է հիվանդ անձի մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ իհարկե ոչ, որովհետև 72 ժամվա ընթացքում էլ մարդը կարող է վարակն ընդունել, և նման հնարավորություն կա, բայց մենք շատ մեծ տոկոսով նվազեցնում ենք Հայաստանի Հանրապետություն վարակի նորանոր ներթափանցման դեպքերը: Եվ մենք դրանում հավաստվեցինք, երբ 2-3 ամիս առաջ Հնդկաստանում, այլ երկրներում շեշտակի ավելացավ վարակի տարածումը, և իսկապես ամբողջ տարածաշրջանում դելտա շտամի վարակն ուժգնացավ, մենք, հստակ պահպանելով այս ֆիլտրերը, կարողացանք զսպել Հայաստանում այդ ընթացքում վարակի կտրուկ տարածումը: Ինչո՞ւ էի սա նշում. նույնկերպ 14 օրը մեկ անգամ թեստավորման պահանջը ևս մեկ ֆիլտր է: Այո, կարող էինք դնել՝ 3, 5, 1 օրը մեկ անգամ, բայց վերցրել ենք ռացիոնալ ինկուբացիոն շրջանի ինչ-որ մի թիվ և խնդրում ենք, որպեսզի մեր քաղաքացիները հավաստեն վարակակիր չլինելու փաստը: Բացառություն են կազմում պատվաստվածները, հղի կանայք և, իհարկե, հակացուցում ունեցող քաղաքացիները:

Մի փոքր նշեմ հակացուցումների մասին: Հակացուցումների հետ կապված պետք է տրամադրվի բժշկական տեղեկանք: Լինում են ժամանակավոր և բացարձակ հակացուցումներ: Եթե, օրինակ, քաղաքացին ունի խրոնիկ հիվանդության սրման փուլ, բժիշկը նրան հետազոտելուց հետո կտա տեղեկանք, որը ներկայացնելու պարագայում աշխատակիցը պարտավոր չի լինի անընդհատ թեստավորվել: Երբ սրման ընթացքը կանցնի, նա արդեն կարող է հանգիստ պատվաստվել, և հենց առաջինը նրան է ցուցված պատվաստվելը: Մեր հոգածության կենտրոնում նաև ռիսկի խմբում գտնվող մեր քաղաքացիներն են: Կանոնը հավասարապես գործում է բոլորի համար՝ թե՛ հանրային իշխանության բոլոր ճյուղերի, թե՛ մասնավոր, թե՛ պետական համակարգի աշխատակիցների: Հրամանում որևէ տարբերակում դրված չէ, և բոլորը հավասար նույն կանոնի հետևանքները պետք է կրեն»:

Փոխվարչապետ Պապիկյանը ընդգծել է, որ նշված կանոնի հանրային պարզաբանումը շատ կարևոր է՝ թյուրընմբռնումներից խուսափելու համար: «Տիկին Ավանեսյան, հանրության մեջ լայն քննարկման առարկա է, որ պետական պաշտոնյաների մասին կետ չկա, և ինչո՞ւ պիտի նրանք ազատված լինեն: Ուզում եմ հնչեցնեք նաև պետական մարմինների պատվաստման մոտավոր ցուցանիշները որպեսզի հանրությանն ավելի պարզորոշ դառնա, որ մենք առաջնորդող դերակատարում ստանձնել ենք, ու մեր օրինակով փորձում ենք ցույց տալ դրա կարևորությունը», – ասել է փոխվարչապետը:

Առողջապահության նախարարը զեկուցել է, որ պետական ապարատի աշխատակիցները, առաջին հերթին քաղաքական պաշտոն զբաղեցնողները, առանց հոկտեմբերի 1-ին սպասելու, արդեն 2-3 ամիս է՝ ակտիվ պատվաստվում են, և պետական ապարատը, առաջնորդությունը վերցնելով, առանց հարկադրանքի որևէ սպասելիքի, իր պատասխանատվության մասնաբաժինն իրականացրել է: «Եվ նորից կրկնում եմ՝ անկախ այս փաստից էլ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնակարգումը հավասարապես ազդելու է նաև պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վրա: Եթե չպատվաստված նման անձ կա, պարտավոր է 14 օրը մեկ անգամ ներկայացնել ՊՇՌ թեստի արդյունքները», – նշել է նախարարը: Նա ընդգծել է, որ պետական քաղաքականության շրջանակում տրվող կարգավորումները և սահմանափակումներն ուղղված է քաղաքացիների կյանքի, առողջության պահպանմանը և ընդհանուր հանրային առողջապահական անվտանգության ապահովմանը: Մյուս կարևոր ուղղությունը տնտեսական անվտանգության և նորմալ գործունեության շարունակականությունն է, որն անհնար է դառնում, երբ Covid-19-ը դուրս է գալիս կառավարելի շրջանակներից: «Առաջին հերթին, դա ուղղված է հենց նրան, որ մենք օրական 19 մահ չգրանցենք: Ցավալի մեկ փաստ էլ նշեմ՝ ընդհանրապես Covid-19-ի դաժանությունը նրանում է, որ այս մարդիկ օրերով, ամսով միայնակ հիվանդանոցի սենյակում պայքարում են իրենց կյանքի համար: Իսկ մենք գիտենք, թե մեր՝ ընտանեկան շատ ուժեղ կապերի մշակույթի մեջ ինչքան ծանր է մենակ այս ընթացքն անցնելը: Հենց սրան է ուղղված մեր քաղաքականությունը՝ պաշտպանելու մեր քաղաքացիների առողջությունը, պաշտպանելու մեր ուսուցիչներին, որոնք օրուգիշեր աշխատում են մեր երեխաներին կրթելու համար, պաշտպանելու մեր պրոֆեսորադասախոսական կազմին, մեր գիտնականներին, մեր բժիշկներին, բոլոր-բոլոր այն մասնագիտություններով աշխատողներին, որոնք իրենց պարտքը կատարելիս ստիպված են շփվել շատ մեծ քանակությամբ անձանց հետ: Կարծում եմ, որ մեր հանրային պատասխանատվության և բարձր գիտակցության շնորհիվ պիտի շատ սահուն կերպով հոկտեմբերի 1-ից հետո էլ պատվաստումային գործընթացն անցնենք»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ ս.թ. օգոստոսի վերջի դրությամբ պետական ապարատի պատվաստման ցուցանիշն ավելի քան 85 տոկոս է: Նրա խոսքով՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաների գերակշիռ մեծամասնությունը պատվաստված է, պատվաստված չեն նրանք, ովքեր ունեն հակացուցումներ: Ակնկալվում է, որ այս ամիս, հակացուցումներով հանդերձ, պետական ապարատի պատվաստման ցուցանիշը կմոտենա 100 տոկոսին, ինչով և կդրսևորվի պետական համակարգի առաջնորդությունն այս գործընթացում:

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էլ նշել է, որ թե՛ աշխարհի, թե՛ տարածաշրջանի մասշտաբով Հայաստանի Հանրապետությունն առաջնային տեղում չէ պատվաստված քաղաքացիների թվով: «Սա խիստ մտահոգիչ է, և սրա հետևանքով մենք հայտնվում ենք տարբեր կարմիր գոտիներում, որի արդյունքում ավելի պակաս թվով զբոսաշրջիկներ են գալու Հայաստան, ավելի քիչ թվով Հայաստանի քաղաքացիներ են իրավունք ունենալու հեշտությամբ լինել աշխարհի տարբեր երկրներում: Իմ կոչը՝ հնարավորինս արագ պատվաստվել և զերծ պահել՝ թե՛ ձեզ, թե՛ ձեր ընտանիքներին, թե՛ շրջապատին, վարակվելու հավանականությունից», – ընդգծել է նա:

Բյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորHatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետՄեկ միլիարդ դրամ, վարչական հսկողություն ու բացակայելու արգելք՝ Դավիթ Ղազինյանի համար. դատախազի միջնորդությունը Պաշտպանները միջնորդեցին փոխել Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Գագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա Այվազյան Աբովյան․ Ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում Բուհ ընդունված ուսանողների թիվը ամեն տարի կտրուկ անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Նախորդ 8 տարիները ապացուցեցին, որ միայն խորհրդարանում պայքար մղելը բավական չէ հաղթանակի համար․ Աննա ԿոստանյանՓաստաբաններից ուզում են խլե՞լ գնահատելու իրավունքը. զրույց HelpCourt-ի հիմնադրի հետ Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկերՓա՛ստ է, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են. Մարիաննա ՂահրամանյանԸնդդիմությունը հաջողության հասնելու համար պետք է փոխի ժողովրդի հետ խոսելու իր տեխնիկաները և կիրառի նոր մեթոդներ. Արեգ Սավգուլյան«Պատանի երկրաբանի ճամբար». ինչպես է Քաջարանում փոխվում երիտասարդների պատկերացումը հանքարդյունաբերության մասին Ավետիք Չալաբյանին կալանավորեցին նրան լռեցնելու և քաղաքական ակտիվ գործունեությունից զրկելու համար. Անահիտ Ադամյան«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. Տիգրան ԴումիկյանԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը Ամեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք,. բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայով«ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն