Երևան, 19.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան 18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան


Զավթած հողերը «փաթեթավորելու» համար թղթի պահանջ. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

«Նվիրիր նրան ամբողջ երկիրը, և նա դեռ փաթեթավորելու թուղթ էլ կպահանջի»

Ժուլիեն դե Ֆոլկենարե

Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքական «Anadolu» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի հիմնական օրենքը պետք է փոխել, քանի որ ներկայիս խմբագրությունը պարունակում է տարածքային պահանջներ Թուրքիայի նկատմամբ: «Ինչպե՞ս կարող է թույլ և ամբողջովին քանդված Հայաստանը տարածքային պահանջներ ներկայացնել այնպիսի հզոր երկրի, ինչպիսին Թուրքիան է: Դա նման է հոգեկան հիվանդության: Հետևաբար, նրանք պետք է հրաժարվեն դրանից», - ասել է նա:

Հավանաբար, խոսքը Սահմանադրության 21-րդ հոդվածի 2-րդ կետի մասին է. «Հայաստանի Հանրապետության զինանշանն է. կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյան տապանով, և պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները»: Ինչպես ասում են, տեղ հասանք…

Թշնամական երկրի մինիսուլթանը արդեն «զավթած հողերը փաթաթելու համար թուղթ է պահանջում»: Լրիվ սպասելի է, որ նա մոտ ապագայում նաև ադրբեջաներենը Հայաստանում պաշտոնական լեզու հայտարարելու պահանջ հնչեցնի (դե, Հայաստանի սահմանների մուտքերին մարդիկ պետք է, չէ՞, շփվեն ադրբեջանցի մաքսայինների ու ոստիկանների հետ): Գուցե նաև Թուրքիայի առաջնորդը, որպես Հայաստանի ղեկավարի հետ հանդիպման նախապայման, կամ էլ կայանալիք հիպոթետիկ հանդիպման ժամանակ նման պահանջ առաջ քաշի՞: Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի մինիսուլթանի խոսքերը հենց Թուրքիային էլ ուղղված են (չմոռանանք, որ նա հարցազրույց էր տալիս թուրքական Anadolu լրատվական գործակալությանը), այսինքն, Էրդողանին հիշեցնում էր, որ չմոռանա դա էլ պահանջել Փաշինյանից: Այդ ամենին, իհարկե, կարելի էր ուշադրություն չդարձնել:

Բայց… մենք ապրում ենք մի այնպիսի երկրում (ավելի շուտ՝ մի այնպիսի իշխանության առկայությամբ), որտեղ ցանկացած անհնարինը կարող է ակնհայտ դառնալ:

«Անհնարինն ակնհայտ» դառնալու օրինակները բազմաթիվ են. պետության ղեկավարի կոչով դատարանների շրջափակում, օրենքի տեսքով կաշառքի առաջարկ Սահմանադրական դատարանի դատավորներին, առանց գյուղնախարարության ագրարային երկիր, առանց սպառազինության մարտական ինքնաթիռների գնում, «մեր պարտությունը մեր հաղթանակն է» կարգախոս, թշնամիներով շրջապատված երկրում ծառայության ժամկետի կրճատում և այլն, և այլն…

Ես բոլորովին չեմ զարմանա, եթե ապագա սահմանադրական փոփոխությունների փաթեթում (որի անհրաժեշտությունը, ի դեպ, արդեն հայտարարվել է իշխանության կողմից) ներառված լինի նաև նման հարց: Դա կարող է լինել չգովազդվող, աննկատելի, լղոզված, ընդամենը մի քանի բառի փոփոխության տեսքով, օրինակ՝ Արարատ բառը փոխարինել Մասիս բառով, կամ էլ ավելի մասշտաբային և գովազդվող, օրինակ՝ փոխել Հայաստանի զինանշանը: Վերջին դեպքում երևակայության մեծ թռիչք կլինի. չէ՞ որ զինանշանում պետք է արտացոլվի «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը», օրինակ՝ սրի փոխարեն կառուցած ասֆալտապատ ճանապարհի տեսքով: Ինչո՞ւ չէ, ամեն ինչ հնարավոր է…

Սրանցից ամեն ինչ սպասելի է: Վերջում ուղղակի իրեն մեծ ռազմական ստրատեգ պատկերացնող Իլհամ Ալիևին որպես հիշեցում ներկայացնենք Ալեքսանդր Մակեդոնացու խոսքերը. «Ինչքան շատ ես դու ունենում, այնքան ավելի մեծ ագահությամբ ես ձգտում նրան, ինչը չունես, պատերազմը քո մոտ ծնվում է հաղթանակներից»: Իսկ, ինչպես հայտնի է, ոչ մի պատերազմում ոչ մեկը ոչ մեկին պարտությունից չի ապահովագրում, անգամ եթե դա քեզ համար այնպիսի «եղբայրական» երկիր է, ինչպես Թուրքիան:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանըԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանՄեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԸնդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցին Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ ՄանուկյանՄի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր ԱվետիսյանԹոշակի համեմատություն ՀՀ և Մեծ Բրիտանիայի միջև. Հրայր Կամենդատյան18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ ՎարդևանյանԱրշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան» Ո՞ր արևային վահանակներն են լավագույնը. ինչպես կատարել ճիշտ ընտրություն Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի. Արտակ ԶաքարյանԹիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներինՕգոստոսի 19/20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱդրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համարՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 19-ից 23-ինԱբովյանում համայնքային հողամասի օտարման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվելՌուսաստանում 12 ժամում խոցվել է 221 ուկրաինական ԱԹՍ․ Բրյանսկում զոհ և վիրավորներ կանՆարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա ՔոուլինՄենք գնահատում ենք Ձեզ. Ծնունդդ Շնորհավոր , Հոպար ջան. Նարեկ Կարապետյան