Երևան, 15.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. Շարմազանով ԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ Շատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան Ե՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ» Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ» Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ» «Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ» 2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ» Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»

Ռոման Ամոյանն՝ Օսլոյից․ Հավատում էի, որ Մալխասը հաղթելու է

Անչափ ուրախ եմ, չեմ կարող նկարագրել զգացողություններս: Ես հավատում էի, որ Մալխասը հաղթելու է եւ հենց այդ հավատով այստեղ էի նրա կողքին: Շնորհավորում եմ ամբողջ հայ եւ եզդի ազգին այս փառահեղ հաղթանակի կապակցությամբ: Իմ հաղթանակներից առավել մեծ հաղթանակ է սա ինձ համար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Օսլոյից ասաց Պեկին-2008-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, քառակի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյան:

Քիչ առաջ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի մրցագորգում 22-ամյա Մալխաս Ամոյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

72 կգ քաշային կարգի եզրափակիչում Եվրոպայի փոխչեմպիոնը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կուտուզովի հետ եւ հաղթեց 3:1 հաշվով:

Հաղթական սուլոցից հետո Ռոման Ամոյանը, որը եզրափակիչ գոտեմարտի հայկական անկյունի մարտավկան էր, մրցագորգ բարձրացավ եւ գրկեց  նորընծա աշխարհի չեմպիոնին:

«Զգացողություններս աննկարագրելի են: Շատ էինք սպասում այս մեդալին: Անչափ ուրախ եմ, ուրախությանս չափ չկա:

Որպես մարզիչ, որպես Մալխասի հորեղբայր, հայ եւ եզդի ազգին շնորհավորում եմ այս հաղթանակի կապակցությամբ: Շնորահակալ եմ մեր հավաքականի մարզիչներին՝ Էդուարդ Սահակյանին, Սամվել Գեւորգյանին, Ալեքսանդր Հովհաննիսյանին, Գեւորգ Ալեքսանյանին, թիմի բոլոր տղաներին:

Շնորահակալ եմ բոլորին, ովքեր աշխատել են Մալխասի հետ, քայլել նրա հետ այս ճանապարհով, մարզվել, խորհուրդ տվել: Այս հաղթանակը միայն Մալխաս Ամոյանինը չի: Սա բոլորի հաղթանակն է, քանի որ եղել է բոլորի ցանկությամբ: Եթե չկամենային, այս հաջողությունը չէինք ունենա:

Ունենք լավ թիմ, լավ հավաքական: Մենք էլ կողքից ամեն ինչ անում ենք, որ Մալխասն ավելի շատ հաղթի, սխալները պակասի, հաջողությունները շատանա:

Հոգուս խորքում հավատում էի, շատ էի հավատում, որ այս աշխարհի առաջնությունում Մալխասի մոտ ամեն ինչ ստացվելու է: Այդ հավատով էի այստեղ, վստահ էի, որ հաղթելու է:

Եզրափակիչում շատ գրագետ գոտեմարտ վարեց: Իրականում Մալխասը շատ սառնասիրտ եւ գրագետ ըմբիշ է: Նա ապացուցեց, որ այս քաշային կարգում լավագույնն է, ապացուցեց նաեւ, որ ըմբշամարտում, մեծ սպորտում ինքը դեռ մեծ ասելիք ունի:

Մոտակա 10 տարին Մալխասը դեռ իր ասելիքը կասի մեծ սպորտում: Ես մեծ հաղթանակներ եմ ունեցել իմ կարիերայում, շատ հաղթանակներ եմ տեսել, բայց Մալխասի այսօրվա հաղթանակի զգացողությունները, ուրախությունն աննկարագրելի են, անփոխարինելի են: Ես շատ եմ հաղթել, բայց իմ հաղթանակները չեմ էլ զգացել, բայց իր հաղթանակները զգում եմ եւ ավելի եմ ուրախանում»,- ասաց Ռոման Ամոյանը:

յս ընթացքում Մալխաս Ամոյանը դոպինգ թեստ է հանձնում: Հայաստանի թիմում աննկարագրելի ուրախություն է:

Լուսինե Շահբազյան

Մոսկվայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ չէի կարող չանդրադառնալ հրեշավոր ընտրակեղծիքներին. Արման ԱբովյանԱչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. ՇարմազանովԱրագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվելԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ինՊայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էԶապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմԱրագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցումՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ-ն հիշեցնում էՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցելՋերմաստիճանը կհասնի +17-ի․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 15-ից 19-ինԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԲռնցքամարտիկ Էրիկ (BZO) Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավորԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակըՀազար դրամի արժեքը՝ մարդկային կյանքո՞վ․ Հրայր ԿամենդատյանՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ ՊեսկովՇրջանառվել է «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան և պատասխանատուների մասին. Նարեկ ԿարապետյանLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա ՀայաստանումՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե ժողովրդից թաքցնում է․ Մարիաննա ՂահրամանյանԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իԶինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնությունԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՅուրաքանչյուր ընդդիմադիր պատգամավոր պետք է երաշխավորի, որ չի քվեարկի ալիևյան սահմանադրության օգտին. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է իր համար ձևավորել «նոր ընդդիմություն». Արեգ ՍավգուլյանԱլիևյան սահմանադրությունը ստեղծելու է տոտալիտար համակարգ. Արմեն ՄանվելյանԱզգային արժեքների մասին խոսելը և հիշելը շուտով հնարավոր է՝ մեծ խնդիրներ ստեղծի. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է պայքարենք մեր պետական և ազգային իրավունքների համար. Արսեն ԳրիգորյանԵթե հրատապ գումար է անհրաժեշտ, շատ ավելի անվտանգ է դիմել դասական բանկային վարկային գծի (օվերդրաֆտի) կամ սպառողական վարկի. ԿամենդատյանԵրբ տեսական գիտելիքը հանդիպում է արտադրական փորձին. տեսանյութՌուսաստանից հեռանում ենք, Եվրոպա չենք հասնո՞ւմ․ ո՞ւր ենք գնումԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբՆաև ներդրումային անշարժ գույք և հիփոթեք ոչ ռեզիտենտներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO-ումՇատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ ԶաքարյանԲնակարանի ընտրությունից մինչև ֆինանսավորում․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին՝ սահմանափակ թվովԵ՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ»Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ»Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ»«Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ»2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»«Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ»«Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ»Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ»Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ»Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»