Երևան, 10.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան» Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Ինչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ» Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա Սողոմոնյան


Զինակոչիկների բոլոր գանգատները չի գրանցվել, զորակոչվել են նաև առողջական խնդիրներ ունեցողները․ ՀՔԱՎ

Հասարակություն

2020-2021թթ․ հուլիսի 31-ի դրությամբ՝ իրավական աջակցություն ստանալու նպատակով, ՀՔԱՎ է դիմել 294 զինվորական անձ, որից 98-ը՝ զորակոչիկ։ Այդ մասով ՀՔԱՎ-ը ուսումնասիրություն է կատարել և հրապարակել։

Ըստ այդմ՝ զինվորական անձանց մի մասը բողոքել է բուզհաստատություններից, որոնք բուժզննության ընթացքում թույլ են տալիս մի շարք խախտումներ․  չեն պահպանում համավարակի անվտանգության կանոնները, չեն տրամադրում առողջական վիճակի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, եզրակացություններում չեն արձանագրում բոլոր գանգատները, կայացնում են չհիմնավորված որոշումներ։ Եվ սա, ցավոք, ամբողջական ցանկը չէ։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ քաղաքացին իրավունք ունի ծանոթանալու իր առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության ընթացքին և ստանալու դրանց արդյունքներով տրված եզրակացություններն ու այլ փաստաթղթերը, ներկայացնելու առաջարկություններ, բացատրություններ կամ առարկություններ, օրենքով սահմանված կարգով բողոքարկելու իր առողջական վիճակի վերաբերյալ տրված եզրակացությունը։ 

Մեր ուսումնասիրությունները, սակայն, այլ բան են ցույց տալիս։ 

Բուժհաստատությունները երկար տարիներ չեն արձանագրել զինակոչիկների բոլոր գանգատները առողջական վիճակի մասին, ինչի արդյունքում բանակ են զորակոչվել տարբեր առողջական խնդիրներ ունեցող անձինք։ ԿԲՀ-ն  բացահայտ գործել է հօգուտ ՊՆ-ի՝ ուղղակի համալրելով բանակի թվաքանակը։

Այս պարագայում՝ բուժհաստատությունները ոչ միայն պետք է իրականացնեին օրենքով սահմանված բուժզննում, արձանագրեին հայտնաբերած առողջական բոլոր խնդիրները, իսկ   անհրաժեշտության դեպքում՝ կատարեին անվճար բուժում։ 

ՀՔԱՎ ուսումնասիրությունների համաձայն՝ միայն  2020 թ․՝ մինչև պատերազմը, բանակում զինվորների մահացության դեպքերի 25 տոկոսը եղել է առողջական խնդիրների պատճառով (տես նաև՝ 2019 թ. ձմեռային, 2020 թ. ամառային, 2020 թ. ձմեռային և 2021թ․ ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակի մասին զեկույց):

Այս ցուցանիշը ևս մեկ անգամ փաստում է՝ զորակոչի ընթացքում  բուժհաստատությունների կողմից  զորակոչիկների իրավունքների խախտումների հետ։ Հաճախ զորակոչի ընթացքում ոչ պատշաճ բժշկական հետազոտություն իրականացնելու հետևանքով զորակոչիկը ճանաչվում է պիտանի կամ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայությանը, այն պարագայում, երբ նրա առողջական վիճակի հիման վրա պետք է ճանաչվեր ոչ պիտանի զինվորական ծառայությանը։ ՀՔԱՎ-ի իրավական աջակցության շնորհիվ նման իրավիճակում հայտնված բազմաթիվ զորակոչիկներ կարողանում են վերականգնել իրենց իրավունքները, այդ թվում՝ դատարանում։

Ինչ վերաբերում է համավարակի պայմաններում զորակոչի կազմակերպմանը, ապա չնայած նրան, որ ՀՀ ՊՆ ներկայացուցիչները հայտարարում էին, թե զինկոմիսարիատներում կատարվում են անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումները, առողջական խնդիրներ ունեցող և կասկածելի ախտանշաններ ունեցող զորակոչիկները չեն զորակոչվելու, նաև կարանտինային փուլով են անցնելու՝ մինչ զինված ուժերի շարքերը համալրելը, այս դեպքում էլ մեր ուսումնասիրություններն այլ պատկեր են ցույց տալիս։

Զորակոչի ընթացքում, զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովները ոչ միայն  չեն պահպանվել համավարակի կանխարգելման կանոնները, այլև զորակոչիկների զննությունն իրականացրել են այլ զորակոչիկների կամ այլ անձանց ներկայությամբ, ինչը ոչ միայն համավարակի կանոնների խախտում է, այլև առողջական վիճակի գաղտնիության իրավունքի։

Սրա մասին դեռ մինչև համավարակը ՀՔԱՎ-ը պարբերաբար ահազանգել է և առաջարկներ ներկայացրել։

Վերահաստատելով մեր նախկին առաջարկները և հաշվի առնելով նոր իրավիճակը՝ բժշկական հաստատություններին առաջարկում ենք․

  1. զորակոչիկներին ենթարկել համալիր հետազոտությունների՝ նրանց իրական վիճակը բացահայտելու համար: Միևնույն ժամանակ տրամադրել նրանց առողջական վիճակի վերաբերյալ բոլոր փաստաթղթերի օրինակները:  
  2. պետության կողմից տրամադրվող անվճար բուժօգնության շրջանակներում իրականացնել արդյունավետ և որակյալ  անվճար բժշկական միջոցառումներ:
  3. բացառել  համավարակով պայմանավորված խոչընդոտները պայմանագրային զինծառայություն անցնողների բուժզննության կազմակերպման ընթացքում: 

Զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովներին առաջարկում ենք․

  1. իրականացնել մի քանի առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկի բժշկական զննությունը բոլոր խնդիրներով և առողջական վիճակի վերաբերյալ եզրակացություն ներկայացնել առողջական բոլոր խնդիրների վերաբերյալ՝ անկախ մեկ խնդրով պիտանիության վերաբերյալ որոշումից և անկախ այն հանգամանքից, թե երբ է առաջացել առողջական խնդիրը:  
  2. բժշկական փորձաքննություն իրականացնելիս ապահովել անձի առողջական վիճակի գաղտնիության իրավունքը:
  3. բացառել զորակոչիկների գանգատները չարձանագրելու պրակտիկան:  
  4. հաշվի առնել սեզոնային հիվանդությունների բնույթը եւ  առանձնահատկությունները, միայն դրա հիման վրա կայացնել համապատասխան որոշում։

Կենտրոնական բժշկական հանձնաժողովին առաջարկում ենք․

  1. տրամադրել այնպիսի   եզրակացություններ, որոնց տարբերությունը զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ ակտերով հաստատված ախտորոշումների հետ հիմնավորված է:
  2. միմյանցից էականորեն տարբերվող հոդվածների դեպքում կայացնել հիմնավորված որոշում:  
  3. ապահովել ըստ հիվանդությունների՝ մինչ զորակոչը վիրահատական ցուցումների առկայության և դրանից չհրաժարվելու դեպքում զորակոչիկների վիրահատության իրականացումը:
  4. ապահովել բոլոր անհրաժեշտ հետազոտությունների համար նախատեսված ուղեգիր՝ զորակոչիկի պիտանիության վերաբերյալ ճիշտ և իրական որոշում կայացնելու համար:
«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱտոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՏիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանԴեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՌուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինԻշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Նվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել «Բարսելոնայի» վստահ հաղթանակը ՉԼ-ում Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Իշխանությունը մեզ ոչ թե չորրորդ հանրապետություն է տանում, այլ չորրորդ պատերազմի․ Լենա ՄաթևոսյանUcom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակըԻնչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ»Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա ՍողոմոնյանՇատ ավելի խոր գործընթացներ, քան պարզապես քաղաքական պայքարը. «Փաստ»Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Ակնհայտ է համակարգային բարոյահոգեբանական ճգնաժամը. «Փաստ»«Մա՛մ ջան, քեզ լավ կպահես, կսպասես իմ զանգին». Սերյոժա Երանոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»«Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ»Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ»Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու