Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սիբիրյա՞ն, թե՞ չինական. ինչպես անիսոնի համով խմիչքները դարձան տարածված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 նոյեմբերի). Պելեի 1000-րդ գոլը, առաջին խաղալիք երկաթուղին, 71 միլիոն դոլարանոց նկարը. «Փաստ» Մեզ շրջապատող տարածաշրջաններն այնուհանդերձ պատրաստվում են նոր բախումների․ Արտակ Զաքարյան Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանակ անցկացնելը. «Փաստ» Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ» «Փորձում ենք ուժեղ լինել, Վոլոդյաս այդպես կցանկանար». Վոլոդյա Մխիթարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Քարվաճառում. «Փաստ» Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ» Փոփոխություններ դեպի մի շարք երկրներ արտահանումների մասով արտոնությունների ծրագրում. «Փաստ» «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ»

Իսկ գիտե՞ք, որ տեկիլան ոչ մի կապ չունի կակտուսի հետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Տեկիլան, արտացոլելով մեքսիկացի ժողովրդի մշակույթը, ոչ միայն իր հայրենիք Մեքսիկայում է, որպես ազգային ըմպելիք, ընդունված ու սիրված, այլ նաև տարածվել է ամբողջ աշխարհում: Տեկիլայի մասին ամենատարածված թյուր կարծիքն այն է, որ այն պատրաստվում է կակտուսներից, ինչը հիմնովին սխալ է: Այս ալկոհոլային ըմպելիքը պատրաստվում է կապույտ ագավա (պերճածաղիկ) բույսից, որը ներկայիս Մեքսիկայի տարածքում ապրած տեղաբնակները առաջին անգամ սկսել են աճեցնել մոտ ինը հազար տարի առաջ: Կապույտ ագավան նման է անանասին: Տեկիլայի պատմությունն սկսվել է 8-րդ դարում, երբ ստացվել է դրա նախնական տեսակը՝ «պուլկեն»:

Այն պատրաստել են տոլտեկ ցեղի արհեստավորները ագավայից: Այն նման է եղել կաթնային մածուցիկ հյութի, ունեցել է այրող համ և մոտ 6 աստիճանի թնդություն: Պուլկեն սպառվել է միայն մեկ հատուկ օր, որը լինում էր չորս տարին մեկ. դա կրակի աստծո տոնի օրն է: Փաստորեն. այդ ըմպելիքը եղել է Մեքսիկայում երկար տարիներ գոյություն ունեցող միակ ալկոհոլային ըմպելիքը: Բայց 400 տարի անց այդ երկիր են մտել իսպանացիները, որոնք ալկոհոլ պատրաստելու նոր մեթոդ են իմացել: Այդ մեթոդի շնորհիվ 1521 թվականին նույն կապույտ ագավայի հյութից պատրաստվել է մեկ այլ ըմպելիք, որը կոչվել է «մեսկալ»:

Դե, իսկ դրան էլ հետևել է հանրահայտ տեկիլա օղու հայտնվելը: Դա տեղի է ունեցել 1600 թվականին, երբ դոն Պեդրո Սանչես դե Տագլին կառուցել է ալկոհոլային խմիչքի արտադրության իր սեփական գործարանը: Հետագայում տեկիլան այնքան հայտնի է դարձել, որ 8 տարի անց պետությունը սկսել է ակցիզային հարկ սահմանել դրա վաճառքի վրա: Շուտով ագավայից պատրաստված օղին սկսել են արտահանել, և այն տարածվել է ամբողջ Եվրոպայում: Ալկոհոլային ըմպելիք տեկիլայի արտադրության առաջին լիցենզիան ստացել է Խոսե Կուերվոնը 1795 թվականին, որի կապակցությամբ էլ հայտնվել է «Jose Cuervo» ապրանքանիշի տեկիլան, որը գոյություն ունի մինչ օրս: 20-րդ դարի երկրորդ կեսին աշխարհն իմացել է «Մարգարիտա» կոկտեյլի մասին, որը պարունակում է լայմի հյութ, նարնջի լիկյոր և, իհարկե, տեկիլա, ինչը մեքսիկական օղին էլ ավելի է հայտնի դարձրել ամբողջ աշխարհում:

Իսկ ո՞րն է այս հայտնի խմիչքի արտադրության գաղտնիքը: Ինչպես արդեն ասացինք, տեկիլայի արտադրության հիմնական բաղադրիչը արքայախնձորի նմանությամբ ագավա բույսն է: Այն մեծանում է՝ հասնելով զգալի չափերի, նրա քաշը երբեմն հասնում է մինչև 60 կիլոգրամի: Մեկ բույսի հյութը բավարար է մոտ 16 լիտր խմիչք պատրաստելու համար: Ագավան քաղելուց հետո երեք օր փափկեցնում են հատուկ հագեցած ջեռոցներում, այնուհետև սառեցնում 24 ժամ, քաղցր հյութը քամում և խառնում ջրի և խմորիչի հետ: Դրանից հետո խառնուրդը լցվում է փայտե տակառների մեջ և թրմվում երկու շաբաթ: Հատուկ վերամշակումից հետո խմիչքի թնդությունը դառնում է գրեթե 55 աստիճան: Խմիչքը 40 աստիճան դարձնելու համար խառնում են թորած ջրի հետ, ապա շշալցնում: Կա տեկիլայի 5 հիմնական տեսակ, որոնք տարբերվում են իրենց ինքնարժեքով: Առաջինը Silver արծաթե տեկիլան է, որը անգույն է:

Այն շշալցվում է թորումից անմիջապես հետո: Երկրորդը Joven համեմված օղին է, որը չունի հնեցում: Երրորդը Gold ոսկե տեկիլան է, որն ունի մեղրի գույն` կաղնու տաշեղներով թրմելու կամ առանց թրմելու այլ գունային սխեմաներ օգտագործելու շնորհիվ: Տեկիլայի չորրորդ տեսակը Reposado- ն է, որն ունի ոսկեգույն երանգ և 4 ամսից մինչև մեկ տարվա հնեցում: Եվ վերջինը Anejo-ն է, որ ունի երկարատև հնեցում՝ 3-ից 10 տարի, որի ընթացքում այն պահվում է կաղնու տակառներում: Ի դեպ, եթե տեկիլան ավելի երկար հնեցվի, ապա այն փչանում է, քանի որ ստանում է դառը համ: Առավել հաճախ տեկիլան արտադրվում է 38 % ալկոհոլի պարունակությամբ, սակայն կարող է արտադրվել մինչև թե՛ 31 և թե՛ մինչև 55 % թնդությամբ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվիԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)ԱԺ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պատասխանը ՊՆ հայտարարությանըՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ ՄիրզոյանՄեր բոլորի խնդիրն է ամեն գնով պաշտպանել Անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանն անազատության մեջ է գտնվում Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանելու համար․ Տիգրան ԱբրահամյանԴուք հասկանու՞մ եք, որ իշխանությունը հավերժ չի, մի օր հատիկ առ հատիկ բոլոր էս այլասերումների ու անիրավությունների համար պատասխան եք տալու․ Աննա ԿոստանյանԱդրբեջանի նախապայմանները վերջ չունեն, իսկ հայ ժողովուրդը մեզ զիջումներ անելու մանդատ չի’տվել. Հայկ ՖարմանյանԳեոպոլիտիկ պայքարը ոչ միայն կանգ չի առնում, այլ ավելի լուրջ և վտանգավոր փուլ է մտնում․ Մհեր ԱվետիսյանՌուսական գազն այս տարածաշրջանում ամենամատչելին է և չունի մրցակից. Արմեն ՄանվելյանՄավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ․ Հրայր ԿամենդատյանԽաղաղության խոստումը դեռ խաղաղություն չէ․ Մհեր ԱվետիսյանԱմուլսարի վերաբերյալ շատ ռիսկեր կան, որոնք իշխանությունն աչքաթող է անում. Արեգ ՍավգուլյանԱրևմուտքը հետխորհրդային պետություններին մեկը մյուսի հետևից փորձում է դարձնել հակառուսական օջախներ և օգտագործել իր գեոպոլիտիկ շահերի համար․ Մհեր ԱվետիսյանՄենք կհաստատենք խաղաղություն՝ առանց զիջումների և վերջ կդնենք Հայաստանում քաղաքական հետապնդումներին․ Արամ ՎարդևանյանԱլիևյան սահմանադրության պահանջը գալիս է Ադրբեջանից և իրական սպառնալիք է մեր անկախությանը․ Գառնիկ ԴավթյանՍա ալիևյան խաղաղություն չէ, սա ալիևյան սահմանադրություն է․ Լենա ՄաթևոսյանԴասագրքերը մինչև աշակերտին հասնելը պարտադիր պետք է փորձաքննության ենթարկվեն. Ատոմ ՄխիթարյանՀՀՄԱ-ն ներդնում է կայուն զարգացման միասնական ստանդարտ, որը կգնահատի Հայաստանի մետաղական հանքերի աշխատանքը․ Վարդան ՋհանյանԴասախոսները և ուսանողները պետք է տեր կանգնեն իրենց բուհերին. Լիլիթ ԱրզումանյանՍիբիրյա՞ն, թե՞ չինական. ինչպես անիսոնի համով խմիչքները դարձան տարածված. «Փաստ»Պատմությունը կերտում են անհատները․ Մհեր ԱվետիսյանԾերության տարիներին պետությունը չպետք է հարկի նրա համեստ բնակարանը․ Հրայր ԿամենդատյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 նոյեմբերի). Պելեի 1000-րդ գոլը, առաջին խաղալիք երկաթուղին, 71 միլիոն դոլարանոց նկարը. «Փաստ»Դուք չեք կարողանում կառավարել այս երկիրը, ձեր գործընկեր Ալիևն էլ չի կարող կառավարել Հայաստանը․ Նարեկ ԿարապետյանՀիշե՛ք, ոչ մի քաղաքական իշխանություն հավերժ չէ․ ժողովրդին միայն զիջումներ առաջարկող իշխանության օրերն էլ հաշված են․ Անդրանիկ ԳևորգյանՄեզ շրջապատող տարածաշրջաններն այնուհանդերձ պատրաստվում են նոր բախումների․ Արտակ ԶաքարյանԹվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանակ անցկացնելը. «Փաստ»Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»«Փորձում ենք ուժեղ լինել, Վոլոդյաս այդպես կցանկանար». Վոլոդյա Մխիթարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Քարվաճառում. «Փաստ»Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ»Փոփոխություններ դեպի մի շարք երկրներ արտահանումների մասով արտոնությունների ծրագրում. «Փաստ»«Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ»Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ»Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ»Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրIDBank-ը DigiTec 2026-ին կներկայանա միասնական էկոհամակարգի հայեցակարգովՀանրապետությունում ձյուն է տեղում, մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՀրդեհ՝ ԵրևանումՏեխնոլոգիական խափանումները հասել են նաև ԱՄՆ ազգային անվտանգության գործակալություն