Վերին Լարսը բեռնատարների համար փակվել է
ՀասարակությունՌուսաստանի և Վրաստանի սահմանին գտնվող Վերին Լարս անցակետ տանող ճանապարհը վրացական կողմից փակ է կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտը։
Նշվում է, որ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով արգելափակված է ծանր բեռնատարների երթևեկությունը։
Այլ տրանսպորտային միջոցների տեղաշարժը թույլատրվում է։