Երևան, 10.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ակնհայտ է համակարգային բարոյահոգեբանական ճգնաժամը. «Փաստ» «Մա՛մ ջան, քեզ լավ կպահես, կսպասես իմ զանգին». Սերյոժա Երանոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան


Կրթություն-2021-ի ամփոփումը

Հասարակություն

Կրթական տարին ամփոփելու ժամանակն է։

2021թ. բավական բուռն տարի էր Հայաստանի կրթության ոլորտում։ Այս տարի Հայաստանում եղան կորոնավիրուսի երկու խոշոր բռնկումներ։ Այդուհանդերձ, ի տարբերություն 2020թ.-ի, այս տարի կրթական համակարգը հիմնականում աշխատեց առկա ռեժիմով։ Դպրոցները բաց էին ամբողջ տարվա ընթացքում։ Կարճաժամկետ փակվում էին միայն այն դպրոցները, որոնցում լինում էին վիրուսի բռնկումներ։ Համալսարանները 2021թ. առաջին կեսում հիմնականում հեռավար աշխատեցին, բայց երկրորդ մասում համալսարանները նույնպես հիմնականում գործեցին առկա ռեժիմով։ Այսպիսով, այս տարի համակարգը քիչ թե շատ կարողացավ վերադառնալ առկա ռեժիմի, և հուսանք, որ այդպես կլինի նաև հաջորդ տարի։ Այդուհանդերձ, կորոնավիրուսը բացասաբար է ազդում կրթության համակարգի վրա, որի իրական չափերն առավել տեսանելի կլինեն առաջիկա տարիներին։

Տարին հատկապես ակտիվ էր հանրակրթության ոլորտում։ Նախարարությունը պարբերաբար ներկայացնում էր տարբեր փոփոխություններ դպրոցների կառավարման, դպրոցական խորհուրդների վերաբերյալ։ Տևական ժամանակ շատ դպրոցներ մնացին առանց խորհուրդների։ Ունենք տնօրեններ, որոնց պաշտոնավարման ժամկետը լրացավ, բայց խորհուրդների բացակայության պատճառով առ այսօր ընտրություններ չեն անցկացվել։ Սա անարդար վերաբերմունք էր այդ տնօրենների հանդեպ։ Այդ մարդիկ, ըստ էության, մի քանի ամիս մնացել են առանց աշխատանքի՝ ոչ իրենց մեղքով։ Կարգերի բազմաթիվ տարբերակներ առաջարկելուց հետո, ի վերջո, տարեվերջին նախարարությունը հանդես եկավ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում կտրուկ փոփոխություններ կատարելու առաջարկով։ Օրենքը քննարկվեց շատ մակերեսային ձևով, արագորեն հասավ Ազգային ժողով և ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Նման մոտեցումը, իհարկե, ճիշտ չէր։ Նմանատիպ փոփոխությունները պետք է քննարկումների լուրջ փուլ անցնեն, պետք է փորձարկվեն, հետո նոր ընդունվեն։ Ավելին, այս որոշումը ժամանակային առումով տարօրինակ էր, քանի որ ներկայումս նախարարության պատվերով իրականացվում է ծավալուն հետազոտություն դպրոցների կառավարման վերաբերյալ։ Դա նույն բանն է, որ բժիշկն առանց հետազոտության արդյունքները ստանալու՝ սկսի բուժման գործընթացը։ Հաճախ կարևոր չէ, թե ինչ որոշում ես ընդունում։ Կարևոր է, թե ինչպես է ընդունվում որոշումը և ինչպես է իրականացվում։

Իրականացման տեսանկյունից, այս տարի խնդրահարույց էր ուսուցիչների կամավոր ատեստացիան։ Նախ՝ զարմացրեց մասնակիցների փոքր թիվը։ Մասնակից ուսուցիչների թիվը 1000-ից պակաս էր, որոնցից շուրջ 320-ը կարողացավ հաղթահարել 80%-ի շեմը։ Նախարարությունն իջեցրեց անցողիկ շեմը 70%-ի, ինչի արդյունքում մոտ 500 ուսուցիչ հավելավճար ստանալու հնարավորություն ստացավ։ Թեև Քիմիայի մասնագետները հայտարարեցին, որ առաջադրանքներում եղել են սխալներ, այդուհանդերձ, այս առարկայի արդյունքները մնացին անփոփոխ։

Շուրջ 50 կազմակերպություններ էլ այս տարի երաշխավորվեցին ուսուցիչների պարտադիր ատեստավորումն իրականացնելու համար։ Այստեղ ևս կա մշտադիտարկման, չափանիշերի խստացման պահանջների կարիք, այլապես նորից տեղապտույտ է սպասվում։

Այս տարի Տավուշի մարզի բոլոր դպրոցներում սկսվեց Հանրակրթության նոր չափորոշիչների փորձարկումը։ Արդյունքները պարզ կդառնան հաջորդ տարի։ Բայց մի բան պարզ է. կարողունակությունների (կոմպետենցիաներ) վրա հիմնվող ուսուցումը դեռևս մարդկանց համար հստակ չէ։ Այն ենթադրում է արմատական փոփոխություններ դասավանդման մոտեցումներում։ Բայց կա ռիսկ, որ նորից կլինի նախկին մոտեցումների իներցիոն շարունակություն։

Ուրախալի են նախադպրոցական կրթության ոլորտի զարգացումները։ Սա կրթության միակ ոլորտն է, որտեղ որոշակի ճեղքում կա։ Մասնավորապես, նախկինում նախարարությունը չէր խառնվում այս ոլորտի կառավարմանը։ Տպավորություն էր, որ այս ոլորտը հանձնված է մարզպետարաններին և տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնք ինչ ուզում՝ անում են այս ոլորտում։ Վերջին 2 տարում նկատելի է, որ նախարարությունը վերադառնում է այս ոլորտ, ինչը շատ կարևոր է։

Եթե նախադպրոցական և դպրոցական կրթության ոլորտում նկատվում է շարժ, ապա բուհական ոլորտը շարունակում է գտնվել տեղապտույտի մեջ։ Տարեսկզբին նախարարության պաշտոնյաները և Ազգային ժողովի պատգամավորները սկսեցին հիմնավորել մի տեսակետ, որի դեմ հենց իրենք հանդես էին գալիս մինչև հեղափոխությունը։ Պարզվեց, որ շատ նորմալ է, եթե կառավարությունը ձայների մեծամասնություն ունենա համալսարանների հոգաբարձուների խորհրդում։ Ի վերջո, իշխանական պատգամավորները կողմ քվեարկեցին «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքին։ Բայց Սահմանադրական դատարանն օրենքի այդ դրույթը ճանաչեց հակասահմանադրական։ Սա, իհարկե, մեծագույն ձախողում էր, բայց ոչ ոք պատասխան չտվեց։ 6-7 տարի չարչրկվող օրենքը կրկին վերադարձավ ԿԳՄՍ նախարարություն։

Իջեցվեցին նաև ռեկտորին ներկայացվող պահանջները։ Այսուհետ ռեկտոր կարող են դառնալ գիտությունների թեկնածու, դոցենտները։ Հայաստանի 4 խոշոր բուհերում անցկացվեցին ռեկտորի ընտրություններ, որոնցից յուրաքանչյուրը տարբեր սցենարով ընթացավ։ Նախ՝ պոլիտեխնիկական համալսարանում ընտրվեց ռեկտոր, որը, ըստ ամենայնի, նախարարության սրտով չէր։ Բայց բուհի ներսի թիմը կարողացավ մեկ ձայն «պոկել» կառավարության թիմից և հաղթել ռեկտորի ընտրություններում։ Բժշկական համալսարանում գործող ռեկտորն ուներ ամուր դիրքեր և հեշտությամբ վերընտրվեց։ Թեժ պայքար էր ակնկալվում ԵՊՀ-ում։ Բայց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի նշանակումից և հոգաբարձուների խորհրդի կազմի հրապարակումից հետո պարզ էր, որ որևէ այլ թեկնածու շանս չունի։ Թերևս, անակնկալ էր Մանկավարժական համալսարանի ռեկտորի ընտրությունը։ Այստեղ ևս իշխանությունը նշանակել էր պաշտոնակատար։ Հասկանալով, որ հենց պաշտոնակատարն է ընտրվելու, որևէ այլ թեկնածու չէր դիմել։ Այդուհանդերձ, նախարարության թիմը և բուհից ներկայացված խորհրդի որոշ անդամներ դեմ քվեարկեցին միակ թեկնածուին։ Հավանաբար, նախարարությանը չի գոհացրել ռեկտորի պաշտոնակատարի գործունեությունը։

Եվ գլխավորի մասին։ Այս տարին էլ ավարտեցինք առանց կրթության զարգացման պետական ծրագրի։ Բայց կառավարության միջոցառումների ծրագրում նշվում է, որ 2022թ. մարտին այս ծրագիրը վերջապես կներկայացվի։

Ակնհայտ է համակարգային բարոյահոգեբանական ճգնաժամը. «Փաստ»«Մա՛մ ջան, քեզ լավ կպահես, կսպասես իմ զանգին». Սերյոժա Երանոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»«Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ»Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ»Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianՓաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք Չալաբյան Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանԻ՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՌազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկը«Մի գդալ սեր»․ նոր հայկական ֆիլմը՝ կինոթատրոնների մեծ էկրանինԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. Ղահրամանյան