Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ» Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն Մանվելյան Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ Մխիթարյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան ԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ Վարդևանյան Ողջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Այնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում


«Ուկնդիր ձևավորելու խնդիր ունենք». «ԱՐԱՐ» երգչախումբը նշում է հիմնադրման տասնամյակը. «Փաստ»

Մշակույթ

«Փաստ» օրաթերթը գրում է

Առաջիկա համարներում «Փաստը» կանդրադառնա Հայաստանում գործող երգչախմբերին: Մեր այս շարքն սկսել ենք «ԱՐԱՐ» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, դիրիժոր Գոռ Մելքումյանի հետ զրույցով: Երգչախումբը ստեղծվել է 2012 թ.-ին Երևանում:

«Երգչախմբի ստեղծման պատմությունը կապվում է իմ երաժշտական գործունեության հետ: Մանկուց զբաղվել եմ երաժշտությամբ, նվագել եմ ժողովրդական գործիքներ և մի օր եկա այն հանգրվանին, որտեղ երաժշտական որևէ գործիք այլևս բավարար չէր իմ աշխարհայացքը, երաժշտական փիլիսոփայությունը ներկայացնելու համար: Այդ տարիներին սիրահարվեցի երգչախմբային արվեստին: Սովորում էինք Մանկավարժական համալսարանում, պարբերաբար ներկայանում էինք համերգներով: Սերը, մղումը երգչախմբային արվեստի նկատմամբ ստիպեցին, որ դուդուկով երգչախմբի հետ ստեղծագործություն կատարեմ: Դա էլ հիմք դարձավ, որ երգչախումբ ստեղծենք՝ կազմված Մանկավարժականի ուսանողներից: Այստեղից սկսվեց երգչախմբի պատմությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելքումյանը:

No description available.

Անվանման մասին: «Իմ կենսագրության մի հատվածի «ճամփորդությունը» բերեց այս արարմանը, որովհետև երգչախումբն արարվեց: Այժմ փորձեր ենք կատարում Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում նոր երգչախմբեր ստեղծելու համար, դրա կարիքը մեծ է, բայց միևնույն ժամանակ բավականին բարդ է, և եթե դրան չի խառնվում արարչագործական մի մասնիկ, գործը գլուխ չի գալիս»,-նշում է մեր զրուցակիցը:

Երգչախմբի ստեղծման մեկնարկին դրանում ընդգրկված էին թե՛ աղջիկներ, թե՛ տղաներ: «Բայց ժամանակի ընթացքում տղաները դուրս եկան, քանի որ Հայաստանում երգող տղաների մեծ պակաս կա: Այնպես չէ, որ աղջիկները շատ են, բայց տղաներն ավելի քիչ են: Երբեմն տարբեր նախագծերի ընթացքում հրավիրում ենք տղաների, հանդես գալիս երկսեռ կազմով: Բայց ներկայումս մեր երգչախմբում աղջիկներ են, որոնք կա՛մ արդեն ավարտել են բուհը, կա՛մ էլ սովորում են Կոնսերվատորիայում և Մանկավարժական համալսարանում»,-ընդգծում է երգչախմբի դիրիժորը:

No description available.

Նշում է՝ երգչախմբի երգացանկի մասին խոսելը փիլիսոփայական աշխատության պես ծանր բան է: «Միլիոնավոր ստեղծագործություններից ընտրել և երգել մեկ ստեղծագործություն բավականին ծանր գործ է: Մեկ առիթով ասել եմ, որ կգա ժամանակ, երբ երգչախմբի կամ էլ ստեղծագործողի համար ստեղծագործություն ընտրելը կդառնա առանձին մասնագետի աշխատանք, այսինքն՝ կլինեն մարդիկ, որոնք արտիստի համար ստեղծագործություն կընտրեն: Բարդ է ստեղծագործությունների ընտրման գործընթացը, երգում ենք հոգևոր, դասական բարձրարժեք ստեղծագործություններ: Գնում ենք այն ճանապարհով, երբ մեր երգչախմբին կճանաչեն իր ձեռագրից, չէ որ այն ստեղծագործություններն ու մեկնաբանումները, որ կատարում ենք, մեր ուրույն ձեռագիրն է»,-հավելում է մեր զրուցակիցը:

Երգչախումբն առաջնորդվում է «Վեհ Պարզություն» գաղափարով: «Սա կապվում է երգչախմբի փիլիսոփայության հետ: Երկու կարևոր գաղափար ենք վերցրել: Մեկը երաժշտական ստեղծագործության վեհությունն է, սա իրենից ենթադրում է, որ այն չպետք է ժամանցային լինի, պետք է լինի աստվածային, խորունկ, բայց մյուս կողմից պարզությունն է: Մեր օրերում այն բավականին քիչ է պատահում, շփոթում են հասարակի հետ, ինչն այդպես չէ: Փորձում ենք պարզ լինել, ավելորդ ճոռոմաբանությունների մեջ չմտնելով՝ ներկայացնել հոգևոր լիցք ունեցող ստեղծագործությունները: Այս երկուսը մեկ տեղում համադրելը բավականին բարդ է»,-նշում է դիրիժորը:

Երգչախումբը մասնակցում է նաև մրցույթների, չնայած Մելքումյանն ասում է, որ միշտ դեմ է եղել արվեստի մեջ մրցակցությանը:

No description available.

«Ամեն դեպքում կարևորում եմ ամբողջ աշխարհում տեղի ունեցող մրցույթները, քանի որ դա այն պրոֆեսիոնալ հարթակն է, որոնց ներկայանալով՝ կարող ենք հավուր պատշաճի խոսել մեր արժեքների մասին: Մեր երգչախումբը մասնակցում է միջազգային մրցույթների, արդեն իսկ հեղինակավոր մրցույթում արժանացել ենք պատվավոր մրցանակի, այս պահին մասնակցում ենք մեկ այլ մրցույթի, մոտ օրերս կիմանանք արդյունքները: Ընտրում ենք լավագույնները, հուսով ենք, որ կգա ժամանակ, երբ այլևս մրցույթների մասնակցելու կարիք չենք ունենա, երգչախումբն այնքան ճանաչելի կլինի, որ պարզապես կներկայանա համերգներով»,-ասում է Մելքումյանը:

Իսկ սա նշանակում է, որ պետք է մեծացնել երգչախմբային արվեստի հանդեպ հետաքրքրությունը: «Երգչախմբային արվեստով բոլորը չեն կարող զբաղվել: Մի կողմից այն կարող է դիտվել որպես մասսայական արվեստ, բայց իմ խորին համոզմամբ երգչախումբը շատ քչերի գործն է՝ որպես կատարողներ: Կցանկանայի, որ մեր հասարակության մեջ ունենայինք ստվար զանգված, որը կսիրեր երգչախմբային արվեստը: Ուկնդիր ձևավորելու ամենաբարդ խնդիրն ունենք:

Բարեբախտաբար, Հայաստանում կան շատերը, ովքեր մտահոգ են այս հարցով, իրականացնում ենք գործունեություն, որի արդյունքում մանկական երգչախմբեր կստեղծվեն, մանուկները կերգեն երգչախմբերում: Ուկնդիր պետք է ձևավորել դեռևս դպրոցական տարիներից: Կարևորում եմ նաև հետևյալը. և՛ ազգը, և՛ պետությունն ունեն կարևոր սիմվոլներ, որոնցով պայմանավորված է իրենց գոյությունը, քաղաքականությունը: Այս դեպքում հիմնն է և կրոնը: Երկուսն էլ առնչվում են երգչախմբային արվեստին: Կան պետություններ, որտեղ բոլորը գիտեն իրենց հիմնը և կարող են ցանկացած պահի ու տեղում, որպես երգչախումբ, կատարել այն: Եվ նույնը՝ կան պետություններ, որտեղ մարդը եկեղեցի մտնելով կարող է վերցնել նոտաները և պատարագի ժամանակ երգել եկեղեցական ստեղծագործություններ: Ցավոք, մեզ մոտ այս երկուսն այն մակարդակի վրա չեն, որ մեր նման մշակութային ազգին պատիվ կբերեին: Երգչախմբի կարևորությունը, որպես հասարակական երևույթ, այս երկու հարցում շատ եմ կարևորում»,-հավելում է մեր զրուցակիցը:

No description available.

«ԱՐԱՐ»-ը պետական հովանավորություն չունի: «Ցանկացած լուրջ նախագծի մասնակցելուց կամ կյանքի կոչելուց առաջ պետք է հասկանանք՝ որքանո՞վ ենք ֆինանսապես պատրաստ: Ունենք կարևոր նախագծեր, որոնց իրագործման համար ունենք պետության աջակցության կարիքը: Չէի ցանկանա միևնույն ժամանակ ողջ բեռը դնել պետության վրա, բայց ընդգծեմ մեկ հանգամանք: Պետական տարբեր համույթներ կան, որոնք ստեղծվել են տարիներ առաջ և այժմ էլ ավանդույթի ուժով գործում են, ասենք, որպես պետական երգչախմբեր կամ համույթներ: Կցանկանայի՝ մեր պետությունն այնքան կամք ունենար, որ եթե, օրինակ՝ մշակութային կամ որևէ այլ կառույց սկսում է չհամապատասխանել որակական նոր չափանիշներին կամ առաջանում են նոր կոլեկտիվներ, որոնք պայքարի մեջ են մտնում ու հաջողում, ուշադրություն դարձներ դրանց:

Որևէ համույթ չի կարող հավերժ ինքն իրեն սպասարկելով, ֆինանսավորելով գործունեություն ծավալել, հատկապես երգչախմբերը: Խնդիր է այն, որ մեր պետության ներսում չունենք երգչախմբային համապատասխան համերգասրահ, աշխատում ենք խորհրդային տարիներին ստեղծված համերգասրահներում կամ այնպիսիններում, որոնք երգչախմբերի համերգային պահանջներին չեն համապատասխանում: Կցանկանայի, որ երգչախմբերը շատ մասնակցեն միջազգային նախագծերի: Դեռ Կոմիտասից սկսած՝ ունենք երգչախմբային լավ ավանդույթներ, որոնք պետք է բարձր նիշի վրա պահենք»,-եզրափակում է Գոռ Մելքումյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան «Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ ՍարգսյանԱյնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՀունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր Կամենդատյան