Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճ Ի՞նչ տեսք ունի ճապոնական «մաֆիան». «Փաստ» Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Բռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»

«Եթե այսպես շարունակվի` ամռանն էլ թշնամին կգա Սևանում կլողանա, մեր իշխանությունները` Նիկոլի գլխավորությամբ, թող պատրաստ լինեն, որ Ալիևի մեջքին քիսա տան». Բերդաշենի բնակիչ

Դեկտեմբերի 10-ին Ադրբեջանն Արցախի Հանրապետությունում մի քանի ուղղություններով դիմել է սադրանքների, կրակել էր Մարտունու շրջանի Կարմիր շուկայի ուղղությամբ, որի հետևանքով մանկարպարտեզի մոտ տեղակայված մեքենան պայթել է, հաջողվել է շատ արագ երեխաներին տարհանել մանկապարտեզից։ Թշնամին կրակել է նաև Թաղավարդի ուղղությամբ, խաղաղ բնակիչների ուղղությամբ, որոնք գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացրել իրենց հողամասում։

168.am-ի հետ զրույցում Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչ Կամո Աղաջանյանը նշեց, որ իր այգին թշնամու դիրքերի անմիջապես հարևանությամբ է, և նկատում է նրա բոլոր տեղաշարժերը։

«Այսպես ասած՝ ես առաջին ձեռքում եմ, ամենամոտն եմ վտանգավոր տարածքին, այդ պատճառով էլ այգուս բերքը կիսատ-պռատ եմ հավաքել։ Պետք է այգին մշակելու աշխատանքներ սկսենք, բայց դե թշնամուն շատ մոտ գտնվող այգու հատվածը ո՛չ վարվել, ո՛չ էլ ցանվել է։ Որևէ տրակտորիստ ռիսկ չի անում մտնի այդ այգիները` վարի, մարդ են, վախենում են իրենց կյանքի ու տեխնիկայի համար։ Դիմել ենք տեղի խաղաղապահներին, մեզ ասել են, որ կա խաղաղապահների հատուկ բրիգադ, պետք է դիմենք նրանց, որպեսզի գան` կանգնեն, մենք հանգիստ մեր գյուղատնտեսական աշխատանքներն անենք։ Ես շատ վրդովվեցի, ասացի՝ եղբայր, սա իմ աշխատելու վայրն է, տարվա 365 օրվանից 300 օրն այդ այգում եմ աշխատում, հիմա 300 օ՞րն էլ գնամ՝ դիմեմ բրիգադին, որ գան՝ կանգնեն։ Հիմա այնպիսի վիճակ է, որ թուրքը կրակում է, երբ ուզում է»,- նշեց Բերդաշենի բնակիչը։

Նա տեղեկացրեց, որ մոտավորապես 2 շաբաթ առաջ Բերդաշենի բնակիչներից մեկը բանվոր է բերել, որպեսզի իր խաղողի այգում աշխատանքներ կատարեն, ռուս խաղաղապահները եկել ու բանվորներին այգուց հանել են՝ ասելով, որ այդ պահին չեն կարող նրանց կյանքի համար պատասխան տալ։

«Մարդ եթե գնա այգի ու մտածի, թե՝ վայ, հիմա կկրակեն, վայ, վաղը կկրակեն, և այլն, այդպես աշխատել կլինի՞, ես չեմ պատկերացնում։ Արցախի կառավարությունը մի օր չի եկել այստեղ, տեսնի, թե ի՞նչ է կատարվում, ինչպե՞ս է լինելու, ի՞նչ ենք անելու։ Ես թշնամու քաղաքականությունը հինգ մատներիս նման անգիր գիտեմ, այդպես կկրակեն, ոտնձգությունների կդիմեն, որպեսզի մարդիկ լքեն իրենց գյուղը, եթե թուրքն այս ամենի համար հայկական կողմից պատասխան չստանա, մի օր էլ կմտնի գյուղ, կասի՝ գնացեք։ Սա թուրքի քաղաքականությունն է, ինչը նոր չէ, դարեր շարունակ այդպես է եղել»,- հավելեց Կամո Աղաջանյանը։

Նա հիշեցրեց, որ նախորդ տարվա մայիսից թշնամին ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, հարմար տեղավորվել է Սև լճի տարածքում, սակայն սրա մասին Հայաստանում կարծես թե մոռացել են, և վերջին շրջանում որևէ պաշտոնյա դրա մասին չի խոսում։

«Եթե այսպես շարունակվի՝ ամռանն էլ թշնամին կգա՝ Սևանում կլողանա, մեր իշխանությունները՝ Նիկոլի գլխավորությամբ, թող պատրաստ լինեն, որ Ալիևի մեջքին քիսա տան Սևանի ափին։ Թուրքի քաղաքականությունն է, մանրից ջրազրկում են, վախեցնում են։ Հիմա մեր ապրուստի միջոցն այդ հողն է, դա էլ որ չմշակենք, ինչո՞վ ենք ապրելու։ Մի հին խոսք կա՝ թուրքին մինչև չծեծես՝ բարեկամ չի դառնա։ Եթե այդպես չանենք, կգա մեջքներիս հետևում կկանգնի ու ինքը մեր վիզը կկտրի։ Եկան, մեզ գցեցին թուրքի բերան, իրենք «ղրաղ» քաշվեցին։ Հետ գնացեք 1988 թվական, օրերով հետ եկեք մինչև 2018 թվական, տեսեք՝ մենք այդ ընթացքում ինչ ենք արել՝ մի տականք ծնվեց ու ամեն ինչ վարի տվեց։ Բա այդքան տարի մենք բանակ ստեղծենք, ու այդ տականքը մեկ ամսվա մեջ զրոյացնի ամբողջը։ Ինչերի միջով անցանք, ինչ ունեցանք ու հիմա ինչ ունենք։ Նիկոլը գոռում էր, թե մենք այլևս Դերզորի ճամփորդը չենք, տեսաք՝ ինչ եղավ։ Աննա Հակոբյանն ո՞ւր է, չի երևում, Մեհիբանին հրավիրում էր Շուշի՝ մուղամ լսելու, Երևան էլ կհրավիրի, վստահ եմ։ Էս մարդկանց ուղեղները մտել են ստամոքսների մեջ։ Թող իմանան՝ թուրքը Հայաստանը պատկերացնում է առանց հայի»,- եզրափակեց Կամո Աղաջանյանը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Բերդաշեն համայնքի վարելահողերն ու այգիները գտնվում են թշնամու դիրքերից 100-200 մետր հեռավորության վրա։

Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթՎահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանըԿադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներինԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներինՄարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ ԿարապետյանԱպահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ ՀայաստանԹվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. ՀարությունյանԱյս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ինԱլեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էրԻշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունըՍադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԻ՞նչ տեսք ունի ճապոնական «մաֆիան». «Փաստ»Այն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՏնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»«Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ»«Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»Բռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրը