Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ»


Արդյո՞ք սամուրայների հիմնական զենքը սուրն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Սամուրայը ճապոնական ավատատիրության ժամանակների ռազմականացված ազնվականության խավ է։ Իմաստաբանական առումով, «սամուրայ» բառին մոտ է «բուշի» բառը. վերջինս գործածվում է ավելի լայն իմաստով, և նկատի է առնվում ցանկացած զինվոր, մինչդեռ սամուրայը ազնվական զինվոր է։ Հետազոտողները հաճախ զուգահեռներ են անցկացնում ճապոնական սամուրայների և եվրոպական ասպետների միջև, ինչն իմաստ ունի միայն որոշ չափով, քանի որ տարբերություններն ակնհայտ են։ Բուն «սամուրայ» բառն առաջացել է saberu բայից, որը նշանակում է «ծառայել»։ Այլ կերպ ասած, «սամուրայը» իր ավատատիրոջ՝ դայմյոյի ռազմական ծառան է՝ թիկնապահը, զինվորը, պաշտոնյան։ Սամուրայների դասը փակ սոցիալական խումբ է։

Սամուրայությունն առաջացել է Թայկայի բարեփոխումների (646 թ.) արդյունքում. դա չինական Թան արքայատոհմի քաղաքական, կառավարական և ռազմական վարչակազմի ընդօրինակման փորձ էր։ Սամուրայության զարգացման համար կարևորագույն խթան է եղել Կամու կայսրը (8-9րդ դարեր), որն այնու ցեղերի դեմ իր պատերազմի համար օգտագործել է Ճապոնիայի գավառական տոհմերի ռազմական ուժը։ Սամուրայները ձևականորեն գտնվում էին Ճապոնիայի կայսեր ծառայության տակ, սակայն իրականում ծառայում էին իրենց մասնավոր իշխանական տոհմերին, որոնց գլխավորում էին դայմյոները (մեծ իշխանները)։

Սամուրայ կարող էր համարվել միայն այն անձը, որն ուներ սամուրայի ոգի («սանայո») և հետևում էր սամուրայության բարոյական կանոնակարգին։ Սամուրայության ինքնուրույն հասարակական խավ դառնալու ժամանակաշրջանը սովորաբար վերագրվում է Ճապոնիայում Մինամոտո տոհմի իշխանության դարաշրջանին (1192 - 1333 թթ.)։ Սամուրայության ոսկե դար է համարվում առաջին սյոգունից սկսած մինչև Օնին պատերազմն ընկած ժամանակաշրջանը։ Թեև դա հիմնականում հանդարտ դարաշրջան էր, այնուամենայնիվ, սամուրայների թվաքանակն այնքան էլ մեծ չէր (համեմատած Թոկուգավայի օրոք եղածի հետ, երբ ամեն հինգերորդ ճապոնացին սամուրայ էր), ինչը պայմանավորված էր սամուրայների բարձր կենսամակարդակով։

Համարվում է, որ սամուրայի գլխավոր զենքը եղել է սուրը, որը նաև համարվել է «սամուրայի հոգի», և որից սամուրայը երբեք չի բաժանվել։ Բայց բանն այն է, որ ուրիշ բան է ծիսական գործողությունը, լրիվ այլ բան՝ իրական ճակատամարտը։ Իրականում սամուրայների համար սուրը հիմնական զենք չի հանդիսացել։ Այս ռազմիկների համար հիմնական զենքը եղել է մեծ աղեղը, որից նա մահաբեր նետեր է արձակել ուղղակի ընթացքից՝ ձիու վրա նստած։ Այս ամենը հաստատում է անգամ էթիմոլոգիա գիտությունը (բառագիտություն, կամ բառերի նշանակության մասին գիտություն)։ Բանն այն է, որ ճապոներեն «կռվել» և «նետ արձակել աղեղից» արտահայտությունները հնչում են միատեսակ։ Ստացվում է, որ այս զինատեսակը շատ հին է և եղել է այն առասպելական հնագույն ժամանակներում պատերազմելու հիմնական զինատեսակը։ Իհարկե, սամուրայը սուր ունեցել է, բայց դա ավելի շուտ հանդիսացել է ինքնապաշտպանության զենք, ճիշտ այնպես, ինչպես հիմա ժամանակակից բանակներում սպաները ատրճանակ են կրում, որը, հասկանալի է, ճակատամարտելու զենք չէ։

Ավելի ուշ՝ մոտավորապես 14-րդ դարից սկսած, սամուրայների ամենաօգտագործվող զինատեսակներից է դարձել հեծյալի նիզակը, իսկ ավելի ուշ՝ 16-րդ դարում, անգամ հրազենը։ Սուրը սամուրայի համար դարձել է «սամուրայի հոգի» միայն 1600 թվականից հետո՝ Էդոյի դարաշրջանում, ճիշտ այն ժամանակ , երբ պատերազմները Ճապոնիայում դադարել են, և ամբողջ երկիրը համախմբվել է Տոկուգավա տան իշխանության ներքո։ Այդ ժամանակ նետեր արձակող կամ նիզակով հեծելազորայինի կերպարը արդեն պահանջված չէր։ Եվ արդյունքում սամուրայի համար առաջնահերթ է դարձել սուրը ճիշտ այնպես, ինչպես ժամանակին եվրոպացի ազնվականների համար առաջնային էր դարձել սուսերը՝ որպես մենամարտի՝ դուելի զենք։

Չնայած, իհարկե, անգամ այդ ժամանակ սամուրայները մնացած զինատեսակներից ևս օգտվել են։ Միանգամայն պարզ է, որ սամուրայի՝ միայն սուր օգտագործելը մասսայականացրել է Հոլիվուդը սամուրայների վերաբերյալ իր նկարահանած ֆիլմերով: Իրականում ճապոնացի ռազմիկները՝ սամուրայները, հրազենն անգամ ավելի էֆեկտիվ են օգտագործել, քան եվրոպացիները նույն ժամանակներում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործում