Թանկ սերմացուն և դառն իրականությունը. «Փաստ»
Հասարակություն«Փաստ» օրաթերթը գրում է
«Փաստ» թերթի տեղեկություններով, գարնանացանի շեմին բավականին լուրջ խնդիրներ կան գյուղատնտեսության ոլորտում՝ հատկապես սերմացուների ձեռքբերման հարցի հետ կապված։ Բանն այն է, որ այս օրերին շուկայում առկա սերմացուն՝ հիմնականում հացահատիկը և կարտոֆիլը, բավականին բարձր գին ունեն և ուղղակի հասու չեն գյուղատնտեսությամբ իրենց հանապազօրյա հացը վաստակող մեր հայրենակիցներից շատերի համար։
Մասնագետների դիտարկմամբ, բավականին հողատարածքների ճակատագիրն անորոշ է, քանի որ մարդիկ ի վիճակի չեն լինելու ցանք կատարել։ Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որ գյուղատնտեսության նախարարություն չկա, ոլորտով զբաղվող էկոնոմիկայի նախարարությունը «շուլուխ» անելով է զբաղված, իսկ գյուղացին փաստացի կանգնած է լուրջ փաստի առաջ։ Եվ ոչ միայն սերմացուի հարցում...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում