Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ամենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ Զաքարյան Երբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ» Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ» Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ» «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»


«Եթե ծնողը հետևողական չեղավ, որևէ բանից չի կարողանալու օգտվել». խնդիրներ, որոնց բախվում է պատերազմից վերադարձած զինվորը. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

44-օրյա պատերազմից վերադարձած տղաներից շատերն, ավաղ, բախվեցին առողջական տարաբնույթ խնդիրների: Նրանք վստահաբար կանցնեն այդ փորձությունները ևս, բայց կարևոր է, որ այդ ճանապարհին հավել յալ խոչընդոտների չհանդիպեն: Պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինծառայող Նարեկի մայրը՝ Արև Օհանջանյանը, մեզ հետ զրույցում մի շարք խնդիրներ վերհանեց` նշելով, որ դրանց վստահաբար բախվել է ոչ միայն ինքը: Նարեկը Մատաղիսում է ծառայել, ՀՕՊ ստորաբաժանումում՝ որպես սերժանտ: Երեք ամիս հետո պետք է զորացրվեր, բայց սկսվում է պատերազմը, և հոկտեմբերի մեկին մարտական գործողությունների ժամանակ աջ ուսահոդի բեկորային-հրազենային վիրավորում է ստանում:

«Դրանից հետո իրեն տեղափոխում են Մարտակերտ, հետո Ստեփանակերտ, Գորիս, այնուհետև Երևան՝ «Աստղիկ» ԲԿ: Բուժանձնակազմն անասելի հոգատար էր յուրաքանչյուր զինվորի նկատմամբ, ինչի համար իրենց առանձնահատուկ շնորհակալ եմ: Վիրահատությունից հետո պետք է որոշվեր հաշմանդամության կարգը: Ուղարկեցին ռազմական բժշկական փորձաքննության, այնուհետև թղթերը տվեցին, որպեսզի տանենք բժշկական սոցիալական փորձաքննության: Այնտեղ տղայիս ուղղակի հաշմանդամության կարգ են նշանակում, առանց որևէ ակնարկի, որ նա այդ հաշմանդամությունը ձեռք է բերել մարտական գործողությունների ժամանակ և զինհաշմանդամ է: Ինձ ասացին՝ պետք է հաստատվի, թե նա ինչպես է վիրավորումը ստացել: Դեռ այն ժամանակ հարց բարձրացրեցի՝ ինչո՞ւ ծնողին ժամանակին չեք տեղեկացրել, որ հավաքի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Իմ հետևողական լինելու արդյունքում կարողացա այդ հարցը լուծել, բայց վստահ եմ, որ իմ նման բազմաթիվ ծնողներ նույն այս խնդրին բախվել են: Անգամ ներքին վստահություն ունեմ, որ տղաներից շատերը չունեն զինհաշմանդամություն, բայց չէ՞ որ նրանք տանը չեն վնասվել, այլ մարտի դաշտում: Երբեմն չգիտես՝ ուր գնալ, ում դիմել, ինչ թղթեր են անհրաժեշտ: Եթե ծնողը հետևողական չեղավ, որևէ բանից չի կարողանալու օգտվել, կառչելու են մի փոքր մանրուքից և արդյունքում ընկնելու է քաշքշուկի մեջ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արև Օհանջանյանը:

No description available.

Ընդգծում է՝ զինհաշմանդամների ու այլ պայմաններում հաշմանդամություն ձեռք բերած մարդկանց տրվող արտոնությունների ու թոշակի չափի միջև հստակ տարբերություններ կան, միևնույն ժամանակ հավելում՝ չասենք դիտավորություն, բայց, կարծես թե, միտում կա, որ վիրավորում ստացած տղաների մեծամասնությանը տրվում է հաշմանդամության երրորդ կարգ: «Երկրորդ կարգի հաշմանդամներն օգտվում են տարաբնույթ արտոնություններից, իսկ երրորդ կարգի զինհաշմանդամը միայն իր թոշակն է ստանում: Օրինակ՝ մենք բնակվում ենք վարձակալական հիմունքներով, տղայիս վիրավորվելուց հետո աշխատանքս կորցրել եմ, քանի որ իրեն էի խնամում, մինչև հիմա էլ չեմ կարողանում աշխատանք գտնել, մեր տանն աշխատում է միայն աղջիկս: Բնակարանային խնդրով դիմել եմ պաշտպանության նախարարությանը: Ինձ պատասխանեցին՝ եթե Ձեր տղան երկրորդ կարգի հաշմանդամ լիներ, կարող էր օգտվել բնակարանային ծրագրից, բայց քանի որ երրորդ կարգի հաշմանդամ է, ոչինչ անել չենք կարող:

Այնուհետև Երևանի քաղաքապետարանին դիմեցի, նշել էի, որ այժմ բնակվում եմ վարձակալական հիմունքներով, հնարավորություն չունեմ վարձս վճարել, իրենք էլ ուղղորդեցին ՊՆ: Հիմա հարց՝ իմ տղայի օրինակով շատերը, ովքեր մարտական գործողությունների մասնակից են, ունեն հաշմանդամության երրորդ կարգ, նրանց համար ինչ-որ ծրագիր կա՞: Ոչ մի ծնող չի ցանկանում, որ իր երեխան հաշմանդամ լինի, կարգ ստանա: Բայց ունենք այն, ինչ ունենք: Ուրեմն պետությունը պետք է այնպիսի ծրագրեր մշակի, որ պատերազմին մասնակցած և վիրավորում ստացած զինվորները հավասարապես կարողանան օգտվել դրանցից: Չենք ասում մեզ բնակարան նվիրեք, ասում ենք՝ մի ծրագիր ստեղծեք, որ կարողանանք, օրինակ՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերել և ամսական վճարումներ կատարել, արդյունքում տարիներ հետո գոնե սեփական բնակարան կունենանք»,-նշում է մեր զրուցակիցը:

No description available.

Կարգի փոփոխման հնարավորության մասին: «Բողոքարկել եմ իրենց որոշումը: Խորհրդակցել եմ բժիշկների հետ, նաև արտասահմանցի: Հստակ է եղել պատասխանը՝ ձեր տղայի կոտրվածքն այնպիսին է, որ նա պետք է վստահաբար լիներ երկրորդ կարգի զինհաշմանդամ»,-հավելում է Արևը:

Հաջորդ խնդիրը վերաբերում է ուսմանն ու զբաղվածությանը: Տղաներից շատերը բանակ են զորակոչվել ուսհաստատություններից, վերադառնալով քաղաքացիական կյանք, ավաղ, շատերը չեն կարողանում ուսումը շարունակել իրենց նախընտրած ֆակուլտետներում, դժվարություններ են առաջանում նաև աշխատանքի տեղավորման ժամանակ: «Տղաս հիմա էլ ուսումը շարունակում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Կինեզոլոգիայի ֆակուլտետում: Երբ «Զինվորի տանը» վերականգնողական կուրս էր անցնում, բժշկից հետաքրքրվեցի՝ այս վնասվածքով նա կկարողանա՞ աշխատել: Բժիշկն այսպես արձագանքեց՝ ինչ եք կարծում, սեփական առողջության հաշվին ուրիշին բուժելը ճի՞շտ է: Նա մեծ սիրով է ընտրել իր մասնագիտությունը, բոլոր նպատակները կապված էին դրա հետ: Բայց պատերազմից հետո դրանք հօդս ցնդեցին: Այո, պետությունը ծրագրեր անում է զինհաշմանդամների համար՝ նոր մասնագիտություն ձեռք բերելու իմաստով:

Շատ են ծրագրերը հատկապես IT ոլորտի հետ կապված, բայց կարծում եմ, որ ոչ բոլորը կնախընտրեն այդ ոլորտը, ուստի ծրագրեր կյանքի կոչելուց առաջ պետք է նաև նրանց նախասիրությունները հաշվի առնել: Պետությունը նաև անելիք ունի պետական ու մասնավոր սեկտորի հետ հաշմանդամություն ձեռք բերած տղաներին աշխատանքի տեղավորելու առումով: Ասենք, մասնավոր ընկերությանը ինչ-որ արտոնություններ տրամադրի՝ փոխարենը նա էլ պարտավորվի աշխատանքի ընդունել զինհաշմանդամություն ունեցողներին: Սա պետության պարտավորությունն է: Խնդիրները շատ են ու բազմազան: Ի վերջո, մեկ տարրական խնդրի անդրադառնամ: Լուրջ վնասվածքներ ունեցողներն ուղղակի չեն կարողանում օգտվել հանրային տրանսպորտից, ամեն րոպե վտանգ կա, որ ծանրաբեռնված տրանսպորտում ինչ-որ մեկը կդիպչի նրանց վնասված ձեռքին կամ ոտքին: Իսկ կարո՞ղ է մարդն անընդհատ բացառապես տաքսիներով տեղաշարժվել, եթե տան անդամներից որևէ մեկը մեքենա չունի, չէ՞ որ խոսքը մեծ գումարի մասին է»,-եզրափակում է Արև Օհանջանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԲա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԵրբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ»ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ»ԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ինՊետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»«Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն է