Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան Ընդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել Կարապետյան Սաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյան Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան 21-րդ դարը մերն է լինելու. Արշակ Կարապետյան Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան Արարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան

Ուսուցիչների գնահատման արդյունքները․ Կրթության տեսչական մարմնի վերլուծությունը

Կրթության տեսչական մարմինը ներկայացրել է Դպրոցների կրթական գործընթացի որակի գնահատման արդյունքների համեմատական վերլուծությունը։

ՀՀ կրթության տեսչական մարմինը (այսուհետ՝ նաև ԿՏՄ) առաջնորդվելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման ու անցկացման մասին» ՀՀ օրենքի 3- րդ հոդվածի պահանջներով՝ ստուգումներ է իրականացնում ստուգաթերթերով, որոնք
ներառում են ՀՀ կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների սպառիչ ցանկը՝ համապատասխան կշռային միավորներով:

Տեսչական մարմինն Իրավաբան.net-ին է տրամադրել վերլուծությունը, որից մանրամասներ ենք ներկայացնում։

Համաձայն 2020 թվականի գործունեության ծրագրի՝ նախատեսված էր ձևաթղթերը կիրառել ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված բոլոր դպրոցներում, սակայն, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված սահմանափակումների պատճառով այն կիրառվել է միայն 2020 թվականի I եռամսյակում ԿՏՄ ղեկավարի համապատասխան հրամաններով ստուգված ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի միջնակարգ, Գյումրու հ. 37 ավագ, Սառնաղբյուրի միջնակարգ, ՀՀ Արմավիրի մարզի Արևիկի միջնակարգ, Մուսալեռի Ֆ. Վերֆելի անվան միջնակարգ, ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավանի հիմնական, Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան հ. 21 հիմնական, հ.22 հիմնական և ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցներում (այսուհետ՝ նաև ուսումնական հաստատություն):

Կրթական գործընթացի գնահատման ընթացքում գնահատվել են կառավարման խորհրդի (այսուհետ՝ նաև խորհուրդ), տնօրենի գործունեությունը, «Հայոց լեզու», «Մաթեմատիկա» առարկաների ուսուցիչները, ուսումնական միջավայրը: Գնահատման համար կիրառվել է «Գերազանց», «Շատ լավ», «Լավ», «Բավարար», «Անբավարար» սանդղակը:

Ուսուցիչների գնահատումն իրականացվել է համաձայն հետևյալ բնութագրիչների՝

– ուսուցչի դասավանդած դասարաններում սովորողների առաջադիմության աճի կամ նվազման դինամիկան (համեմատվում են նախորդ երկու կիսամյակների ցուցանիշների տոկոսային թվերը).

– ավարտման ցուցանիշ՝ ըստ կրթական աստիճանների (հիմք են ընդունվել նախորդ ուստարում ուսուցչի դասավանդած դասարաններում սովորողների՝ տվյալ առարկայի ավարտական և պետական ավարտական քննությունների արդյունքները).

– ստուգման ընթացքում տրված գրավոր աշխատանքների արդյունքներ (գնահատումն իրականացվել է ըստ «Անբավարար» ստացած սովորողների տոկոսային թվի).

– առարկայի որակի ցուցանիշը (համեմատվել են ստուգման ընթացքում տրված գրավոր աշխատանքից «Լավ» և «Գերազանց» գնահատականը պահպանած սովորողների և նախորդ կիսամյակում «Լավ» և «Գերազանց» գնահատական ստացած այն դասարանների սովորողների միջին տոկոսային թվերը, որտեղ դասավանդել է տվյալ ուսուցիչը).

– տվյալ ուսուցչի աշակերտների հաջողությունները այդ առարկայի օլիմպիադաներից (մարզային, հանրապետական, միջազգային).

– ուսուցչի գիտամանկավարժական գործունեությունը (գիտական, մանկավարժական հոդվածների առկայություն).

– ուսուցչի մասնագիտական ակտիվությունը (կրթական կոնֆերանսներին, համաժողովներին, ծրագրերին մասնակցություն):

Ուսուցիչները գնահատվել են գնահատման հետևյալ սանդղակով. 150-135 միավոր՝ «Գերազանց», 134-107՝ «Շատ լավ», 106-66 ՝ «Լավ», 65-30՝ «Բավարար», մինչև 30՝ «Անբավարար»:

Հայոց լեզվի ուսուցիչների գնահատման արդյունքներ

Հայոց լեզվի ուսուցիչների գնահատման արդյունքում ամենաբարձր միջին ցուցանիշը գրանցվել է Բյուրեղավանի հիմնական դպրոցում (98.75), իսկ ամենացածրը՝ Մուսալեռի միջնակարգ դպրոցում (55,5): Գնահատման արդյունքներն (ըստ դպրոցների) դիագրամների տեսքով ներկայացված են գծապատկեր 7-ում:

Ուսուցիչների գնահատման արդյունքում ունենք հետևյալ պատկերը.

– նախորդ ուստարում բոլոր ուսուցիչների դասավանդած դասարաններում «Լավ» (7-8) և «Գերազանց» (9-10) առաջադիմությամբ սովորողների տոկոսային թիվը կազմել է 50%-ից բարձր (բարձր ցուցանիշ) Երևանի հ. 21, հ.22, Բյուրեղավանի հիմնական, Սառնաղբյուրի ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ, Գյումրու թիվ 37 ավագ դպրոցներում: Այս ցուցանիշը ոչ բոլոր ուսուցիչների մոտ է կազմել 50%-ից բարձր` Ամասիայի միջնակարգ դպրոցում: Նշված ցուցանիշը կազմել է 40%-50% (միջին ցուցանիշ) Մուսալեռի միջնակարգ դպրոցում, մինչև 39% (ցածր ցուցանիշ)՝ Արևիկի միջնակարգ դպրոցում:

– Ցածր (4-6) առաջադիմությամբ սովորողների տոկոսային թիվը նախորդ երկու կիսամյակներից առաջինի նկատմամբ նվազել է Գյումրու թիվ 37 ավագ դպրոցում, ընդհանուր առմամբ նվազել է՝ Երևանի հ. 22 հիմնական, Մուսալեռի միջնակարգ դպրոցներում, աճել է՝ Երևանի հ. 21 հիմնական, ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ, Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցներում, ընդհանուր առմամբ աճել է Բյուրեղավանի հիմնական, Արևիկի, Ամասիայի միջնակարգ դպրոցներում:

– «Հայոց լեզու» առարկայի ավարտական քննությունից «Անբավարար» ստացածսովորողներ են  եղել Բյուրեղավանի, Երևանի հ. 21 հիմնական դպրոցներում, պետական ավարտական քննությունից՝ Գյումրու թիվ 37, ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցներում:

– Ստուգման ընթացքում տրված թելադրությունից ուսուցիչների դասավանդած դասարաններում «Անբավարար» ստացած սովորողների տոկոսային թիվը կազմել է մինչև 30% Բյուրեղավանի հիմնական, Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցներում, մինչև 40%՝ Երևանի հ. 21, հ.22 հիմնական, Ամասիայի, Արևիկի միջնակարգ, Գյումրու թիվ 37 ավագ, 41%-ից ավելի՝ Մուսալեռի միջնակարգ, ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցներում: Ըստ ուսուցիչների գնահատման հավելվածի՝ ուսուցիչների դասավանդած դասարաններում ԿՏՄ կողմից տրված գրավոր աշխատանքների արդյունքում «Անբավարար» ստացած սովորողների տոկոսային թիվը մինչև 30% կազմելը համարվել է բարձր ցուցանիշ, 31%-40%-ի դեպքում՝ միջին ցուցանիշ, 41%-ից մեծ լինելու դեպքում՝ ցածր ցուցանիշ:

– Ստուգման ընթացքում տրված բոլոր գրավոր աշխատանքներից «Լավ» և «Գերազանց» գնահատականը պահպանած սովորողների միջին տոկոսային թիվը նախորդ կիսամյակում «Լավ» և «Գերազանց» գնահատված սովորողների միջին տոկոսային թվի նկատմամբ (որտեղ տրվել են գրավոր աշխատանքներ և դասավանդել են նշված մասնագետները) աճել է Բյուրեղավանի հիմնական, Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցներում, նվազել է՝ Գյումրու թիվ 37, ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ, Երևանի հ. 22 հիմնական, Արևիկի, Ամասիայի միջնակարգ դպրոցներում:

– «Հայոց լեզու» առարկայի ուսուցիչների դասավանդած դասարանների սովորողներից օլիմպիադաների տարածքային փուլին մասնակցած սովորողները մարզային փուլ չեն անցել Բյուրեղավանի հիմնական դպրոցում: Մարզային փուլ են անցել, սակայն հաջողություն չեն ունեցել՝ Երևանի հ. 21, հ. 22 հիմնական, Արևիկի միջնակարգ, ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվանավագ դպրոցներում, մարզային փուլու մ հաջողություն են ունեցել՝ Գյումրու թիվ 37 ավագ, Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցներում: Տարածքային, հետևաբար նաև մարզային փուլի մասնակիցներ չեն եղել Մուսալեռի և Ամասիայի միջնակարգ դպրոցներում:

– Գիտամանկավարժական հոդված ունեցող ուսուցիչներ կան Երևանի հ. 21, Բյուրեղավանի հիմնական, Սառնաղբյուրի, Արևիկի միջնակարգ, Գյումրու թիվ 37, ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցներում:

– Ուսուցիչները մասնակցել են կրթական ծրագրերի, կոնֆերանսների, համաժողովների Երևանի հ. 21 հիմնական, Արևիկի միջնակարգ, ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցներում:

Հայոց լեզվի ուսուցիչների գնահատման միջին արդյունքները հիմնականում «Շատ լավ», և «Լավ» են. որոշ դպրոցների դեպքում նկատելի է ուղղակի կապ հայոց լեզվի ուսուցիչների գնահատման և սովորողների հայոց լեզվի թելադրության արդյունքների միջև (Բյուրեղավանի հ/դ, Սառնաղբյուրի մ/դ, ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ա/դ, Մուսալեռի մ/դ): Հայոց լեզվի ուսուցիչների գնահատման արդյունքների համեմատման և նորմավորման արդյունքում ստացել ենք հետևյալ պատկերը (տե՛ս գծապատկեր 8).

Մաթեմատիկայի ուսուցիչների գնահատման արդյունքներ

Մաթեմատիկայի ուսուցիչների գնահատման արդյունքում ամենաբարձր միջին ցուցանիշը գրանցվել է Երևանի ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցում (90,00), իսկ ամենացածրը՝ Մուսալեռի միջնակարգ դպրոցում (27,50): Գնահատման արդյունքները դիագրամի տեսքով ներկայացված են գծապատկեր 9-ում:

Մաթեմատիկայի ուսուցիչների գնահատման արդյունքում ունենք հետևյալ պատկերը.

– նախորդ ուստարում բոլոր ուսուցիչների դասավանդած դասարաններում «Լավ» (7-8) և «Գերազանց» (9-10) առաջադիմությամբ սովորողների տոկոսային թիվը կազմել է 50%-ից բարձր Գյումրու թիվ 37 ավագ, Երևանի հ.22 հիմնական դպրոցներում: Այս ցուցանիշը որոշ դպրոցների ուսուցիչների մի մասի մոտ կազմել է 50 %-ից բարձր, մյուս մասի մոտ՝ միջին և ցածր (40-50 %, 39%). դրանք են՝ ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ (50%, 39%), Բյուրեղավանի հիմնական (40-50%, 39%), Երևանի հ. 21 հիմնական (40-50%, 39%), Սառնաղբյուրի միջնակարգ (50 %, 39 %) դպրոցները: Ամասիայի միջնակարգ դպրոցում նշված ցուցանիշը կազմել է 40%-50%, Մուսալեռի և Արևիկի միջնակարգ դպրոցներում՝ մինչև 39%:

– ցածր (4-6) առաջադիմությամբ սովորողների տոկոսային թիվը նախորդ երկու կիսամյակներից առաջինի նկատմամբ նվազել է Երևանի հ. 22 հիմնական, Սառնաղբյուրի միջնակարգ, Գյումրու թիվ 37 ավագ դպրոցներում, ընդհանուր առմամբ նվազել է՝ Ամասիայի միջնակարգ դպրոցում, աճել է՝ Երևանի հ. 21 հիմնական, ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցներում, ընդհանուր առմամբ աճել է Բյուրեղավանի հիմնական, Արևիկի, Մուսալեռի միջնակարգ դպրոցներում:

– «Մաթեմատիկա» առարկայի ավարտական քննությունից «Անբավարար» ստացած սովորողներ եղել են միայն Բյուրեղավանի հիմնական և Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցներում:

– Ստուգման ընթացքում տրված գրավոր աշխատանքից ուսուցիչների դասավանդած դասարաններում «անբավարար» ստացած սովորողների տոկոսային թիվը կազմել է մինչև 30% (բարձր ցուցանիշ) Երևանի հ. 21 հիմնական դպրոցներում, մինչև 40% (միջին ցուցանիշ)՝ ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ, Սառնաղբյուրի միջնակարգ, 41%-ից ավելի՝ Երևանի հ. 22 հիմնական, Բյուրեղավանի հիմնական, Ամասիայի, Արևիկի, Մուսալեռի միջնակարգ, Գյումրու հ. 37 ավագ դպրոցներում:

– Ստուգման ընթացքում տրված բոլոր գրավոր աշխատանքներից «Լավ» և «Գերազանց» գնահատականը պահպանած սովորողների միջին տոկոսային թիվը նախորդ կիսամյակում «Լավ» և «Գերազանց» գնահատված դասարանների սովորողների միջին տոկոսային թվի նկատմամբ նվազել է՝ բոլոր 9 դպրոցներում:

– «Մաթեմատիկա» առարկայի օլիմպիադայի տարածքային փուլին մասնակցել են, սակայն մարզային փուլ չեն անցել Բյուրեղավանի հիմնական, Արևիկի և Ամասիայի միջնակարգ դպրոցների գնահատված ուսուցիչների դասավանդած դասարանների սովորողները: Մարզային փուլում հաջողություն են ունեցել Գյումրու թիվ 37 ավագ, Երևանի հ. 21 հիմնական, Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցների գնահատված ուսուցիչների սովորողները: Տարածքային, հետևաբար նաև մարզային փուլի մասնակիցներ չեն ունեցել ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ, Մուսալեռի և Ամասիայի միջնակարգ դպրոցները:

– Գիտամանկավարժական հոդված ունեցող ուսուցիչներ կան Բյուրեղավանի հիմնական, Սառնաղբյուրի, Արևիկի միջնակարգ, ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցներում:

– Ուսուցիչները մասնակցել են կրթական ծրագրերի, կոնֆերանսների, համաժողովների Սառնաղբյուրի, Արևիկի միջնակարգ, ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցներում: Մաթեմատիկայի ուսուցիչների գնահատման արդյունքների համեմատման և նորմավորման արդյունքում ստացել ենք հետևյալ պատկերը (տե՛ս գծապատկեր 10).

Շարունակությունը՝ այստեղ

Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԱռանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա ԿոստանյանԻնքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ ԿարապետյանԻշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ ՎարդևանյանՆախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանԻշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանTRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ)«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան ԴումիկյանՀանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա Սողոմոնյան