Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան Ամենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ Զաքարյան Երբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ» Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ» Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ» «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»


«Նորմալ երկրներում հանքերի շրջակայքում աճեցվող միրգը, բանջարեղենը, հողը լաբորատոր փորձարկումներ կանցնեին, իսկ մեզ մոտ...». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն, ինչ տեղի է ունենում Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի շուրջ վերջին ամիսներին, մեղմ ասած, անհասկանալի է: Նախ՝ հայտնի դարձավ, որ կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը ձեռք է բերել «Գեոպրոմայնինգ Արմենիա» ռուսաստանյան ընկերությունը: Որոշ ժամանակ անց պարզվեց, որ ընկերությունն իր բաժնեմասերի 25 տոկոսը նվիրել է ՀՀ կառավարությանը: Ինչո՞ւ, ի՞նչ նպատակով: Հարցերն էլ ավելի շատացան: Ի դեպ, կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի»՝ իրեն փոխանցված բաժնետոմսերի մի մասի իրավունքները որոշ ժամանակ հետո հանձնեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» հավատարմագրային կառավարմանը: Մութ անկյուններն այս ամբողջ պատմության մեջ գնալով ավելանում են: Ի դեպ, մինչ այժմ որևէ փաստարկված հիմնավորում, մեկնաբանություն այս գործարքի շուրջ չի հնչել կառավարությունից կամ պետական գերատեսչություններից: Կարծես թե, այսպես էլ պետք է լիներ:

Պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին ահազանգեր բնապահպանները սկսեցին հնչեցնել դեռ նախորդ տարվանից: Մեզ հետ զրույցներում նշել էին, որ «Թուխմանուկ», «Ֆերմերների շարժում» և «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ-ները գրավոր հարցումներ են ուղարկել գործարանի տնօրինությանը, որոնք մնացել են անպատասխան: Հարցումները վերաբերում են Արծվանիկի պոչամբարին, Ողջի գետի աղտոտվածությանը և այնտեղ նկատվող ցամաքային պրոցեսներին ու գյուղատնտեսական հողերի խնդիրներին: Բնապահպան Սիլվա Ադամյանը «Փաստի» հետ զրույցում մտահոգություն էր հայտնել պղնձաձուլարան կառուցելու հայտարարության վերաբերյալ:

Առողջապահական, շրջակա միջավայրին հասցվող վնասները տիկին Ադամյանն ամփոփել էր հետևյալ մտքով. «Հայաստանին չի մնալու ոչինչ, ավելի ճիշտ՝ մեզ մնալու են պոչամբարները, աղտոտված հողերն ու ջրերը»: Գյուղատնտեսական հողերին առնչվող խնդիրների մասին զրուցեցինք «Ֆերմերային շարժում» ՀԿ-ի նախագահ Սարգիս Սեդրակյանի հետ: Զրույցի սկզբում նա նշում է՝ նախ ընդգծենք, որ բաց հանքերի շահագործումը մեծ վտանգ է ներկայացնում էկոլոգիական և գյուղատնտեսական տեսանկյունից: «Բաց հանքի շահագործման դեպքում օդում առաջանում են թունավոր մետաղների մնացորդ-մասնիկներ, որոնք քամիները տեղափոխում և լցնում են մոտակա գյուղատնտեսական հողատեսքերի վրա: Հաջորդը պոչամբարներն են, որոնց մի մասը հնացել, մաշվել են, և որոշ տեղերում գոյություն ունեն ծանր և թունավոր մետաղների բացթողումներ:

Այդ պոչամբարների մի մասը վաղուց չի վերանորոգվել: Պոչամբարից դուրս եկած թունավոր, ծանր մետաղները, խառնվելով անձրևաջրերի և ձնհալի ջրերի հետ, հոսում և լցվում են Ողջի գետը, որտեղից գնում և ողողում են ոռոգվող մոտակա գյուղատնտեսական հողերը: Այդ թունավոր նյութերը, խառնվելով ջրի հետ, հոսում են դեպի բույսերի արմատները, այնտեղից էլ՝ պտուղը: Եվ այդ պտուղը (լինի միրգ և բանջարեղեն) ուտում են մարդիկ և պարծենալով ասում՝ հայկական միրգը ուրիշ է, բանջարեղենն ուրիշ է: Իրոք, դա վերաբերում է հայկական միրգ-բանջարեղենին, սակայն չի վերաբերում կոնկրետ վերոնշված տարածքի կամ ընդհանրապես հանքերի մոտակա տարածքների միրգ-բանջարեղենին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սեդրակյանը:

Նշում է՝ վտանգավոր է նաև այդ հողատարածքի անասնակերով սնված անասունի վիճակը, նրա կաթնամթերքը, մսամթերքը: «Այդ պատճառով էլ մոտակա գյուղերի բնակիչները բողոքում են աղիքա-ստամոքսային մի շարք հիվանդություններից»,-հավելում է մեր զրուցակիցն՝ ընդգծելով, որ պղնձաձուլարան (մանավանդ՝ բաց) կառուցելու տեսանկյունից վտանգները նույնն են:

Փորձագետը ևս նշում է՝ բնապահպանական տեսակետից հնարավոր վտանգների մասին ահազանգել են բազմաթիվ բնապահպաններ, ոլորտային փորձագետներ:

«Նախորդ տարի բնապահպան Սիլվա Ադամյանի հետ ահազանգել և նամակով դիմել ենք Պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությանը, բայց մինչ օրս պատասխան չենք ստացել: Նորմալ երկրներում տեղի միրգը, բանջարեղենը, հողը լաբորատոր նորմալ փորձարկումներ կանցնեին, իսկ մեր երկրում ո՛չ Պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությանը, ո՛չ էլ երկրի կառավարությանը, կարծես թե, դա չի հետաքրքրում»,եզրափակում է «Ֆերմերային շարժում» ՀԿ-ի նախագահ Սարգիս Սեդրակյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԵրբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ»ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ»ԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ինՊետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»«Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա Ավետիսյան