Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. ՌԴ ՊՆ
ՄիջազգայինՌուսաստանի զինված ուժերը հրետանային կամ օդային հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, ռազմական ենթակառուցվածքները խոցվում են գերճշգրիտ զենքերով։
Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Գերճշգրիտ խոցման միջոցներով շարքից հանվում են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքները, հակաօդային պաշտպանության օբյեկտները, ռազմական օդանավակայանները, ռազմական ավիացիան», - հայտնել են գերատեսչությունից։
ՊՆ-ից հավաստիացրել են, որ քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում:
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել նոր ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ավելին՝ այստեղ