Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. ՌԴ ՊՆ
Международные новостиՌուսաստանի զինված ուժերը հրետանային կամ օդային հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, ռազմական ենթակառուցվածքները խոցվում են գերճշգրիտ զենքերով։
Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Գերճշգրիտ խոցման միջոցներով շարքից հանվում են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքները, հակաօդային պաշտպանության օբյեկտները, ռազմական օդանավակայանները, ռազմական ավիացիան», - հայտնել են գերատեսչությունից։
ՊՆ-ից հավաստիացրել են, որ քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում:
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել նոր ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ավելին՝ այստեղ