Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել է


«Այսպես շարունակել հնարավոր չէ. տնտեսության՝ մինչև վերջ քայքայման վտանգ կա». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Ռուսաստանը մեր արտահանման հիմնական շուկան է: Այդ երկրում տնտեսական վիճակի վատթարացման հետևանքով նաև մեր տնտեսության համար են խնդիրներ առաջանալու: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել տնտեսագետ Կարեն Ադոնցը՝ անդրադառնալով ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցներին, այդ ֆոնին՝ նաև ռուբլու արժեզրկմանը:

Նա նշեց, որ կնվազեն Հայաստան եկող տրանսֆերտները. «Բացի այդ, չի բացառվում, որ Ռուսաստանում վճարունակության նվազմանն ու տնտեսության վատթարացմանը զուգահեռ՝ մեր տնտեսվարողներն ապրանքների իրացման դժվարությունների առաջ կանգնեն: Այս ամենի շղթայական ազդեցության հետևանքով հնարավոր է մեզ մոտ և՛ ներդրումները, և՛ տնտեսական փոխգործակցության հնարավորությունները սահմանափակվեն»:

Տնտեսագետի խոսքով, վերոնշյալ ազդեցություններն անխուսափելի են: «Բացի այս կանխատեսելի իրողություններից, մեզ համար այլ կարևոր խնդիր կա: Մենք այսօր խիստ կապված ենք մեկ շուկայի հետ: Խոսքը ռուսական շուկայի մասին է, բայց պետք չէ մոռանալ, որ 100 մլն դոլարի արտահանում ունենք նաև դեպի Ուկրաինա: Հիմա երկու շուկաները հայտնվել են մի իրավիճակում, որը կարճաժամկետ չէ: Եվ հեռանկարային առումով ևս խնդիր կա: Այս իրավիճակում Հայաստանի համար նույն քաղաքականությունն իրականացնելը ևս խնդիր է: Խոսքը սահմանափակ շուկաների, սահմանափակ ոլորտների մասին է: Մենք անգամ նոր շուկաներում ընդլայնվելու հնարավորություն չունենք, նոր արտադրանք, նոր ոլորտներ չենք զարգացրել: Հետևաբար, հաշվի առնելով արդեն ներկայիս վիճակը, մեր տնտեսության կառուցվածքը, պետք է հիմնովին փոխել մեր տնտեսական քաղաքականությունը»,-ասաց տնտեսագետը՝ նշելով, որ այդ ուղղությամբ գործնական քայլեր չեն մշակվում, ինչը ևս խնդիր է:

«Մեզ պետք է հասկանալ, որ հեռանկարային առումով զարգացման լրջագույն խնդիրներ ունենք: Այսօր արդեն պետք է հասկանալ, թե նոր քաղաքականությունն ինչպես ենք իրականացնելու: Մենք շարժվում ենք դասական տրամաբանությամբ, մինչդեռ մեր տնտեսությանը զարգացման ոչ ստանդարտ լուծումներ են անհրաժեշտ: Այսպես շարունակել հնարավոր չէ, որովհետև և՛ արտաքին մարտահրավերները, և՛ շուկայական միջավայրը, և՛, մեծ հաշվով, տնտեսության այս կառուցվածքը մինչև վերջ քայքայելու են մեր տնտեսությունը: Ի դեպ, այդ դինամիկան ակնհայտ է: Իրավիճակին այլ մոտեցմամբ պետք է նայել, հակառակ դեպքում մենք շանս չունենք: Ծրագրերը կան, բայց քաղաքական ու մասնագիտական խիզախություն է պետք, ինչպես նաև լրջություն ու վճռականություն: Մենք այսպես գլուխներս կախ շարժվելու տեղ այլևս չունենք: Առհասարակ, երբ վիճակը սրվում է, հասկանալու ու սթափվելու շանս է առաջանում, բայց դա ևս տեղի չի ունենում մեզ մոտ, ինչն ամենավտանգավորն է»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Վերադառնալով ՌԴ-ի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին ու նույն ԵՄ երկրների, նաև ԱՄՆ-ի վրա դրանց բումերանգի էֆեկտի հնարավորությանը, Կարեն Ադոնցը նախ նշեց, որ գործ ունենք աշխարհաքաղաքական, այսպես ասած, թրենդի հետ: «Այդ հակառուսական գիծը իրականում նոր չէ: Ուկրաինայում տեղի ունեցող գործողություններն Արևմուտքին հնարավորություն տվեցին համախմբվել ավելի կոշտ պատժամիջոցների շուրջ: Իրականում հեշտ չէր համախմբվել, որովհետև, այո, այդ պատժամիջոցները բումերանգի էֆեկտով մեծ հարվածներ են հասցնում նաև Արևմուտքի, ԱՄՆ-ի տնտեսություններին: Բացի այդ, բոլորի համար պարզ է, որ անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա Ուկրաինայում, պատժամիջոցները երկարաժամկետ են: Հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումների ընդհանուր դինամիկան՝ կարծում եմ՝ այս վճռականությունը տևական ժամանակ է շարունակվելու: Հետևաբար, մենք պետք է հաշվի առնենք, որ սա մեզ համար սովորական տնտեսական ճգնաժամ չէ՝ զուտ ԵԱՏՄ կամ ՌԴ շուկայի շրջանակներում: Սա լուրջ խաղ է, լուրջ գործընթաց, որը դեռ երկար ժամանակ է շարունակվելու»,-ասաց նա՝ հավելելով, որ այս տեսանկյունից մեր բոլոր քայլերը պետք է կշռադատված ու համահունչ լինեն իրավիճակի՝ երկարաժամկետ լինելու վտանգին:

«Գիտակցելով այս ամենը՝ անհրաժեշտ է փոխել քաղաքականությունը, լրիվ այլ որակի տնտեսություն է պետք: Մենք, սակայն, ուշացնում ենք, դանդաղ ենք մտածում: Մեզ մոտ քաղաքապետարանը կարող է մի լուսացույցի հարցի շուրջ ամիսներով քննարկում անել: Մեր պետական համակարգը շատ իներտ է, դանդաղ է, այն պետք է կարգի բերել: Թեպետ արդեն երկար ժամանակ ենք կորցրել, ու ժամանակն այսօր հօգուտ մեզ չի աշխատում: Մեր դանդաղկոտությունը, վերացական քննարկումներն անիմաստ են: Իրականում իրավիճակը փոխելու ներուժ և հնարավորություններ ունենք, վճռական քայլերով պետք է առաջ շարժվել, ներուժը համախմբել է պետք, որ հնարավոր լինի աշխատել զարգացման վրա»,-ընդգծեց տնտեսագետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ»Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ»Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ»Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»«Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ»Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ ԱԹՍ-ների արտադրությունը 20 միլիոնի հասցնելու հնարավորության մասինԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել ԿարապետյանՑորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառովԻրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ ԹրամփՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումըԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Ուղիղ եթեր դատարանի բակից. դատարանը քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին կալանավորելու միջնորդությունըՄադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասինՀայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. ReutersՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմԻրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցելՊայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանԻնձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՆիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունMoody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՓամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՍուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան«Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել էՈւղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ադրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանԱմբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասինՉենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի մասին, քանի որ ձայնագրությունը հանրայնացվել է․ Արամ Վարդևանյան Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու շեմը բավական ցածր է, ԿԸՀ-ի որոշումն էլ ընկալելի չէ Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ)