Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»


Մամախուանա՝ բուժիչ էլիքսի՞ր, թե՞ ոգելից խմիչք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Մամախուանան ալկոհոլային խմիչք է, որը անպայման պետք է փորձել, եթե դուք գտնվում եք Դոմինիկյան Հանրապետությունում: Եվ դրա համար կա մի քանի պատճառ: Առաջին հերթին՝ դա Կարիբյան ավազանի էկզոտիկ խմիչք է: Մամախուանան ազգային խմիչք է, որի որոշ բաղադրիչներ կան բացառապես Կարիբյան ավազանի կղզիներում: Մամախուանայի պատմությունը շատ հետաքրքիր է: Ըստ լեգենդի, եղել է Խուանա անունով վուդու կախարդ, որն էլ ստեղծել է այդ հրաշագործ դեղամիջոցի բաղադրատոմսը տեղի բնակիչների բուժման համար։

Եվ քանի որ դրա պատրաստման մեջ օգտագործվել է գինի և ռոմ, արդյունքում ժամանակի ընթացքում մամախուանան սկսել են օգտագործել ոչ միայն բժշկական նպատակներով։ Թուրմի անվան ծագման մեկ այլ տարբերակ ավելի պրոզայիկ է։ Ենթադրվում է, որ այն առաջացել է ֆրանսիական «damejeanne» բառից, որը բառացի նշանակում է «հյուսած շիշ»։ Բանն այն է, որ հենց նման տարողությունների մեջ էլ վաճառվում է այդ խմիչքը։ Իսկ ընդհանուր առմամբ, մամախուանան արտասովոր տեսք ունի. շշի մեջ մուգ շագանակագույն հեղուկի հետ միասին լողում են կեղևի կտորներ, ճյուղեր ու տերևներ։ Այդ ալկոհոլային ըմպելիքը համեղ է և օգտագործվում է և՛ որպես ինքնուրույն խմիչք, և՛ որպես կոկտեյլների մաս:

Այն պետք է խմել փոքր չափաբաժիններով. կարելի է նոսրացնել կամ էլ ավելացնել սառույց։ Երկրորդ պատճառն այն է, որ մամախուանան համարվում է կյանքի էլիքսիր: Ասեկոսեներ կան, որ այն ունի բազմաթիվ բուժիչ հատկություններ. ուժեղացնում է իմունիտետը, օգնում է ստամոքսի, հոդերի ցավերի դեպքում, հակասեպտիկ է, ունի տոնիկ ազդեցություն: Եվ այս ամենը, ամենայն հավանականությամբ, ճիշտ է, քանի որ ըմպելիքի հիմքը այնպիսի խոտաբույսերի հավաքածու է, որոնցից շատերը բուժիչ են։

Ընդհանուր առմամբ, մամախուանան կարող է պարունակել 6-ից 20 բաղադրիչ, և միայն փորձառու հեքիմները գիտեն, թե ինչպես ընտրել ճիշտ բաղադրիչները ճիշտ համամասնությամբ: Այդ տեղական «կյանքի էլիքսիրը» նաև կոչվում է «կրքի խմիչք», քանի որ այն հզոր աֆրոդիզիակ է: Երրորդ պատճառը դրա բացառիկությունն է: Մամախուանան տնային պայմաններում պատրաստվող արևադարձային հազվադեպ հանդիպող ըմպելիք է: Չնայած այն հանգամանքին, որ այն վաճառվում է Դոմինիկյան Հանրապետությունում գրեթե ամենուր, մամախուանան չի արտահանվում այլ երկրներ և չի արտադրվում արդյունաբերական մասշտաբով։ Քանի որ դա ոգելից խմիչք է, անհնար է նաև այն արտահանել երկրից՝ նույնիսկ որպես հուշանվեր։

Բայց ելք կա. դուք կարող եք գնել խոտաբույսերի հատուկ հավաքածու, որը վաճառվում է շշով կամ տոպրակներով, և արդեն տանը ինքներդ այդ խառնուրդից ըմպելիք պատրաստել։ Կա մի քանի բաղադրատոմս, որոնք բոլորն էլ համանման են: Սկզբից խոտաբույսերի խառնուրդի վրա լցվում է գինի, ժամանակ առ ժամանակ թափահարվում է, մեկ շաբաթ անց՝ հեղուկը քամվում։ Խոտաբույսերը կրկին լցնում են գինու և ռոմի հետ 1:1 հարաբերակցությամբ, ավելացնում մեկ-երկու ճաշի գդալ մեղր, և մամախուանան մեկ օրից պատրաստ է լինում։ Երբ թուրմն ավարտվում է, մնացած նստվածքի վրա կարելի է նորից հեղուկ լցնել ու նոր բաժին ստանալ։

Դա կարելի է կրկնել մինչև 20 անգամ։ Մամախուանան խմիչք է, որը կհիացնի ձեզ իր էկզոտիկությամբ բոլոր առումներով և անմոռանալի զգացմունքներ կթողնի իր հետ ծանոթությունից հետո:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին