Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում


«Խաղեր տալու» սեզոնն ու անատամ արտաքին քաղաքականությունը

Ինչպես հայտնի է՝ օրերս Ադրբեջանում գործող ՄԱԿ-ի տարբեր կառույցների մի շարք  ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի՝ Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված ծրագրերի շրջանակում այցելել և մասնակցել էին Շուշիում անցկացվող մի միջոցառման։ Նման քայլով Ադրբեջանը հերթական անգամ դիվանագիտական ապտակ է հասցնում և ստորացնում ՀՀ-ին և այնտեղ իշխող վարչախմբին։ Այս այցին հաջորդել էր ՀՀ ԱԳՆ արձագանքը, որով մեր արտաքին գերատեսչության ղեկավարությունը դիմել էր ՄԱԿ-ին և իր դիրքորոշումն ու բողոքը հայտնել կատարվածի հետ կապված։ Շեշտելով, որ ՄԱԿ-ն ուղղակիորեն մտնում է ակնհայտ քաղաքական գործընթացի մեջ՝ խախտելով սոլիդության բոլոր սահմանները։ Համաձայնեք, որ սա թուրք-ադրբեջանական տանդեմից խաղաղություն մուրող ՀՀ իշխանության գործելաոճի արգասիքն է։

Ադրբեջանական արտաքին գերատեսչության արձագանքը չուշացավ. «Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում որևէ միջոցառման անցկացման և այդ միջոցառմանը միջազգային ներկայացուցիչների մասնակցության հարցը ՀՀ իրավասության ներքո չէ»։ Ակնհայտ դաստիարակչական բնույթի այդ դատողությանը հաջորդել է ավելի նվաստացուցիչ հատվածը. «ՀՀ շարունակական տարածքային պահանջներն Ադրբեջանի դեմ ցույց են տալիս, որ այս երկիրը ճիշտ հետևություններ չի արել 44-օրյա պատերազմից»։  Հայտնի է, որ նման մտքեր, և ոչ միայն, պարբերաբար հնչում է հենց Ալիևի կողմից՝ ակնհայտ սպառնալիքի տեսքով։

Ցավալի է, բայց փաստ, որ, ըստ էության, այսօր շահարկման և անհարկի տիրաժավորման առարկա է դարձել, այդ թվում ՀՀ իշխանությունների կողմից, այն Շուշին, որ դեռևս 105 տարի առաջ Հարավային Կովկասում հայության երկրորդ մշակութային կենտրոնն էր (Թիֆլիսից հետո): Ավելին, ադրբեջանական իշխանությունների կողմից նախ հայտարարվում է «բուն ադրբեջանական տարածք», նաև հռչակվում է «Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք»։

Ի դեպ՝ ԱԳՆ-ի հայտարարության եզրափակիչ հատվածը կրկին դաստիարակչական բնույթի է, բայց սպառնալից տոնայնությամբ. «Կցանկանայինք կրկնել, որ որքան շուտ Հայաստանն ընդունի տարածաշրջանում հետպատերազմական շրջանի իրողությունները, այնքան ավելի օգտակար կլինի իր համար»: Կասկածից վեր է, որ հիշյալ սպառնալիքը շատ արագ կգտնի իր հասցեատիրոջը: Եվ քանի որ խիստ վտանգավոր է «մեկ այլ պետության ներքին գործերին միջամտելը», ինչպես ներկայացված է հայտարարության մեջ, ապա Փաշինյանի խունտային մնում են հերթական նվաստացումը կուլ տալն ու լռելը: Ըստ էության, Փաշինյանն իշխանություն չի զավթել և ատամներով ամեն գնով չորս տարի  պահել, որպեսզի ադրբեջանական սպառնալիքին հաջորդող գործողությունների արդյունքում զրկվի դրանից, եթե բանի տեղ չդնի այն: Իսկ սպառնալիքներին անսալն էլ կլինի հենց «անսասան կամքով խաղաղ դարաշրջան բացելու» երևույթի տրամաբանական շղթայի մի մասը:

Համաձայնեք, որ հակառակ դեպքում անտրամաբանական է, երբ Փաշինյանն ու իր վարչախումբը խաղաղություն է մուրում ու միաժամանակ բողոքի ակցիաներ կազմակերպում՝ թեկուզ զուտ խոսքի մակարդակում: Անտրամաբանական է, երբ Շուշին ադրբեջանաբնակ և «դժգույն ու դժբախտ» քաղաք են համարում ու նույն այդ քաղաքի համար բողոքում:

Ստացվում է հակահայ իշխանություններն ունեն հետևյալ ընտրությունը՝ կա՛մ պետք է փակեն Շուշիի թեման ու գնան մինչև վերջ «խաղաղ դարաշրջան կառուցելու» ուղղությամբ, կա՛մ պետք է չեղարկեն «խաղաղ դարաշրջանի մեկնարկն» ու նախապատրաստվեն դրա՝ սեփական իշխանության համար վտանգավոր հետևանքներին: Հակառակ դեպքում ստացվում է համ թուրքի հետ պարտվողական խաղաղության ձգտել, միաժամանակ ամեն գնով հայրենասիրական խաղեր տալ, որն, իհարկե, անբնական է:

Տիգրան Մկրտչյան

25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվել