Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում


Քաղաքական խոսքի սահմանափակումներն ու միջազգային «բարեկամները»

Գաղտնիք  չէ, որ կարծիքի արտահայտման ազատությունը ժողովրդավարության հիմնասյուներից է և ապահովում է ժողովրդի կամքի ազատ ձևավորումն ու բաց հաղորդակցությունը հասարակության և պետության միջև: Ազատ հանրային կարծիքը գաղափարների փոխանակման և բազմակարծության երաշխիքն է, որի միջոցով էլ իրականացվում է ժողովրդավարությունը:

Կարևոր է փաստել, որ կարծիքի արտահայտման ազատությունը բացարձակ իրավունք չէ, և ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային փաստաթղթերով սահմանվել են և դատական պրակտիկայում զարգացել մի շարք հիմքեր, որոնց պարագայում կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել:

Հայտնի իրողություն է, որ խոսքի ազատության իրավունքի իրավաչափ սահմանափակման հիմքերից մեկը «ատելության խոսքն» է, որն արգելված է Եվրոպայի խորհրդի անդամ մի շարք երկրներում։ Առանձին երկրներում այն առաջացնում է անգամ քրեական պատասխանատվություն: Այնուամենայնիվ, չկա «ատելության խոսք» հասկացության վերաբերյալ միջազգայնորեն ճանաչված սահմանում, ինչի պարագայում ատելության խոսքի հնարավոր լայն մեկնաբանությունը կարող է հանգեցնել խոսքի ազատության անհամաչափ սահմանափակման։

Ինչպես հայտնի է օրերս հրապարակվել է «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության 2021-2022 թվականների տարեկան զեկույցը։ Այն անվանվել է «Մարդու իրավունքների վիճակը աշխարհում»։ Ըստ էության, տվյալ զեկույցում փաստվում է, որ ՀՀ-ում խոսքի ազատությունը շարունակում է արհեստական կերպով սահմանափակված մնալ և բացահայտ ճնշումներ իրականացվել իշխանությունների կողմից։ Զեկույցում քննադատության են ենթարկել նաև ՀՀ իշխանություններին՝ օրենսդրական փոփոխությունների միջոցով անկախ մամուլը և քննադատական խոսքը սահմանափակելու, տարբեր ՀԿ-երի ու ԶԼՄ-երի, ինչպես նաև ընդդիմադիր գործիչների դեմ հարձակումների ու սպառնալիքների արդյունավետ հետաքննությունը ձախողելու համար։

Անբեկանելի փաստ է այն, որ այսօր ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, որոնք նման կարգավիճակում են գտնվում իշխանություններին ուղղված սուր ու փաստարկված քննադատության պատճառով։ Ամենատարբեր ոլորտում գործունեություն ծավալող տարբեր անհատներ, այդ թվում պետական պաշտոնյաներ, ովքեր չեն «պարկել» իշխանության տակ, անկախ իրենց պրոֆեսիոնալիզմից, հայտնվել են իշխանական մամլիչի տակ։ Ի դեպ՝ նշյալ զեկույցում ասվում է նաև, որ Կառավարության կողմից իրականացված օրենսդրական փոփոխությունների հետևանքով սահմանափակվել են ԶԼՄ-երի գործունեությունն ու քննադատությունը:

Չմոռանանք, որ հենց այս իշխանությունների օրոք էր, որ գլխապատառ ոգևորությամբ ընդունվեց վիրավորանքը քրեականացնելու մասին այդքան քննադատված օրենքը։  Այդ փոփոխությունից հետո վիրավորանք հասցնելու նախատեսված տուգանքի չափերը բարձրացան  (նախատեսվող դրամական փոխհատուցումը հասցվել է 6 միլիոն դրամի)։ Հավելենք նաև, որ 2021թ. օգոստոս ամսին ԱԺ-ի կողմից ընդունվեց օրենսդրական փոփոխությունների մեկ այլ փաթեթ, որով քրեականացվեց հասարակական գործիչներին վիրավորելը։ Այդ կարգավորման համաձայն՝ կրկնակի վիրավորանքների համար սահմանվեց պատիժ՝ մինչև 3 ամիս ազատազրկում:

Կարևոր է փաստել նաև, որ դեռևս փետրվարին «Freedom House»-ը մտահոգություն էր հայտնել ՀՀ քաղաքացու քրեական դատապարտման առաջին դեպքի առնչությամբ՝ պայմանավորված կառավարական պաշտոնյաների հանդեպ «լուրջ վիրավորանքի» քրեականացման մասին նոր օրենքով:

Տիգրան Հովսեփյան

25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվել