Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում


«Հումանիտար» պատերազմն ու հայի բախտը

Ընդունված է ասել, որ մեր իրականությունը հաճախ ձևականության և տեսարանների աշխարհ է։ Սա պայմանավորված է նաև նրանով, որ հստակ ու միանշանակ չես կարող պնդել, թե քո արած որ քայլին, ինչ գնահատական կտա շրջապատը և հանրային կարծիքը։ Ըստ էության, նույնն է տեղի ունենում նաև ժամանակակից աշխարհաքաղաքականության տրամաբանության պարագայում։ Նմանօրինակ մի իրավիճակ է ներկայումս ընթացող ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված։

Բոլորս ենք հիշում, երբ մեկ ամիս առաջ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, ամբողջ աշխարհը, թեկուզ շատ հարցերում ակնհայտորեն աշխարհաքաղաքական շահերով պայմանավորված, կանգնեց Ուկրաինայի կողքին։ Վստահաբար կարող ենք նշել, որ Ուկրաինային պետություններից շատերը չեն գիտակցել ու հիմնավորել, թե ինչով է պայմանավորված նման դիրքորոշումը, բավական է միայն, որ նրանց ասվել է վարվել նման կերպ և վերջ։ Ձևական հայտարարությունների փոխարեն՝ նախ հնչեցին հստակ և առարկայական գնահատականներ՝ ուղղված «ագրեսոր» Ռուսաստանին, որին հետևեցին Ուկրաինային աջակցող առարկայական քայլերը՝ հումանիտար օգնությունից մինչև ռազմական օժանդակություն։ Ճիշտ է, ՆԱՏՕ-ի զորքը չեկավ ուկրաինացիներին օգնելու, ոչ էլ փակեց Ուկրաինայի օդը, ինչը մինչ օրս խնդրում է Զելենսկին, բայց միլիոնավոր դոլարների հսկայական զենք-զինամթերք ուղարկվեց Ուկրաինա ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից։

Օրը ցերեկով ողջ Արևմուտքը մի բռունցք դարձավ և մի մարդու նման Ռուսաստանին դրեցին սանկցիաների տակ, որպիսիք նախկինում երբեք չէին կիրառել։ Մինչ օրս Զելենսկին զենք է ստանում Արևմուտքից, որ պայքարի Ռուսաստանի դեմ, դրա համար էլ մինչ օրս պատերազմը ձգվում է։ Ռուսաստանը Ուկրաինայի տարածքում մեկ ամիս է՝ ռազմական գործողություններ է իրականացնում ու դեռ չի կարողանում ծնկի բերել Արևմուտքի աջակցությունն ստացող Զելենսկուն։ Չնայած հանուն արդարության պետք է փաստենք, որ ՌԴ-ն վարում է բավական հումանիտար պատերազմ և փորձում է հնարավորինս քիչ վնաս հասցնել քաղաքացիական նշանակության օբյեկտներին. մենք տեսնում ենք, որ ռուսները հիմնականում աշխատում են գերճշգրիտ զենքերով ու հրթիռներով և իրենց հարվածները հնարավորինս հասցնում են բացառապես ռազմական օբյեկտների վրա։ Այլ բան է, որ ուկրաինական կողմը, դիմում է կեղտոտ խաղերի և իր ռազմական տեխնիկան տեղակայում է բնակավայրերի դիմած կամ ասենք հանրային օբյեկտներին կից տարածքում։ Ի դեպ նման գործելաոճը տիպիկ էր նաև Ադրբեջանին, երբ պատերազմի օրերին, իրենց տեխնիկաները գեներացնում էին գյուղերի դիմաց, կամ քաղաքների այն հատվածներում, որտեղ շատ են մարդկանց կուտակումները։  Չի բացառվում, որ հետագայում այս պատերազմը պատմության դասագրքերում հիշատակվի նաև «հումանիտար պատերազմ» բնորոշմամբ։

Այսօր էլ ունենք մի իրավիճակ, երբ Արցախում նորից թշնամին հարձակման է անցել ու ցանկանում է մեր գյուղերը գրավել, նորից զոհեր ունենք, ու հենց այստեղ դարձյալ աչքի է զարնում մեր դժբախտ ճակատագիրը, թե որքան մենակ ենք մենք մնացել այս երկրագնդի վրա, երբ նույնսիկ մեր անվտանգությունն ապահովելու եկած ռուս խաղաղապահները մեր կողմից չեն։ Ցավալին այն է, որ մինչ այսօր մենք այդպես էլ չհասկացանք, որ մեզ ոչ ոք չպիտի օգնի, քանզի մենք ինքներս մեզ չենք օգնում, մենք ինքներս ենք մեր դեմ դուրս գալիս, երբ պետք է համախմբվել, ուստի ինչո՞ւ պիտի Մակրոնը, Պուտինն ու մնացածը մեզ օգնեն, մեր ո՞ր արժանիքի ու լավ արարքի համար։

Փաստ է, որ մենք ինքներս ենք մեզ մենակ թողել, մենք մենակ ենք թողել Արցախը, արդեն թքած ունենք Սյունիքի վրա, փորձում ենք ամեն կատարվածի համար մի արհեստական ու ծիծաղելի բացատրություն գտնել, ու ամեն ինչ բարդել այս կամ ուժի ու անհատի վրա։ Ինչի մասին ենք մենք ընդհանրապես խոսում, երբ այս ամենի մեղավորը հենց նույն ժողովրդի ձեռքով ընտրված իշխանությունների ամուլ կեցվածքն ու պահվածքն է։ Մարդիկ ծնկաչոք ու ինքնամոռաց խաղաղություն են մուրում՝ մոռանալով, որ ողորմություն մուրալով պետություն ու պետականություն չեն պահում, երբ ամենուր քաոս է ու մատնված ինքնահոսի։

Արեգ Ասատրյան

25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվել