Երևան, 26.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» Անցում դեպի ռուսական ազդեցությանը հակազդելու քաղաքականություն. «Փաստ» «Ամեն րոպե աչքիս առաջ Ռոմանիս ժպիտն է, պարելը, խոսելը, ամեն րոպե տղաս է աչքիս առաջ». Ռոման Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ» Ավագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետը կփոփոխվի. «Փաստ» Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ» Ծայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Այսպես չի լինի՝ աջուձախ ՀՀ քաղաքացիություն ենք բաժանում. տեսանյութ


Տոտալ պարտք ենք վերցնում

Տնտեսություն

Շատերս ենք հիշում, թե ինչպես է ժամանակին պարտքերի նկատմամբ քրոնիկ ատելություն ունեցող Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո համառորեն պետության վրա նոր պարտքերկուտակում։ Քչերը գիտեն, որ անցած տարի պետական պարտքը ծանրացավ ավելի քան 1,2 մլրդ դոլարով, իսկ արդեն այս տարվա մեկնարկին մեր պետական պարտքը շարունակում է աճել. հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պարտքն ավելացել է շուրջ 100 մլն դոլարով։ Ի դեպ՝ վարկային այն համաձայնագրերը, որոնք վերջերս ստորագրեց կառավարությունը, դեռևս ներառված չեն այս գումարի մեջ։ Դրանք պարտքային պարտավորություններում կարտացոլվեն ավելի ուշ(խոսքը՝ ՀԲ-ից և ԱՄՀ-ից ներգրաված նոր պարտքերի մասին է)։

Այս ընդհանուր «կաշայի» մեջ զավեշտալին այն է, որ նախկինում դեմ լինելով վարկերին, հիմա կառավարությունում նույնիսկ հպարտանում են, որ վարկեր են վերցնում, որ դեռ իրենց վարկ տվողներ կան։ Ոչինչ, որ դրանով սերունդներին դնում են նոր պարտքերի բեռի տակ, ու դեռ գալու է նաև այդ պարտքերը վերադարձնելու ժամանակը։

Ըստ էության, պարտքով փող տալուց առաջ պարտքատերը մտածում է ոչ թե՝ այդ երկրի տնտեսության, այլ առաջին հերթին՝ այն մասին, թե պարտք վերցնողն ինչքանով է ի վիճակի այն վերադարձնել։ Դրա համար էլ, երբ պարտք են տալիս, նաև պայմաններ են թելադրում, հատկապես, թե ինչ պետք է անել, որպեսզի պարտքը փակելու հետ կապված խնդիրներ չլինեն։ Ի դեպ՝ պատահական չէ, որ պարտքերը շատ հաճախ ուղղակիորեն կապված են լինում հարկային բեռի ծանրացման հետ։ Այս դեպքում նույնպես՝ պարտքը տվել են և թելադրել սեփական պայմանները, իսկ կառավարությունը համաձայնել է, որովհետև փողի կարիք ունի (պետբյուջեում մի քանի հարյուր միլիոն դոլարի հասնող դեֆիցիտ է պլանավորել ու հիմա ստիպված է միջոցներ գտնել այն փակելու համար)։

Փաստ է այն, որ Հայաստանին դեռ պարտք տվող կա, ինչը գուցե լավ է, բայց դա չի նշանակում, թե լավ օրից է, որ պարտքեր ենք վերցնում։ Հավելենք նաև, որ զարմանալի չէ, որ պարտքերն անշեղորեն ավելանում են՝ հատկապես ճգնաժամերի ժամանակ, երբ տնտեսության կարողությունները կրճատվում են, նվազում են նաև պետության ֆինանսական հնարավորությունները։ Կառավարություններն էլ ստիպված պարտքեր են վերցնում, որպեսզի բյուջեի ծախսերը կատարեն։Պարտք վերցնում են, որովհետև փող չեն ունենում՝ երբեմն նույնիսկ ընթացիկ, այդ թվում՝ պաշտպանված ծախսերը կատարելու, աշխատավարձ, թոշակ ու նպաստ վճարելու, առողջապահական ու սոցիալական ծրագրերը ֆինանսավորելու համար։ Որքան քիչ է փողը, այնքան մեծ է պարտքեր վերցնելու գայթակղությունը, բայց նման գայթակղությանը չպետք է տրվել, որովհետև դա հետո կարող է շատ ավելի մեծ խնդիրների առաջ կանգնեցնել։

Փորձենք խոսել փաստերով․ այսիշխանություննիրկառավարման 4 տարիների ընթացքում այնքան պարտք են վերցրել, որքան նախորդ առնվազն 10 տարիներին։ Չորս տարում պարտքն ավելացրել են 36-37 տոկոսով։Պարտքեր վերցնելը գուցե վատ չէ, բայց դա պետք է արդյունք տա, այդ գումարները պետք է աշխատեն, նպաստեն տնտեսության պոտենցիալի ավելացմանը։ Այնինչ՝ այդքան պարտք ենք վերցրել, սակայն արդյունքը չենք տեսնում։Մեր տնտեսությունն ավելի դանդաղ է աճում, քան պարտքերը, իսկ դա նշանակում է, որ վերցված գումարները չեն ծառայում տնտեսական աճի պոտենցիալի բարձրացմանը, ինչն իր հերթին բերում է ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի բեռի ավելացման։ Այսպես է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ պարտքն ավելի արագ է աճում, քան տնտեսությունը։Մեր պարագայում խնդիրը ոչ միայն պարտքի, այլև տնտեսության դանդաղ աճի մեջ է։

Ինչպես հայտնի է վերջին չորս տարիներին ՀՀ տնտեսության աճի տեմպը խիստ ցածր է եղել, տարեկան այն կազմել է, միջին հաշվով, ընդամենը 2,7-2,8 տոկոս։Մինչդեռ այդ ընթացքում պարտքն ավելացել է միջին տարեկան շուրջ 9 տոկոսով։ Ստացվում է, որ պարտքի աճի տեմպն առնվազն 3 անգամ ավելի մեծ է եղել տնտեսական աճից։ Ի դեպ՝ սրա հետևանքով էլ պարտքի ցուցանիշները գնալով վատացել են։Կառավարությունը հույս ուներ, որ գոնե այս տարի հնարավոր կլինի որոշ չափով շտկել իրավիճակը՝ ակնկալվող առնվազն 7 տոկոս տնտեսական աճի արդյունքում։ Բայց վերջին շրջանում համաշխարհային ու ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսություններում տեղի ունեցող պրոցեսները նոր ռիսկեր են ստեղծել ՀՀ տնտեսության համար։

Ամփոփելով արձանագրենք, որ մինչ տնտեսությունը հերթական փորձության առջև է, և բազմաթիվ անորոշությունների պատճառով դեռ հայտնի չէ, թե ինչպես դուրս կգա այդ իրավիճակից, կառավարությունն անշեղորեն ավելացնում է պարտքը։

Տիգրան Մկրտչյան

Գյումրու Սայաթ - Նովա 7 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնըԱնարգանք է. հազարամյակների պայքարի արդյունքում ստեղծված մեր Անկախության հռչակագիրը փոխվում է այն ազգի ղեկավարի ցուցումով` ում դեմ մաքառել ենք. Նարեկ ԿարապետյանՇախմատային մտածողությունը՝ աշխատանքի մեջ․ Ալենի պատմությունը ԶՊՄԿ-իցԿոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԻշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՄիայն թշնամին է հարվածում ազգային արժեքներին և եկեղեցուն. Արսեն ԳրիգորյանՉկան միջպետական փաստաթղթեր, որոնցով մեր երկրի տարածքները հանձնված կլինեն Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում գազ չի լինելու օգոստոսի 26-ից 31-ինԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցներով Իրանի հետ առևտուր անող երկրներին․ հիմնական թիրախը կարող է լինել ՉինաստանըԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըՀարություն Ավետիսյանը դարձել է պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՔոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ գործողությունները՝ քաղաքական հետապնդման դրսևորում. Աննա ԿոստանյանԾխելու ցուցանիշով Թուրքիան աշխարհում 1-ին տեղում էՖրանսիան ցանկանում է, որ Ուկրաինան եվրոպական վարկով զենք գնի միայն ԵՄ երկրներիցՀրատապ. Սյունիքը կտրվելու է,Ալիևը Տիգրանաշեն զորք է մտցնելու. Գեներալ Արշակ ԿարապետյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասինԴատարանն ընդունել է՝ ինձ ԵՊՀ-ից ազատելու հրամանն իրավաչափ չի եղել. Մենուա ՍողոմոնյանՊաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասինՀաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմըԱվտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող էՀորմուզի նեղուցում գտնվող բոլոր ականները հեռացվել են կամ ոչնչացվել․ ԹրամփՀայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութՈւղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ ՄակինյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԳագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմիցՀին և նոր ցիլոյով մարդիկ. նարեկ ԿարապետյանԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԱկնկալում եմ ձեր ազնիվ պատասխանները. Արշակ ԿարապետյանԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիՄեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը. «Հայաքվե»Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՁեր և Ալիևի խոսույթի միակ խզումը․ դուք ասում եք՝ Չորրորդ հանրապետություն, Ալիևը՝ կապիտուլացիա. Նարեկ ԿարապետյանՄեր իշխանություններն ամեն ինչ անում են Ալիևի աչքին հաճոյանալու համար. Արեգ ՍավգուլյանԵռապատերազմի կուսակցության կառավարության ծրագիրը երեք պառակտման մասին է. Նարեկ Կարապետյան Հայաստանի վիճակը գնալով վատթարանում է այս իշխանությունների կառավարման օրոք. Արմեն ՄանվեյանԵթե Փաշինյանը փորձի նոր տարածքներ հանձնել, նա կկանգնի դատարանի առջև. Ավետիք ՉալաբյանԱրևային կայանները նվազեցնում են արտադրությունը խաղադրույք կատարելով կուտակիչ մարտկոցների վրա «Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային Ինչպիսի՞ն պետք է լինի հղիների հագուստը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՕԳՈՍՏՈՍԻ). Ստացվել է առաջին պատկեր-հետազոտությունը տոմոգրաֆով, իրականացվել է առաջին թռիչքը մոնգոլֆերայով. «Փաստ»Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ»Այս կառավարությունը երեք մեծ պատերազմ է բերել. Քաղաքացիական պայմանագիրը եռապատերազմի կուսակցություն է. տեսանյութՓաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ իր չաշխատող մարտավարությանը. Էդմոն ՄարուքյանԵ՞րբ կհեռանա ՔՊ-ն․ տնտեսական ճնշումները կարո՞ղ են իշխանափոխության բերել. Հրայր Կամենդատյան