Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան Ամենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ Զաքարյան Երբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ» Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ» Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ» «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»


«Կիսատ քայլ դեպի այն համակարգը, որն, ի վերջո, պետք է ունենանք». դիմորդը կարող է քննություն հանձնել երկու անգամ. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգում կատարված փոփոխությունների համաձայն, դիմորդը տվյալ ուստարում միասնական քննություն կարող է հանձնել երկու անգամ՝ տվյալ տարվա հունվար և հունիս-հուլիս ամիսներին: Արդյունքում երկու քննություն հանձնած դիմորդն անվճար կամ վճարովի ուսուցմամբ հայտագրած համապատասխան մասնագիտության մրցույթին մասնակցում է առավել բարձր միավորով։ Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նշում է, որ սա ուղղակի կիսատ քայլ է դեպի այն համակարգը, որն ի վերջո պետք է ունենանք:

«Տարբեր երկրներում բարձր վարկանիշ ունեցող համալսարանների դեպքում ընդունելության քննություն հասկացություն գոյություն չունի: Գիտելիքների ստուգումը տեղի է ունենում դպրոցն ավարտելիս: Մեր թեստավորման և գնահատման կենտրոնների նման կենտրոններ են գործում, որտեղ ողջ տարվա ընթացքում ապագա դիմորդները կարող են ստուգել իրենց գիտելիքները և ստանալ համապատասխան վկայագիր, որտեղ ֆիքսված է, թե տվյալ անձը որքան բալ է հավաքել այս կամ այն առարկայից: Երբ սկսվում է բուհերի ընդունելությունը, որն, ի դեպ, լինում է տարվա մեջ մի քանի անգամ, ապագա ուսանողները ներկայացնում են իրենց գիտելիքների հավաստագիրը, ընդ որում` բուհերն էլ նախապես հայտարարում են, թե որքան միավոր հավաքած դիմորդները կարող են տեղ գտնել բուհի համապատասխան ֆակուլտետում: Եթե դիմորդները հաղթահարում են նախապես հայտարարված նվազագույն շեմը, ուղղակի դառնում են տվյալ համալսարանի ուսանողը: Կարիք չկա ևս մեկ անգամ քննություն հանձնել, բացառվում է սթրեսի գործոնը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը՝ ընդգծելով, որ իր հետագա անելիքն արդեն որոշում է ուսանողը:

Կրթության փորձագետը նշում է` արևմտյան երկրների բուհական համակարգերին բնորոշ այս մեխանիզմը պետք է գործի նաև մեր երկրում` ապագա ուսանողը հնարավորություն ունենա պարբերաբար ստուգելու իր գիտելիքները, միավորներ հավաքելու, ոչ թե դա անի թեկուզ տարին երկու անգամ: Սակայն այս պարագայում մեկ այլ մտահոգություն է առաջ գալիս: Չէ՞ որ եթե ուսանողը հնարավորություն ունենա միավորներ կուտակելու, պարբերաբար իր գիտելիքները ստուգելու արդյունքում ավելի բարձր միավորներ հավաքելու, այդ դեպքում բուհերում գուցե շատ մասնագիտացումներ տուժեն: Ինչի՞ մասին է խոսքը: Օրինակ` բարձր միավորներով հավաստագիր ունենալու դեպքում նա, ինչպես շատերը, կհավակնի սովորել ավելի «մոդայիկ» մասնագիտություն, իսկ մի շարք մասնագիտացումներ, որոնք առանց այն էլ քիչ դիմորդներ ունեն, կդառնան հետնապահ: Մխիթարյանը նշում է, որ դիմորդների թիվը մեր երկրում գնալով պակասում է` նվազում է Հայաստանի բնակչությունը, կրթության որակն է ընկնում:

«Այո, սա նպաստելու է նրան, որ բարձր միավորներ հավաքող դիմորդները չեն գնալու այն մասնագիտությունների գծով սովորելու, որոնք անհրաժեշտ են մեր տնտեսությանը կամ էլ Հայաստանի առաջնահերթություններից են: Օրինակ` եթե մի դեպքում դիմորդը հնարավոր է՝ դժվարությամբ էր հաղթահարում 8 միավորի շեմը, ապա մեկ անգամ ևս քննություն հանձնելով՝ հնարավորություն կունենա, ասենք, 10 կամ 12 միավոր ստանալ, դա կարող է բավարար լինել իրավաբանական կամ տնտեսագիտական մասնագիտություններով սովորելու: Իսկ եթե այդ հնարավորությունը չլիներ, կընտրեր այլ ֆակուլտետ: Ստացվում է, որ ավելի բարձր միավորներ ունեցող դիմորդները չեն դիմի այն մասնագիտությունների գծով, որի կարիքն, ի դեպ, մենք ունենք: Մրցույթն էլ միշտ ավելի քիչ է լինում, որովհետև հատկացված տեղերի թիվը միշտ ավելի շատ է, քան դիմորդների թիվն է, սա հուշում է նախորդ տարիների փորձը, արդյունքում ուսանողներ չենք ունենա բնագիտամաթեմատիկական, հայագիտական և մի շարք այլ ուղղություններում, սա կրկնակի հարված է մեր կրթական համակարգին»,եզրափակում է Ատոմ Մխիթարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԵրբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ»ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ»ԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ինՊետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»«Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործեն